From Wikipedia, the free encyclopedia
Polydor Records, ձայնագրման լեյբլ, ներկայումս հիմնված է Մեծ Բրիտանիայում, Universal Music Group-ի մաս։
Polydor Records | |
---|---|
Տեսակ | լեյբլ և բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1913 |
Վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Երկիր | Միացյալ Թագավորություն և Գերմանիա |
Մայր ընկերություն | Universal Music Group, Գերմանական գրամոֆոն և PolyGram |
Դուստր ընկերություններ | Fascination Records |
Կայք | polydor.co.uk(անգլ.) |
Polydor Records Վիքիպահեստում |
Polydor ընկերությունը ստեղծվել է 1924 թվականին՝ որպես գերմանական Deutsche Grammophon Gesellschaft[1] ֆիրմայի անկախ մասնաճյուղ։ Gramophone-ի բրիտանական և գերմանական ճյուղերը խզել են հարաբերությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և Deutsche Grammophon-ը հայտարարել է Գերմանիայում His Master's Voice ընկերության առեւտրանիշի նկատմամբ իր իրավունքների մասին, որտեղ վերջինս իր արտադրանքը թողարկել է Electrola-ի անվան տակ։ Իսկ գերմանական DGG արտահանումը Մեծ Բրիտանիայում դուրս է եկել Polydor լեյբլի ներքո։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Deutsche Grammophon-ը փոխանցեց ինչպես His Master's Voice ապրանքանիշի, այնպես էլ Electrola լեյբլի իրավունքները, Բրիտանական EMI[2] ընկերությանը։
1946 թվականին Polydor-ը վերջնականապես դարձավ հանրաճանաչ երաժշտության լեյբլը, Մինչդեռ Deutsche Grammophon-ը (հայտնի դեղին կնիքով) զբաղվեց դասական ձայնագրությունների թողարկմամբ՝ պահպանելով Polydor-ը որպես արտահանման մասնաճյուղ։ 1954-ում հայտնվեց հայտնի կարմիր պոլիդորովյան պիտակը։ 1960-ականների սկզբին նվագախմբի ղեկավար Բերտ Քեմպֆերտը լեյբլի մոտ ստորագրեց ոչ մեկին հայտնի բրիտանական Tony Sheridan and The Beat Brothers խումբը։ The Beat Brothers-ը շատ շուտով վերածվեց The Beatles-ի, և երկու տարի անց նոր հարվածահարով ու նոր սանրվածքներով անցան Parlophone՝ ստանալով համաշխարհային ճանաչում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.