![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6e/IU_at_Sudden_Attack_finals%252C_1_March_2016_06.jpg/640px-IU_at_Sudden_Attack_finals%252C_1_March_2016_06.jpg&w=640&q=50)
IU (երգչուհի)
Հարավկորեացի երգչուհի / From Wikipedia, the free encyclopedia
Լի Ջի Ըն (հանգըլ՝ 이지은, մայիսի 16, 1993(1993-05-16)[1], Songjeong-dong, Գվանգջու, Գյոնգի, Հարավային Կորեա[4][5]), ավելի հայտնի է իր բեմական IU կեղծանունով (կոր.՝ 아이유), հարավկորեացի երգիչ, երգերի հեղինակ, դերասանուհի։ Դեռ միջնակարգ դպրոցում սովորելիս, նա այցելում էր տարբեր կազմակերպություններ, որպեսզի դառնար երգչուհի։ 2007 թվականին նա պայմանագիր կնքեց LOEN Entertainment-ի հետ, որպես նախապատրաստվող և սկսեց իր երաժշտական կարիերան դեռ15 տարեկանում՝ իր առաջնաելույթային Lost and Found ալբոմով։ Նրա հետագա ալբոմները՝ «Growing Up» և «IU...IM» , նրան բերեցին կոմերցիոն հաջողություն, բայց հենց «Good Day» (կոր. 좋은 날) երգի շնորհիվ, որը նրա 2010 թվականի «Real» ալբոմի առաջնային երգն էր, նա հասավ ազգային փառքի։ «Good Day» երգը հինգ շաբաթ անընդմեջ մնացել է Հարավային Կորեայի «Gaon Digital Chart» -ի առաջնային տեղում և գրանցեց ռեկորդային վաճառք, ինչպես Փսայի Gangnam Style երգը։
IU | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 아이유 |
Ի ծնե անուն | Լի Ջի Ըն |
Նաև հայտնի է որպես | IU[1] և 아이유[1] |
Ծնվել է | մայիսի 16, 1993(1993-05-16)[1] (31 տարեկան)![]() |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | Քեյ փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, երգերի հեղինակ, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և փոփ երգիչ |
Երգչաձայն | light soprano?[2][3] |
Գործիքներ | |
Գործունեություն | 2008 - ներկա |
Լեյբլ |
|
Կրթություն | Dongduk Girls' High School?, Seoul Yangnam Elementary School? և Eonju Middle School? |
Կապված |
|
Կայք | loen-tree.com |
Ստորագրություն | |
![]() |
![]() |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Նրա 2011 թվականի «Real+» և «Last Fantasy» ալբոմների հաջողությամբ, IU հայտնվեց բազմաթիվ հայտնի չարտերի առաջնային դիրքերում[6]։ 2011 թվականին նա թողարկեց «Hold My Hand» երգը, որը գրել էր «Ամենամեծ սերը» հեռուստասերիալի համար։ 2013 թվականին նա թողարկեց «Modern Times» ալբոմը, որը նրան բերեց ամենամեծ հաջողությունը[7]։ Նրա «A Flower Bookmark» և «Chat-Shire» ալբոմները շեղվել էին քեյ փոփի ոճից, սակայն դրանք հայտնվեցին չարտերի առաջատար դիրքերում[8][9][10]։ IU-ն «Chat-Shire» ալբոմի միակ երգի բառերի հեղինակն ու պրոդյուսերն էր[11][12]։
IU-ն թողարկել է երեք ստուդիական ալբոմներ և ինը մինի ալբոմներ։ Սկսած 2012 թվականից, ըստ «Forbes»-ի վարկանիշի ընդգրկվել է Կորեայի 40 լավագույն հայտինությունների ցուցակում, որպես քեյ փոփի լավագույն մենակատարներից մեկը, որտեղ գերակշռում են բոյ և գըրլ բենդերը[13], 2012 թվականին հասնելով երրորդ տեղը[14]։ «Billboard»-ը IU-ին ընդգրկել է «Korea K-Pop Hot 100 chart»-ում, որտեղ առաջին շաբաթը զբաղեցրել է առաջին տեղը։
Բացի իր երաժշտական կարիերայից, IU-ն վարել է ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ, ինչպես նաև զբաղվում է դերասանական գործունեությամբ։ «Նպատակասլացները» դրամայում նկարահանվելուց հետո, նրան առաջարկեցին խաղալ «Լի Սուն Շի դուք լավագույնն եք», «Գեղեցիկ տղամարդ» և «Պրոդյուսեր» սերիալներում։