![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bc/Michael_Nesmith_EP.jpg/640px-Michael_Nesmith_EP.jpg&w=640&q=50)
Մինի ալբոմ
From Wikipedia, the free encyclopedia
Մինի ալբոմ (անգլ.՝ Extended play, նաև անվանում են պարզապես EP), ի սկզբանե ձայնապնակ, որի յուրաքանչյուր երեսին տեղավորվում է 2-4 երաժշտական կոմպոզիցիաներ։ Նրանց ընդհանուր տևողությունը կազմում է 15-20 րոպե[1]։ Այն ձայնագրություն է, որը պարունակում է ավելի շատ երգեր, քան մեկ սինգլը, բայց քանակով շատ կարճ է լինում լիարժեք ստուդիական ալբոմ համարվելու համար։ Մինի ալբոմները սովորաբար պարունակում են 4-5 երգ։ Անգլալեզու երկրներում այդ ֆորմատը 1950-ականներին սկսեցին անվանել որպես «EP»` «Extended Play», որպեսզի տարբերակեն նրա և սինգլի միջև տարբերությունը։