Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Աստերոիդների դաս P, աստերոիդների դաս է, որը ներառում է ցածր ալբեդո և հավասար կարմրավուն առանց կլանման գծերի սպեկտր ունեցող մարմիններ։ Այսպիսի աստերոիդները կարող են լինել հարուստ ածխածնով և սիլիկատներով, հնարավոր է նաև, ջրային սառույցի հավելումներով։ Այս դասի աստերոիդները գերակշռում են աստերոիդների գոտու արտաքին մասերում կամ նրա սահմաններից դուրս։
Տոլենի դասակարգումը առաջարկվել է 1984 թվականին Դևիդ Տոլենի կողմից, իր դոկտորական ատենախոսության հիման վրա, 110 աստերոիդների խմբի լայնաշերտ սպեկտրների և ալբեդոների չափումների հիման վրա։ Ի սկզբանե բոլոր աստերոիդները, որոնք ունեին անսովոր սպեկտրներ, և որոնք հնարավոր չէր դասակարգել S կամ C դասերին առանձնացնում էին առանձին U դասի մեջ։ Ավելի ուշ 1976 թվականին U դասի աստերոիդներից որոշները առանձնացրեցին երկաթյա աստերոիդների՝ M դասին[1]
Մոտ 1981 թվականին այն աստերոիդները, որոնք ունեին M դասի սպեկտրալ հատկանիշներ, սակայն ունեին ավելի ցածր ալբեդո առանձնացրին X դասի մեջ, որոնք հետագայում վերանվանվեցին DM դաս (մութ M) կամ PM (կեղծ M), մինչև, վերջապես, նրանք ստացան սեփական մշտական անվանումը, որպես դաս P (որտեղ P ցույց է տալիս «կեղծ-М», անգլերեն «pseudo» բառից)։
P սպեկտրալ դասի աստերոիդները հանդիսանում են բավականին մութ մարմիններ 0, 02 - 0, 07 ալբեդոյով։ Նրանք ունեն ավելի կարմրավուն սպեկտր, քան S դասի աստերոիդները առանց կլանման գծերի։ Կարմրավուն գույնը կարող է պայմանավորված լինել օրգանական միացությունների առկայությամբ, որոնք կապված են կերոգենի հետ[2][3].
Հիմնական աստերոիդների գոտու ծայրամասերում, Արեգակից 2, 6 ա. մ.-ից հեռու գերակշռում են ցածր ալբեդոյով C, D և P դասերի աստերոիդներ։ Այս դասերի աստերոիդների մաքսիմալ խտությունը դիտարկվում է 4 ա. մ. հեռավորության վրա[4]։ Այս դասի աստերոիդներին են պատկանում՝ (46) Հեստիան, (65) Կիբելեն, (76) Ֆրեյան, (87) Սիլվիան, (153) Հիլդան և (476) Հեդվիգը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.