From Wikipedia, the free encyclopedia
Էմո ռեփ (անգլ.՝ Emo rap[1]), հիփ հոփի[2] և էմո երաժշտության ենթաժանր, որը բնութագրվում է որպես հիփ հոփի համադրությունն այնպիսի ժանրերի տարրերի հետ, ինչպիսին է ռոքը, ինդի ռոքը, փոփ փանկը և նու մետալը, սովորաբար հանդիպում են էմո երաժշտությունում։ Այս տերմինը երբեմն փոխկապակցվում է քլաուդ ռեփի հետ[3]։ Հանդիսանում է էմոյի վերածննդի շարժման մի մասը։
Ժանրը սկսել է զարգանալ այնպիսի հիփ հոփ արտիստների հայտնվելուց հետո, ինչպիսիք են Լիլ Փիփը, Լիլ Ուզի Վերտը և Յունգ Լինը։ Համացանցում այս ոճը սկսեցին «տխուր ռեփ» անվանել։
Առաջին արտիստներից մեկը, որը սկսեց օգտագործել էմո ռեփ տերմինը՝ իր ստեղծագործությունը նկարագրելու համար, գերմանացի ռեփեր Կասպերն էր, որն իր երաժշտության մեջ էր համադրում հիփ հոփը հարդկորի, փանկ ռոքի և էմոյի հետ։
2012 թվականին Էլմո Քենեդի Օ’Կոնորը, այդ ժամանակ հայտնի որպես Th@ Kid, փոխում է իր բեմական անունը Bones-ով և սկսում է համացանցում հայտնիություն ձեռք բերել, անցնելով քլաուդ ռեփի և համադրելով տարբեր երաժշտական ժանրեր, այդ թվում էմոն, մետալը և ինդի ռոքը։ Bones-ի ազդեցությունը հիփ հոփի վրա հանգեցրեց նրան, որ նրան անվանեցին «underground rap-king»։ 2014 և 2015 թվականներին հայտնիություն ձեռք բերեցին նմանատիպ հնչողությամբ արտիստներ՝ Լիլ Փիփ, Ghostemane և Lil Tracy։
Սովորաբար, այս ուղությամբ ստեղծագործող արտիստներն իրենց երաժշտությունն էին տեղադրում SoundCloud-ում և մեծ ազդեցություն են ունեցել քլաուդ ռեփ շարժման վրա։ 2017 թվականին Լիլ Ուզի Վերտի «XO Tour Llif3» երգը հիթ է դառնում։ Որպես էմո ռեփ նկարագրվող երգ[4], որի տեքստը հղում է ինքնասպանության և մանիակային համախտանիշին, հասել է ամերիկյան Billboard Hot 100 չարթի 7-րդ հորիզոնական։ 2017 թվականի օգոստոսին XXXTentacion-ը թողարկում է իր դեբյուտային՝ «17» ստուդիական ալբոմը և «Jocelyn Flores» սինգլը, որում նույնպես խոսվում է ինքնասպանության մասին, հետո Լիլ Ուզի Վերտը թողարկում է իր դեբյուտային՝ «Luv Is Rage 2» ստուդիական ալբոմը։ Նույն թվականին Լիլ Փիփը թողարկում է իր դեբյուտային՝ «Come Over When You’re Sober, Pt. 1» ստուդիական ալբոմը, որը նույնպես մեծ ազդեցություն է ունեցել էմո ռեփի զարգացման վրա։
Էմո ռեփին են վերագրվում՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.