From Wikipedia, the free encyclopedia
Born This Way, ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երկրորդ ստուդիական ալբոմը։ Ալբոմը թողարկվել է 2011 թվականի մայիսի 23-ին Interscope Records լեյբլի կողմից։
Born This Way | ||||
---|---|---|---|---|
Լեդի Գագայի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 23 մայիսի, 2011 | |||
Ձայնագրված | 2010–11 | |||
Ժանր | դենս-փոփ | |||
Տևողություն | 61:08 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Streamline, Kon Live, Interscope | |||
Ռեժիսոր | DJ White Shadow, DJ Snake, Ֆերնանդո Գարիբեյ, Լեդի Գագա, Ռոբերտ Ջոն «Մեթ» Լանգ, Ջեփի Լորսեն, RedOne, Քլինթոն Սփարքս | |||
Պրոդյուսեր | RedOne | |||
Մասնագիտական ակնարկ | ||||
Լեդի Գագայի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Born This Way ալբոմից | ||||
|
Մասնագիտական վարկանիշ | |
---|---|
Aggregate scores | |
Աղբյուր | Վարկանիշ |
Metacritic | 71/100[1] |
Վերլուծություններ | |
Աղբյուր | Վարկանիշ |
AllMusic | [2] |
Chicago Tribune | [3] |
Entertainment Weekly | B+[4] |
The Guardian | [5] |
The Independent | [6] |
MSN Music (Expert Witness) | A−[7] |
NME | 8/10[8] |
Rolling Stone | [9] |
Spin | 8/10[10] |
Երգերի ստեղծման ժամանակ Գագան համագործակցել է այնպիսի պրոդյուսերների հետ, ինչպիսիք են DJ White Shadow, RedOne, Fernando Garibay, սաքսոֆոնիստ Կլարեն Կլեմոնսը և կիթառահար Բրայան Մեյը։ Ալբոմի երգերի ժանրերը հիմնականում սինթի փոփ և դանս փոփ է, ինչպես նրա նախորդ ալբոմներում, բայց ձայնագրության մեջ ներառվել են այլ ժանրեր, որոնք նախկինում չեն եղել երգչուհու թողարկումների մեջ՝ էլեկտրո ռոք, տեխնո, հևի մետալ, դիսկո, հաուս և ռոքնռոլ[11]։ Երգերի տեքստերը բացահայտում են սեքսուալ ազատության, դավանականության, ազատության, ֆեմինիզմի և անհատականության մասին։ Չնայած որոշ կրոնական ակտիվիստների մեկնաբանություններին՝ ալբոմը դրական է գնահատվել քննադատների կողմից. նրանք հավանություն են տվել տարբեր ժանրերի խառնուրդին և Գագայի վոկալին։ «Born This Way»-ը առաջադրվել է «Գրեմմի»-ի 54-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա ալբոմ» (Գագայի երրորդ մրցանակը այդ անվանակարգում) և «Լավագույն վոկալային փոփ-ալբոմ» անվանակարգերում, բայց երկու անվանակարգերում էլ պարտվել է բրիտանացի երգչուհի Ադելի «21» ալբոմին[12]։ Ալբոմի անվանումը հայտարարվեց այն ժամանակ, երբ Գագան հաղթեց MTV Video Music Awards տարվա լավագույն տեսահոլովակ (անգլ.՝ MTV Video Music Award for Video of the Year) անվանակարգում[13], իսկ թողարկման ամսաթիվը հաստատվել է նրա Թվիթերյան պաշտոնական կայքէջում 2011 թվականի առաջին կեսգիշերին։ Առաջին շաբաթվա ընթացքում «Born This Way»-ը ընդգրկվել է աշխարհի տարբեր հիթ-շքերթներում՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականները, այդ թվում նաև Billboard 200-ում։ ԱՄՆ-ում առաջին յոթ օրվա ընթացքում վաճառվել է ալբոմի 1 108 000 օրինակ, իսկ ամբողջ աշխարհում 2 000 000 օրինակ, ինչը լավագույն արդյունքն է 2011 թվականի ընթացքում և լավագույններից մեկը այդ տասնամյակի ընթացքում։ Ցանցային Amazon խանութում, կապված հատուկ ակցիայի հետ, սկավառակը վաճառվել է 99 ցենտով։ Ակցիան տևել է մեկ օր և այդ ընթացքում վաճառվել է 440 000 օրինակ։ Համաշխարհային վաճառքը 2016 թվականի հունիսի 