աստերոիդ From Wikipedia, the free encyclopedia
(153) Հիլդա (անգլ.՝ Hilda), աստերոիդ աստերոիդների գոտու արտաքին մասում։ Հայտնաբերվել է 1875 թվականի նոյեմբերի 2-ին Յոհան Պալիսայի կողմից Պուլայում[2]։
Հիլդա Hilda | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերել է | Յոհան Պալիսա, 2 նոյեմբեր 1875 թ. |
Ժամանակավոր համար | 1935 GD[1] և A875 VC[1] |
Պատկանում է խմբին | աստերոիդների գոտի[1] և աստերոիդների գոտու արտաքին մասը[1] |
JPL Small-Body Database | 20000153 |
Բացարձակ մեծություն (H) | 7,48 |
Հեռավորությունը Արեգակից | 3,972061 ա. մ. |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 3,4224 ա. մ. |
Ապոհելին | 4,5218 ա. մ. |
Մեծ կիսաառանցք | 3,972061 ա. մ.[2] |
Էքսցենտրիսիտետ | 0,1383915 |
Սիդերիկ պարբերություն | 2891,49 օր (7,92 տարի) |
Միջին շարժում | 0,124503 աստիճան/օր |
Թեքվածություն | 7,83° (Խավարածրի նկատմամբ) |
Ծագման անկյան երկայնություն | 228,17° |
Պերիկենտրոնի արգումենտ | 38,87° |
Միջին անոմալիա | 237,26 |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 85,315 կմ[2] |
Պտույտի պարբերություն | 5,9587 ժ |
Սպեկտրալ դաս | Աստերոիդների դաս P[1] և աստերոիդների դաս X[1] |
Ալբեդո | 0,0618 |
153 Hilda Վիքիպահեստում |
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 3,972061 ա. մ., առավելագույնը մոտենում է 3,4224 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 4,5218 ա. մ.[2]։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 2891,49 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,124503 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 7,83° անկյուն։
Հիլդա աստերոիդը գլխավորում է Հիլդայի աստերոիդների ընտանիքը։ Այս ընտանիքի աստերոիդները շարժվում են 3,7 - 4,2 ա. մ. մեծ կիսաառանցք ունեցող ուղեծրերով, էքսցենտրիսիտետը՝ 0,07 - 0,3, և ուղեծրի թեքումը ոչ ավելին քան 20°[4]։ Ընտանիքի աստերոիդները շարժվում են Յուպիտերի հետ 3:2 ուղեծրային ռեզոնանսով։
Ըստ Տոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է P դասին[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.