![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/93/Jonas_Brothers_4th_of_July_Show_Taping_in_Cleveland_%252851276333427%2529.jpg/640px-Jonas_Brothers_4th_of_July_Show_Taping_in_Cleveland_%252851276333427%2529.jpg&w=640&q=50)
Jonas Brothers
From Wikipedia, the free encyclopedia
«Jonas Brothers», ամերիկյան փոփ ռոք խումբ, որը կազմված է երաժիշտ և դերասան 3 եղբայրներից՝ Քևին Ջոնասից, Ջո Ջոնասից և Նիք Ջոնասից[1][2][3]։ Խումբը թողարկել է հինգ ալբոմ՝ «It’s About Time» (2006), «Jonas Brothers» (2007), «A Little Bit Longer» (2008), «Lines, Vines, and Trying Times» (2009) և «Happiness Begins» (2019): 2013 թվականին պլանավորվում էր թողարկել «V» ալբոմը։ Ալբոմում ներառվեցին համերգից ձայնագրություններ և 5 ստուդիական երգ։
Jonas Brothers | |
---|---|
![]() | |
Ժանրեր | փոփ |
Գործունեություն | 2005 |
Լեյբլ | Hollywood Records, Fascination Records, Columbia Records, Universal Music Group, Walt Disney Records, Republic Records, Sony Music Entertainment և Jonas Enterprises? |
Պարգևներ | |
Կայք | jonasbrothers.com |
![]() |
Եղբայրները նկարահանվել են «Disney Channel»-ի սերիալներում և ֆիլմերում, ինչպիսիք են «JONAS» սերալը և դրա շարունակությունը՝ «Jonas L.A», ինչպես նաև «Disney» հեռուստաալիքի օրիգինալ ֆիլմերում՝ «Քեմփ Ռոք։ Երաժշտական արձակուրդներ» և «Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ»։
2008 թվականին խումբը առաջադրվել է Գրեմմի 51-րդ մրցանակաբաշխության «Լավագույն նոր խումբ» անվանակարգում։ Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Jonas Brothers» խումբը ճանաչվել է որպես «Տարվա հայտնություն» և երկու անգամ հաղթող ճանաչվել «Nickelodeon»-ի «Kids' Choice Awards» մրցանակաբաշխության «Լավագույն երաժշտական խումբ» անվանակարգում (2008 և 2009)[4]։ 2011 թվականին խումբը ստացել է «Bravo OTTO» մրցանակ՝ որպես տարվա լավագույն խումբ, իսկ 2012 թվականին՝ նույն անվանակարգում՝ «The Shorty Awards» մրցանակ[5]։
Խումբն ամբողջ աշխարհում վաճառել է շուրջ 17 միլիոն ալբոմ[6][7]։