3-ի տվյալներով կազմել է ավելի քան 9 միլիոն օրինակ։ Born This Way (դարձել է հազարերորդ երգը, որը զբաղեցրել է հիթ-շքերթի առաջին հորիզոնականը[14]), Judas, The Edge of Glory և Yoü and I սինգլները հասան Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին տասնյակ։ «Born This Way» սինգլը նաև դարձել է ամենաշատ վաճառված սինգլը iTunes խանութի պատմության մեջ[15]։ Հինգերորդ սինգլ՝ «Marry the Night»-ը, դարձել է առաջին սինգլը Լեդի Գագայի կարիերայի ընթացքում, որը չի հասել Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին տասնյակին։ «Hair» պրոմոսինգլը հաջողություն է ունեցել 16 երկրներում, այդ թվում նաև Ամերիկայում, որտեղ զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։
2010 թվականի մարտին Գագան հայտարարել է, որ աշխատում է իր ալբոմի վրա՝ ասելով, որ երգերի հիմնական մասն արդեն գրված է[16]։ Կարճ ժամանակ անց նրա մենեջեր Թրոյ Քարթերը և պրոդյուսեր RedOne-ը տվել են մեկնաբանություններ ապագա թողարկման մասին։ Վերջինս MTV-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ այդ աշխատանքը կդառնա «ազատության ալբոմ» կատարողի համար[17]։ Քարթերը Billboard-ին տված հարցազրույցի ժամանակ հաստատել է, որ երգչուհու հասարակական կերպարը կսկսի փոխել Born This Way-ի թողարկման ժամանակ[17]։ Մի քանի ամիս անց Գագան ասել է, որ ինքը ավարտել է ալբոմի երգերը գրելը։ Rolling Stone-ին տված հարցազրույցի ժամանակ նա հաստատել է, որ «ամեն ինչ կատարվել է շատ արագ» և նշել է. «Ես աշխատել եմ մի քանի ամիս և որոշակիորեն վստահ եմ, որ ալբոմը պատրաստ է հենց հիմա։ Որոշ արտիստներ տարիներ են ծախսում ձայնագրության վրա։ Բայց ոչ ես։ Ես երաժշտություն եմ գրում ամեն օր»[18]։ Նույն ամսագրին տված հարցազրույցում Գագան հաստատել է, որ ալբոմը կդառնա «սերնդի հիմնը»։ Նա ասել է․ «Ալբոմում կլինի լավագույն երաժշտությունը, որը ես երբևէ հորինել եմ։ Ես արդեն ավարտել եմ առաջին սինգլը նոր սկավառակի համար և խոստանում եմ, որ այն կլինի լավագույն ալբոմը իմ կարիերայի ընթացքում»[18][19]։
Ձայնագրությունը անց է կացվել ինչպես Գագայի համերգային շրջագայության ավտոբուսում, նաև այնպիսի ստուդիանելում ինչպեսիք են՝ Abbey Road Studios–ը Լոնդոնում, Studios 301–ը Սիդնեյում, Sing Sing Studios–ը Մելբուռն–ում, Gang Studios–ը Փարիզում, Livingroom Studios–ը Օսլոյում, Allerton Hill–ը Մեծ Բրիտանիայում, Warehouse Productions Studio–ն Նեբրասկայում, Studio at the Palms–ը Լաս Վեգասում, Officine Meccaniche–ը Միլանում, Miami Beach Recording Studio–ն Մայամիում և Germano Studios–ը Նյու Յորքում։ Բրայան Մեյը, Queen խմբի կիթառահարը և E Street Band–ի նախկին անդամ Կլարենս Կլեմոնսը, մասնակցություն են ունեցել ձայնագրման մեջ[20][21]։
2010 թվականի սեպտեմբերի 12-ին Գագան հայտնվել է MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ։ Միջոցառման սկզբում, ստանալով մրցանակ լավագույն տեսահոլովակի համար, նա իր խոսքի ժամանակ ասել է ալբոմի անվանումը և կատարել է կրկներգը սկավառակի գլխավոր սինգլից[22]։ Դեկտեմբերին Twitter-ի միջոցով նա հայտարարել է ալբոմի և առաջին սինգլի թողարկման ամսաթիվը՝ անվանելով դա «Սուրբծննդյան նվեր իր բոլոր երկրպագուների համար»[23]։
Rolling Stone ամսագրի տվյալներով՝ Գագան որոշել է ասել ալբոմի անունը Ամանորի կեսգիշերին։
