![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2d/London_November_23_2018_%252819%2529_Extinction_Rebellion_Protest_Tower_Hill.jpg/640px-London_November_23_2018_%252819%2529_Extinction_Rebellion_Protest_Tower_Hill.jpg&w=640&q=50)
Extinction Rebellion
From Wikipedia, the free encyclopedia
Extinction Rebellion (անգլ. թարգմանաբար՝ «Ապստամբություն բնաջնջման դեմ»), սոցիալ-քաղաքական շարժում, որն օգտագործում է ոչ բռնի պայքարի մեթոդներ՝ կլիմայական փոփոխությունների, կենսաբազմազանության կորստի և սոցիալ-էկոլոգիական փլուզման ռիսկի դեմ պայքարելու համար[1][2]։
Extinction Rebellion | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | Սոցիալական շարժում, կազմակերպություն և grassroots movement? |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Հապավում | XR |
Հիմնադրված | 2018 |
Անվանված է | Holocene extinction? և ապստամբություն |
Հիմնադիր | Գեյլ Բրեդբրուք և Ռոջեր Հալամ |
Կայք | rebellion.global(անգլ.) և tube.rebellion.global/video-channels/xrglobal_channel/videos(անգլ.) |
Շարժումը մեկնարկել է Մեծ Բրիտանիայում 2018 թվականի մայիսին։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ գիտնականները հավաքել են մոտ 100 ստորագրություն՝ ի պաշտպանություն շարժման[3]։ Դրանից հետո ձեռնարկվել են առաջին ակտիվ գործողությունները։ 2018 թվականի նոյեմբերին Լոնդոնի Թեմզա գետի վրա 5 կամուրջ արգելափակվել է շարժման մասնակիցների կողմից[4]։ 2019 թվականի ապրիլին կազմակերպությունը գրավել է 5 հայտնի վայրեր կենտրոնական Լոնդոնում։
Ոգեշնչվելով զանգվածային շարժումներից, ինչպիսիք են Occupy-ը, Գանդիի սատյագրահան, սուֆրաժիստները, Մարտին Լյութեր Քինգի համախոհները և քաղաքացիական իրավունքների այլ մարտիկներ, ինչպես նաև Ջին Շարփի գաղափարները[5], Extinction Rebellion-ը ցանկանում է աջակցություն ստանալ ամբողջ աշխարհում՝ վկայակոչելով կլիմայի փոփոխության դեմ պայքարի հրատապությունը[4][6]։ Շարժման մեծ թվով ակտիվիստներ համաձայնություն են հայտնել ձերբակալվելու և բանտում հայտնվելու[7], ինչպես 1961 թվականին Կոմիտեի 100-ի զանգվածային ձերբակալությունների մարտավարությունը։
Շարժումը օգտագործում է շրջանագծի մեջ գտնվող ավազե ժամացույց, որը հայտնի է որպես բնաջնջման խորհրդանիշ, որը ծառայում է որպես նախազգուշացում, որ կենդանի էակների շատ տեսակներ ոչնչացման վտանգի տակ են[8][9]։