Realme, սմարթֆոններ արտադրող չինական ընկերություն, որի գլխադասային գրասենյակը գտնվում է Շենժեն քաղաքում։ Ընկերությունը թողարկում է նաև ականջակալներ, ֆիթնես ապարանջաններ,պայուսակներ։ Այն հիմնադրվել է 2018 թ․-ի մայիսի 4-ին, Չինաստանի երիտասարդության օրը[1]։

Thumb
Realme ընկերության լոգոն

Պատմություն

Realme-ի մասին առաջին հիշատակումները սկսվում են 2010 թվականից, երբ այն հայտնի էր որպես OPPO Real[2], քանի որ OPPO Electronics ընկերությունը թողարկել էր սմարթֆոնների մի նոր շարք OPPO Real անվան տակ։ 2018 թվականի հուլիսի 30-ին OPPO-ի փոխնախագահ Սքայ Լի-ն հայտարարեց իր պաշտոնաթողության մասին և հայտնեց Realme-ին՝ որպես անկախ ապրանքանիշ ստեղծելու իր մտադրությունը[3][4][5]։

Արդյունքում, 2018 թվականի բաժանումից հետո Realme-ին դարձավ ինքնավար բրենդ,որը պատկանում է BBK Electronics մայր ընկերությանը։

Դեռևս 2018 թ․-ի մայիսին Realme-ն ընկերության կողմից գործարկվում էր որպես ենթաապրանքանիշ զարգացող երկրների համար և, առաջին հերթին հնդկական շուկայի համար։ Արդեն 2018 թվականի հուլիսին Realme սմարթֆոնները սկսեցին արտադրվել առանց OPPO նշանի[6][7]։

Գործունեություն

2018 թվականի մայիսի 8-ին ընկերությունը մտավ Հնդկական շուկա և թողարկեց իր առաջին սմարթֆոնը՝ «Realme 1», որը ի սկզբանե վաճառվում էր միայն օնլայն՝ Amazon India-ում[8]։

2020 թվականի մարտին Realme բրենդը ներկայացվեց նաև Ուկրաինական և Բելառուսական շուկաներում։

2019 թվականի նոյեմբերի տվյալներով Realme սմարթֆոնները զբաղեցնում են հնդկական շուկայի սմարթֆոնների 14,3 % -ը և ինդոնեզական շուկայի սմարթֆոնների 12,6 %-ը[9][10]։

Ընկերությունը աշխատանքային առաջին տարում վաճառել է մոտ 25 միլիոն հեռախոս[11]

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.