«Ես մտածում եմ, որ դաջվածք կանեմ դրա վերնագրով և կբեռնեմ լուսանկարը։ Ես աշխատել եմ դրա վրա վերջին մի քանի շաբաթվա ընթացքում և ինձ շատ ուժեղ եմ զգում։ Այն շատ արագ է ձայնագրվել։ Որոշ արտիստների տարիներ են հարկավոր։ Ես երաժշտություն եմ գրում ամեն օր»։ Ինչը վերաբերում է երաժշտության թեմային, Գագան դադարել է գրել երգեր փառքի որոնմամբ, հիմա նրան ավելի շատ հուզում են քաղաքական հայացքները։ «Ինչու՞ ենք մենք դեռ խոսում «Մի՛ հարցրու, մի՛ ասա»-ի մասին, որը ցույց է տալիս, թե ո՛ր դարում ենք մենք ապրում, ինձ խենթացնում է։ Երեք տարի ես թխել եմ կարկանդակներ. հիմա եկել է ժամանակը թխելու հսկայական դառը տորթ, որովհետև որքան քաղցր է կարկանդակը, այնքան ավելի դառը կարող է լինել»։
Բայց MTV VMA-ով Գագան չի դիմացել և ասել է ալբոմի անունը և նույնիսկ երգել է փոքր հատված «Born This Way» երգից, իսկ Ամանորի գիշերը նա հայտարարել է ալբոմի և առաջին սինգլի թողարկման ամսաթիվը։ Նոյեմբերի 26-ին Սոպոտայի համերգի ժամանակ Գագան ասել է, որ ալբոմում կլինեն մոտավորապես 20 երգ և խոստացել է, որ դա կլինի տասնամյակի լավագույն ալբոմը։ Նա նաև ավելացրել է, որ ալբոմի ստեղծումը ամբողջությամբ ավարտված է։
Շապիկի ստեղծողն է լուսանկարիչ Նիք Նայթը։ Ալբոմի շապիկը նկարված է սև-սպիտակ ոճում, որտեղ Գագան ներկայացված է կին-մոտոցիկլի կերպարով, թափված մազերով և կարմիր շրթունքներով։ Ալբոմի ընդլայնված տարբերակի շապիկին մեծ պլանով պատկերված է Լեդի Գագայի դեմքը։ Սովորական տարբերակի շապիկին Լեդի Գագայի անունը նշված չէ՝ ի տարբերություն ընդլայնված տարբերակի շապիկի։
Փետրվարի 13-ին, Born This Way-ը կատարվել է երգչուհու կողմից «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ։ «Born This Way» սինգլը ավելացվել The Monster Ball Tour համերգային շրջագայության երգացանկ մեջ։ Հունվարի 19-ին Փարիզի Nicola Formichetti ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է «Scheiße» երգի ռեմիքսը։ Մարտի 2-ին Thierri Mugler-ին ներկայացվել է «Government Hooker» երգի ռեմիքսը։ Հենց Լեդի Գագան մասնակցություն է ունեցել մոդայի ցուցահանդեսում և ներկայցրել է երկու էպատաժային զգեստ, ծխախոտ ծխելով։ Ապրիլի 28-ին Օպրա Ուինֆրիի շոույում Լեդի Գագան կատարել է «Yoü & I» երգը, որտեղ Օպրան ասել է «Դու ֆենոմեն ես, Լեդի Գագա»։ Մայիսի 5-ին Մեքսիկայում տեղի ունեցած The Monster Ball Tour համերգների ժամանակ, Գագան կատարել է «Americano» երգի ակուստիկ տարբերակը։ Մայիսի 25-ին American Idol շոուի ավարտին կատարել է «The Edge of Glory» երգը, այդ երգը առաջին անգամ կատարվել էր մայիսի 15-ին կայացած BBC Radio 1 շոուի ժամանակ։ Մայիսի 27-ին առաջին անգամ հնչել է «Hair» երգը, ամերիկյան Good Morning America շոուի ժամանակ Լեդի Գագան կատարեց այլ 5 երգեր, նոր ալբոմից։ Հունիսի9-ին Լեդի Գագան մասնակցություն ունեցավ Germany Next Top Model, շոուում կատարելով «Scheiße» երգից հատված։
Օգոստոսի 29-ին 2011 թվականի MTV Video Music Awards-ի ժամանակ Լեդի Գագան դարձել է հեդլայներ։ Նա կատարել է «Yoü and I» երգը Ջո Քալդերոնեի կերպարով, նախապես կարդալով մենախոսություն նրա և Լեդի Գագայի բաժանման մասին։ Գագան նաև տվել է Բրիթնի Սփիրսին հատուկ մրցանակ Մայքլ Ջեքսոնի «Սերնդի խոստովանություն» անունով։ Մրցանակը ստանալուց հետո Բրիթնին և Գագան փորձեցին համբուրվել, բայց չարեցին դա։ Լեդի Գագան նաև դարձել է հաղթող «Լավագույն կանացի կատարում» անվանակարգում Born This Way երգի համար։ 2011 թվականի նոյեմբերի 6-ին տեղի ունեցած MTV European Music Awards մրցանակաբաշխության ժամանակ Գագան ստացել է մրցանակներ. «Լավագույն կանացի կատարող», «Լավագույն կանացի տեսահոլովակ», «Լավագույն երգ» անվանակարգերում Born This Way երգի համար և կատարել է իր նոր «Marry The Night» սինգլը։
