From Wikipedia, the free encyclopedia
OnePlus, չինական ընկերություն։ Հանդիսանում է BBK Electronics-ի ստորաբաժանում։ Կազմակերպության հիմնական նպատակը BBK Electronics-ի սմարթֆոնների տարածումն է՝ Չինաստանի սահմաններից դուրս։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Շենժեն քաղաքում (Գուանդուն նահանգ, ՉԺՀ)[1]
OnePlus | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | դեկտեմբերի 16, 2013 |
Հիմնադիր | Pete Lau? և Carl Pei? |
Վայր | Շենժեն, Գուանդուն, Չինաստան |
Երկիր | Չինաստան |
Գլխավոր անձինք | Պիտ Լուի |
Արդյունաբերություն | հեռուստահաղորդակցության արդյունաբերություն |
Հասույթ | 1,9 մլրդ $ (2019) |
Աշխատողների թիվ | 2700 մարդ (2019) |
Մայր ընկերություն | Guangdong Oujia Holdings Co., Ltd.? |
Կայք | oneplus.com |
OnePlus Վիքիպահեստում |
Ընկերությունը ստեղծվել է 2013 թվականի դեկտեմբերին OPPO ընկերության նախկին փոխնախագահի կողմից։ OPPO-ն նույնպես զբաղվում է սմարթֆոնների և բջջային հեռախոսների արտադրությամբ։ Իր առաջին սմարթֆոնի արտադրության ժամանակ OnePlus-ը բացառիկ լիցենզային համաձայնագիր է կնքել Cyanogen Inc. կազմակերպության հետ, որն իրենից ենթադրում էր ընկերության սմարթֆոնների վրա հատուկ «CyanogenMod» ծրագրային ապահովման տեղադրում և վերջինիս ապրանքանիշը Չինաստանի սահմաններից դուրս օգտագործելու իրավունք։
OnePlus իր առաջին սմարթֆոնը ներկայացրել է 2014 թվականի ապրիլի 23-ին[2]։ 2014 թվականի դեկտեմբերին ընկերությունը հայտարարել է Հնդկաստանի տարածքում բացառապես Amazon-ի միջոցով իր սմարթֆոնների վաճառքը սկսելու մասին[3], ինչպես նաև հայտարարել է շուրջ 25 սպասարկման պաշտոնական կենտրոնների բացման պլանների մասին։ Սակայն սմարթֆոնների վաճառքը ժամանակավորապես դադարեցվել էր Micromax Mobile ընկերության կողմից դիմում ներկայացնելու պատճառով, որտեղ կազմակերպությունը պնդում էր այն մասին, որ OnePlus խախտել է Micromax Mobile-ի կողմից CyanogenMod ծրագրային ապահովում ունեցող ապրանքների տարածման բացառիկ իրավունքը Հարավային Ասիայի տարածքում[4][5]։ Այդ դեպքերից հետո OnePlus-ը ստեղծեց նոր` OxygenOS իր ֆիրմային ծրագրային ապահովումը OnePlus One սմարթֆոնի համար[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.