Vivo
From Wikipedia, the free encyclopedia
Vivo, չինական տեխնոլոգիական ընկերություն է, որում մշակվում և արտադրում են սմարթֆոններ, սմարթֆոնների աքսեսուարներ, ծրագրային ապահովում և առցանց ծառայություններ։ Այն հիմնադրվել է 2009 թվականին Գուանդոնգ նահանգի Դոնգուան քաղաքում։ Բրենդը օգտագործում է Hi-Fi չիպեր իրենց սմարթֆոններում[4]։ Կազմակերպության ծրագրային ապահովումը ներառում է Vivo App Store-ը, iManager-ը և ֆիրմային Funtouch OS-ը հիմնված Android օպերացիոն համակարգի վրա։
Vivo | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 2020 |
Հիմնադիր | Shen Wei?[1] |
Վայր | Դունգուան, Գուանդուն, Չինաստան |
Երկիր | Չինաստան |
Արդյունաբերություն | electronics manufacturing? |
Կայք | vivoglobal.com(չին.) |
Մասնակից է | Wireless Power Consortium?[2] և ITU Telecommunication Standardization Sector?[3] |
Vivo (smartphone) Վիքիպահեստում |
2012 թվականին դուրս է եկել Vivo Х1 սմարթֆոնը[5]։ Х1 հանդիսանում էր կազմակերպության առաջին հեռախոսը, որում օգտագործել էր Hi-Fi չիպը, որը մշակվել էր ամերիկյան կիսահաղորդչային արտադրությամբ զբաղվող Cirrus Logic ընկերության կողմից։ Vivo շարունակեց աշխատանքը և 2013 թվականին թողարկեց աշխարհում առաջին 2K-էկրանով սմարտֆոնը՝ Xplay3s[6]։ Կազմակերպության ստեղծած այլ հայտնի սմարտֆոններ են x5pro-ն, X5Max-ը և Xshot-ը։
2015 թվականի առաջին եռամսյակում Vivo-ն մտել է աշխարհի թոփ-10 սմարտֆոն արտադրող կազմակերպությունների ցանկի մեջ և համաշխարհային շուկայում իր մասնաբաժինը կազմել է 2,7%[7]։ 2016 թվականի հունվար ամսի տվյալներով կազմակերպության միայն Շենչժենի և Նանկինի զարգացման կենտրոններում աշխատում են ավելի քան 1600 աշխատակիցներ[8]։ Vivo սմարթֆոնների այժմ հանդիսանում են Հնդկական Պրեմիեր Լիգայի հովանավորները 2016-2017 թվականների ընթացքում։