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն |
---|---|---|---|---|
1. | «Marry the Night» | Լեդի Գագա, Ֆերնանդո Գարիբեյ | Լեդի Գագա, Գարիբեյ | 4:24 |
2. | «Born This Way» | Լեդի Գագա, Ջեփփի Լորսեն | Լեդի Գագա, Լորսեն, Գարիբեյ, DJ White Shadow |
4:20 |
3. | «Government Hooker» | Լեդի Գագա, Գարիբեյ, DJ White Shadow | Լեդի Գագա, DJ White Shadow, Գարիբեյ*, DJ Snake* | 4:14 |
4. | «Judas» | Լեդի Գագա, RedOne | Լեդի Գագա, RedOne | 4:10 |
5. | «Americano» | Լեդի Գագա, Գարիբեյ, DJ White Shadow, Չեչե Ալարա | Լեդի Գագա, Գարիբեյ, DJ White Shadow | 4:06 |
6. | «Hair» | Լեդի Գագա, RedOne | Լեդի Գագա, RedOne | 5:08 |
7. | «Scheiße» | Լեդի Գագա, RedOne | Լեդի Գագա, RedOne | 3:45 |
8. | «Bloody Mary» | Լեդի Գագա, Գարիբեյ, DJ White Shadow | Լեդի Գագա, DJ White Shadow, Գարիբեյ*, Clinton Sparks* | 4:05 |
9. | «Bad Kids» | Լեդի Գագա, Լորսեն, Գարիբեյ, DJ White Shadow | Լեդի Գագա, Լորսեն, Գարիբեյ, DJ White Shadow |
3:51 |
10. | «Highway Unicorn (Road to Love)» | Լեդի Գագա, RedOne, Գարիբեյ, DJ White Shadow | Լեդի Գագա, RedOne, Գարիբեյ, DJ White Shadow |
4:16 |
11. | «Heavy Metal Lover» | Լեդի Գագա, Գարիբեյ, Clinton Sparks* | Լեդի Գագա, Գարիբեյ, Clinton Sparks* | 4:13 |
12. | «Electric Chapel» | Լեդի Գագա, DJ White Shadow | Լեդի Գագա, DJ White Shadow | 4:13 |
13. | «Yoü and I» | Լեդի Գագա | Լեդի Գագա, Ռոբերտ Ջոն «Մեթ» Լենգ | 5:07 |
14. | «The Edge of Glory» | Լեդի Գագա, Գարիբեյ, DJ White Shadow | Լեդի Գագա, Գարիբեյ | 5:20 |
Սկավառակ 1 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն | |||||
1. | «Marry the Night» | Լեդի Գագա, Գարիբեյ | Լեդի Գագա, Գարիբեյ | 4:24 | |||||
2. | «Born This Way» | Լեդի Գագա, Լորսեն | Լեդի Գագա, Լորսեն, Գարիբեյ, DJ White Shadow |
4:20 | |||||
3. | «Government Hooker» | Լեդի Գագա, Գարիբեյ, DJ White Shadow | Լեդի Գագա, DJ White Shadow, Գարիբեյ*, DJ Snake* | 4:14 | |||||
4. | «Judas» | Լեդի Գագա, RedOne | Լեդի Գագա, RedOne | 4:10 | |||||
5. | «Americano» | Լեդի Գագա, Գարիբեյ, DJ White Shadow, Alara | Լեդի Գագա, Գարիբեյ, DJ White Shadow | 4:06 | |||||
6. | «Hair» | Լեդի Գագա, RedOne | Լեդի Գագա, RedOne | 5:08 | |||||
7. | «Scheiße» | Լեդի Գագա, RedOne | Լեդի Գագա, RedOne | 3:45 | |||||
8. | «Bloody Mary» | Լեդի Գագա, Գարիբեյ, DJ White Shadow | Լեդի Գագա, DJ White Shadow, Գարիբեյ*, Sparks* | 4:05 | |||||
9. | «Black Jesus + Amen Fashion» | Լեդի Գագա, DJ White Shadow | Լեդի Գագա, DJ White Shadow | 3:36 | |||||
10. | «Bad Kids» | Լեդի Գագա, Լորսեն, Գարիբեյ, DJ White Shadow | Լեդի Գագա, Լորսեն, Գարիբեյ, DJ White Shadow |
3:51 | |||||
11. | «Fashion of His Love» | Լեդի Գագա, Գարիբեյ | Լեդի Գագա, Գարիբեյ | 3:39 | |||||
12. | «Highway Unicorn (Road to Love)» | Լեդի Գագա, RedOne, Գարիբեյ, DJ White Shadow | Լեդի Գագա, RedOne, Գարիբեյ, DJ White Shadow |
