BBK Electronics
From Wikipedia, the free encyclopedia
BBK Electronics LTD, Չինաստանի առաջատար կենցաղային էլեկտրոնիկայի արտադրողներից մեկը։ BBK Electronics կազմակերպությունների խումբը ստեղծվել է 1995 թվականին Դուան Յունպինի նախաձեռնությամբ։ Կազմակերպության գործարաններում էլեկտրոնիկայի արտադրությունը բաժանված է երեք ուղղությունների. աուդիոտեխնիկա, վիդեոտեխնիկա, կապ և հեռահաղորդակցություն, կենցաղային էլեկտրոնիկա։ BBK Electronics-ը տեխնիկա է մատակարարում աշխարհի ավելի քան երեսուն երկրներում. դեպի Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Թայլանդ, Ուկրաինա, Շվեդիա, Էստոնիա, Բելառուս, Լատվիա, Մոլդովա և այլն։ Կազմակերպության արտադրանքը դուրս է գալիս «步步高» ապրանքանիշի տակ Չինաստանում, «BBK» Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, Բալթյան հանրապետություններում և Հոնկկոնգում։ Բացի դրանից ընկերությանն են պատկանում «OPPO»[1], «OnePlus»[2] և «Vivo» ապրանքանիշերը[3][4][5]։
BBK Electronics | |
---|---|
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1995 |
Հիմնադիր | Դուան Յունպին |
Վայր | Չինաստան |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | Էլեկտրոնիկայի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 18 510 մարդ |
Դուստր ընկերություններ | OPPO Electronics, OnePlus և Realme |
Կայք | eebbk.com |
![]() |
Կազմակերպության արտադրանքի սպասարկման և աջակցության աշխատանքներոով Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում զբաղվում է «Управляющая Сервисная Компания» ՓԲԸ-ն, որի սահմաններում էլ աշխատում տեխնիկական աջակցության ֆորումը և ընդհանուր ինֆորմացիոն կենտրոնը։
Ընկերության տեսականին ամեն տարի ընդլայնվում է։ Այս պահին նրա տեսականին հաշվվում է ավելի քան քսան տեխնիկայի կատեգորիաներ։ Տեսականիում ներկայացված են գրեթե բոլոր թվային սարքերը, որոնք անհրաժեշտ են կենցաղում, որպեսզի սպառողը ընտրի իր համար հետաքրքիր որոշումներ և ձևավորի իր համար հաճելի վիդեո ժամանցի համակարգ իր տանը[6]։
- LED LCD հեռուստացույցներ
- DVD-տեխնիկա (կարաոկե DVD-նվագարկիչներ, դյուրակիր DVD-նվագարկիչներ, տնային DVD-թատրոններ)
- Աուդիոտեխնիկա (միկրոհամակարգեր, DVD-մինի համակարգեր, ակտիվ ակուստիկայի սարքեր, CD/MP3-ակուստիկա, անլար ակուստիկա, ականջակալներ և խոսափողեր)
- Պլանշետային համակարգիչներ, DVB-T2-ընդունիչներ, բջջային հեռախոսներ, սմարթֆոններ
- Միկրոալիքային վառարանում
- LED լամպեր
և այլն։