4:16 | |||||
13. | «Heavy Metal Lover» | Լեդի Գագա, Գարիբեյ | Լեդի Գագա, Գարիբեյ | 4:13 | |||||
14. | «Electric Chapel» | Լեդի Գագա, DJ White Shadow | Լեդի Գագա, DJ White Shadow | 4:13 | |||||
15. | «The Queen» | Լեդի Գագա, Գարիբեյ | Լեդի Գագա, Գարիբեյ | 5:17 | |||||
16. | «Yoü and I» | Լեդի Գագա | Լեդի Գագա, Lange | 5:07 | |||||
17. | «The Edge of Glory» | Լեդի Գագա, Գարիբեյ, DJ White Shadow | Լեդի Գագա, Գարիբեյ | 5:20 |
Սկավառակ 2 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն | |||||
1. | «Born This Way» (Country Road Version) | Լեդի Գագա, Լորսեն | Լեդի Գագա, Գարիբեյ | 4:21 | |||||
2. | «Judas» (DJ White Shadow Remix) | Լեդի Գագա, RedOne | DJ White Shadow | 4:07 | |||||
3. | «Marry the Night» (Zedd Remix) | Լեդի Գագա, Գարիբեյ | Zedd | 4:21 | |||||
4. | «Scheiße» (DJ White Shadow Mugler) | Լեդի Գագա, RedOne | DJ White Shadow | 9:35 | |||||
5. | «Fashion of His Love» (Fernando Garibay Remix) | Լեդի Գագա, Գարիբեյ | Գարիբեյ | 3:45 |
բոնուս երգեր | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Remixer(s) | Տևողություն | |||||
6. | «Born This Way» (Jost & Naaf Remix) (international bonus track) | Լեդի Գագա, Լորսեն | Jost & Naaf | 5:58 | |||||
7. | «Born This Way» (LLG vs. GLG Radio Remix) (Japanese bonus track) | Լեդի Գագա, Լորսեն | Guéna LG | 3:50 |
Costco digital download card bonus tracks[35] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն | ||||||
1. | «Born This Way» (Bimbo Jones Club Remix) | Լեդի Գագա, Լորսեն | 6:45 | ||||||
2. | «Born This Way» (Zedd Remix) | Լեդի Գագա, Լորսեն | 6:30 |
(*) համապրոդյուսեր
Հիթ-շքերթ (2011) | Ամենաբարձր հարիզոնական |
---|---|
Argentinian Albums Chart[36] | 1 |
Australian Albums Chart[37] | 1 |
Austrian Albums Chart[37] | 1 |
Belgian Albums Chart (Flanders)[37] | 1 |
Belgian Albums Chart (Wallonia)[37] | 1 |
Canadian Albums Chart[38] | 1 |
Croatian International Albums Chart[39] | 1 |
Czech Albums Chart[40] | 1 |
Danish Albums Chart[37] | 1 |
Dutch Albums Chart[37] | 5 |
Finnish Albums Chart[37] | 2 |
French Albums Chart[41] | 1 |
German Albums Chart[42] | 1 |
Greek Albums Chart[43] | 1 |
Hungarian Albums Chart[44] | 1 |
Irish Albums Chart[45] | 1 |
Italian Albums Chart[46] | 1 |
Japanese Albums Chart[47] | 1 |
Mexican Albums Chart[48] | 1 |
New Zealand Albums Chart[37] | 1 |
Norwegian Albums Chart[37] | 1 |
Polish Albums Chart[49] | 3 |
Portuguese Albums Chart[50] | 1 |
Russian Albums Chart[51] | 1 |
Scottish Albums Chart[52] | 1 |
Slovenian Albums Chart[53] | 1 |
Spanish Albums Chart[54] | 2 |
Swedish Albums Chart[37] | 1 |
Swiss Albums Chart[37] | 1 |
Taiwanese Albums Chart[55] | 1 |
UK Albums Chart[56] | 1 |
US Billboard 200[57] | 1 |
US Dance/Electronic Albums[58] | 1 |
Հիթ-շքերթ (2011) | Հորիզոնական |
---|---|
Australian Albums Chart[59] | 6 |
Austrian Albums Chart[60] | 15 |
Belgian Albums Chart (Flanders)[61] | 23 |
Belgian Albums Chart (Wallonia)[62] | 13 |
Brazilian Albums Chart[63] | 13 |
Canadian Albums Chart[64] | 3 |
Danish Albums Chart[65] | 38 |
Dutch Albums Chart[66] | 40 |
Finnish Albums Chart[67][68] | 23 |
French Albums Chart[69] | 18 |
German Albums Chart[70] | 17 |
Hungarian Albums Chart[71] | 30 |
Irish Albums Chart[72] | 17 |
Italian Albums Chart[73] | 21 |
Japanese Albums Chart[74] | 4 |
Mexican Albums Chart[75] | 13 |
New Zealand Albums Chart[76] | 3 |
Polish Albums Chart[77] | 33 |
Russian Albums Chart[78] | 6 |
Spanish Albums Chart[79] | 23 |
Swedish Albums Chart[80] | 14 |
Swiss Albums Chart[81] | 10 |
UK Albums Chart[82] | 7 |
US Billboard 200[83] | 3 |
US Dance/Electronic Albums[84] | 1 |
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[85] | 2× Platinum | 140 000^ |
Ավստրիա (IFPI Austria)[86] | Platinum | 20 000x |
Բելգիա (BEA)[87] | Platinum | 30 000* |
Բրազիլիա (ABPD)[88] | 2× Platinum | 80 000* |
Կանադա (Music Canada)[89] | 4× Platinum | 320 000^ |
Chile (IFPI Chile)[90] | 2× Platinum | |
Colombia | — | 15,000[91] |
Դանիա (IFPI Denmark)[92] | Platinum | 20 000^ |
Ֆինլանդիա (Musiikkituottajat)[93] | Gold | 19,338[93] |
Ֆրանսիա (SNEP)[94] | 2× Platinum | 200 000* |
ՊԾԱՊՀԽ (IFPI Middle East)[95] | Platinum | 6000* |
Գերմանիա (BVMI)[96] | Platinum | 200 000^ |
Հունգարիա (Mahasz)[97] | Gold | 3000x |
India[98] | Gold | |
Իռլանդիա (IRMA)[99] | 2× Platinum | 30 000x |
Իտալիա (FIMI)[100] | 2× Platinum | 100 000* |
Ճապոնիա (RIAJ)[101] | 3× Platinum | 750,000[102] |
Մեքսիկա (AMPROFON)[103] | Platinum | 60 000^ |
Նոր Զելանդիա (RIANZ)[104] | Platinum | 15,000^ |
Նորվեգիա (IFPI Norway)[105] | Platinum | 20,000* |
Philippines[106] | Gold | 11,000[106] |
Լեհաստան (ZPAV)[107] | Platinum | 20 000* |
Ռուսաստան (NFPF)[108] | 4× Platinum | 40,000* |
Singapore[109] | Gold | 5,000 |
Իսպանիա (PROMUSICAE)[110] | Gold | 30 000^ |
Շվեդիա (GLF)[111] | Platinum | 40 000^ |
Շվեյցարիա (IFPI Switzerland)[112] | Platinum | 30 000x |
Մեծ Բրիտանիա (BPI)[113] | 3× Platinum | 1,050,000[114] |
ԱՄՆ (RIAA)[115] | 4× Platinum | 4 000 000^ |
Ընդհանուր | ||
Եվրոպա (IFPI)[116] | Platinum | 1 000 000* |
Worldwide | — | 6,000,000[117] |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
2011 թվականի հոկտեմբերին Գագան հայտարարել է, որ նա թողարկելու է երեք երգ 2011 թվականի նոյեմբերին։Twitter սոցիալական կայքի միջոցով նա տեղեկացրել է իր երկրպագուներին, որ մի թողարկումը կլինի իր The Monster Ball Tour համերգի DVD, իսկորկրորդը՝ ռեմիքսների ալբոմ (Born This Way – The Remix), իսկ երրորդ թողարկումը կլինի բոքս-սեթը ներառելով իր մեջ Born This Way ալբոմի դելյուքս տարբերակը, ռեմիքսների ալբոմ Born This Way: The Remix և DVD Lady Gaga Presents the Monster Ball Tour: At Madison Square Garden:
Disc 1 – Lady Gaga Presents The Monster Ball: At Madison Square Garden on DVD[118][119] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Intro» | 4:32 | |||||||
2. | «Dance in the Dark» | 2:36 | |||||||
3. | «Glitter & Grease» | 2:36 | |||||||
4. | «Just Dance» | 4:22 | |||||||
5. | «Beautiful, Dirty, Rich» | 4:20 | |||||||
6. | «The Fame» | 4:15 | |||||||
7. | «LoveGame» | 10:41 | |||||||
8. | «Boys, Boys, Boys» | 3:17 | |||||||
9. | «Money Honey» | 3:16 | |||||||
10. | «Telephone» | 6:34 | |||||||
11. | «Speechless» | 6:16 | |||||||
12. | «You and I» | 9:24 | |||||||
13. | «So Happy I Could Die» | 4:43 | |||||||
14. | «Monster» | 6:37 | |||||||
15. | «Teeth» | 9:41 | |||||||
16. | «Alejandro» | 5:24 | |||||||
17. | «Poker Face» | 3:57 | |||||||
18. | «Paparazzi» | 6:30 | |||||||
19. | «Bad Romance» | 6:22 | |||||||
20. | «Born This Way» | 9:07 | |||||||
21. | «Born This Way» (A Cappella) | 3:16 | |||||||
22. | «Backstage at the Monster Ball» | 12:50 | |||||||
23. | «Photo Gallery» |
Disc 2 – Born This Way (Special edition)[120][119] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Producer(s) | Տևողություն | |||||
1. | «Marry the Night» | Lady Gaga, Garibay | Lady Gaga, Garibay | 4:24 | |||||
2. | «Born This Way» | Lady Gaga, Laursen | Lady Gaga, Laursen, Garibay, DJ White Shadow | 4:20 | |||||
3. | «Government Hooker» | Lady Gaga, Garibay, DJ White Shadow | Lady Gaga, DJ White Shadow, Garibay*, DJ Snake* | 4:14 | |||||
4. | «Judas» | Lady Gaga, RedOne | Lady Gaga, RedOne | 4:09 | |||||
5. | «Americano» | Lady Gaga, Garibay, DJ White Shadow, Alara | Lady Gaga, Garibay, DJ White Shadow | 4:06 | |||||
6. | «Hair» | Lady Gaga, RedOne | Lady Gaga, RedOne | 5:08 | |||||
7. | «Scheiße» | Lady Gaga, RedOne | Lady Gaga, RedOne | 3:45 | |||||
8. | «Bloody Mary» | Lady Gaga, Garibay, DJ White Shadow | Lady Gaga, DJ White Shadow, Garibay*, Sparks* | 4:04 | |||||
9. | «Black Jesus + Amen Fashion» | Lady Gaga, DJ White Shadow | Lady Gaga, DJ White Shadow | 3:50 | |||||
10. | «Bad Kids» | Lady Gaga, Laursen, Garibay, DJ White Shadow | Lady Gaga, Laursen, Garibay, DJ White Shadow | 4:15 | |||||
11. | «Fashion of His Love» | Lady Gaga, Garibay | Lady Gaga, Garibay | 4:12 | |||||
12. | «Highway Unicorn (Road to Love)» | Lady Gaga, RedOne, Garibay, DJ White Shadow | Lady Gaga, RedOne, Garibay, DJ White Shadow | 4:13 | |||||
13. | «Heavy Metal Lover» | Lady Gaga, Garibay | Lady Gaga, Garibay | 5:07 | |||||
14. | «Electric Chapel» | Lady Gaga, DJ White Shadow | Lady Gaga, DJ White Shadow | 5:21 | |||||
15. | «The Queen» | Lady Gaga, Garibay | Lady Gaga, Garibay | 5:16 | |||||
16. | «Yoü and I» | Lady Gaga | Lady Gaga, Lange | 5:07 | |||||
17. | «The Edge of Glory» | Lady Gaga, Garibay, DJ White Shadow | Lady Gaga, Garibay | 5:20 |
Disc 3 – Born This Way: The Remix[120][119] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Producer(s) | Տևողություն | |||||
1. | «Born This Way» (Zedd Remix) | Lady Gaga, Jeppe Laursen | Lady Gaga, Laursen, Fernando Garibay, DJ White Shadow (remix production and mixing by Zedd) | 6:31 | |||||
2. | «Judas» (Goldfrapp Remix) | Lady Gaga, RedOne | Lady Gaga, RedOne (remix by Goldfrapp) | 4:41 | |||||
3. | «The Edge of Glory» (Foster the People Remix) | Lady Gaga, Garibay, DJ White Shadow | Lady Gaga, Garibay (remix by Foster the People) | 6:09 | |||||
4. | «You and I» (Wild Beasts Remix) | Lady Gaga | Lady Gaga, Robert John "Mutt" Lange (remix and additional production by Wild Beasts) | 3:50 | |||||
5. | «Marry the Night» (The Weeknd & Illangelo Remix) | Lady Gaga, Garibay | Lady Gaga, Garibay (remix by The Weeknd and Illangelo, additional background vocals by The Weeknd) | 4:03 | |||||
6. | «Black Jesus + Amen Fashion» (Michael Woods Remix) | Lady Gaga, DJ White Shadow | Lady Gaga, DJ White Shadow (remix, additional production and keyboards by Michael Woods courtesy of Three Six Zero Group) | 6:11 | |||||
7. | «Bloody Mary» (The Horrors Remix) | Lady Gaga, Garibay, DJ White Shadow | Lady Gaga, DJ White Shadow, Garibay*, Clinton Sparks* (remix by The Horrors) | 5:18 | |||||
8. | «Scheiße» (Guéna LG Club Remix) | Lady Gaga, RedOne | Lady Gaga, RedOne (remix and additional production by Guéna LG, mixed by Julien Carret) | 5:45 | |||||
9. | «Americano» (Gregori Klosman Remix) | Lady Gaga, Garibay, DJ White Shadow, Cheche Alara | Lady Gaga, Garibay, DJ White Shadow (remix produced by Gregori Klosman) | 6:07 | |||||
10. | «Electric Chapel» (Two Door Cinema Club Remix) | Lady Gaga, DJ White Shadow | Lady Gaga, DJ White Shadow (remix by Two Door Cinema Club) | 3:59 | |||||
11. | «You and I» (Metronomy Remix) | Lady Gaga | Lady Gaga, Lange (remix and additional production by Joseph Mount) | 4:20 | |||||
12. | «Judas» (Hurts Remix) | Lady Gaga, RedOne | Lady Gaga, RedOne (remix by Hurts) | 3:57 | |||||
13. | «Born This Way» (Twin Shadow Remix) | Lady Gaga, Laursen | Lady Gaga, Laursen, Garibay, DJ White Shadow (remix production by Twin Shadow) | 4:05 | |||||
14. | «The Edge of Glory» (Sultan & Ned Shepard Remix) | Lady Gaga, Garibay, DJ White Shadow | Lady Gaga, Garibay (remix production by Sultan & Ned Shepard) | 6:33 |
Հիթ-շքերթ(2011) | Հորիզոնական |
---|---|
Italian Albums Chart[121] | 98 |
Greek Albums Chart[122] | 49 |
South Korean International Albums Chart[123] | 18 |
Երկիր | Ամսաթիվ | Ֆորմատ(ներ) | Տարբեր(ներ) | Լեյբլ | Ծնթ. |
---|---|---|---|---|---|
Տարբեր | Մայիսի 23, 2011 |
|
|
[124] | |
Հնդկաստան | Standard (digipak) | [125] | |||
Կոլումբիա | Մայիսի 30, 2011 | CD | Box set (standard) |
|
[126] |
ԱՄՆ | Հունիսի 7, 2011 |
|
Fan package |
|
[127] [128] |
Չինաստան | Օգոստոսի 11, 2011 | CD | Standard |
|
[129] |
Գերմանիա | Սեպտեմբերի 27, 2011 | USB drive | Standard | Interscope | [130] |
ԱՄՆ | Հոկտեմբերի 3, 2011 | Deluxe | [131] | ||
Հոկտեմբերի 26, 2011 |
|
Limited collector's | [132] | ||
Գերմանիա | Նոյեմբերի 18, 2011 | CD + DVD | Box set (deluxe) | [133] | |
Մեծ Բրիտանիա | Նոյեմբերի 21, 2011 | Polydor | [134] | ||
ԱՄՆ | Box set (standard) | Interscope | [135] | ||
Ճապոնիա | Universal Music Japan | [136] | |||
ԱՄՆ | Դեկտեմբերի 27, 2011 | Box set (deluxe) | Interscope | [137] | |
Ճապոնիա | Դեկտեմբերի 29, 2011 | Universal Music Japan | [138] | ||
Տարբեր | Հունիսի 25, 2021 |
|
10th Anniversary | Interscope | [139] |
Սեպտեմբերի 3, 2021 |
|
[140] [141] | |||
Մոծ Բրիտանիա | Հոկտեմբերի 1, 2021 | LP | Polydor | [142] | |
Գերմանիա | Դեկտեմբերի 10, 2021 | Interscope | [143] | ||
ԱՄՆ | [144] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.