Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Աստերոիդների դաս C, մուգ ածխածնային մարմիններ։ Սա ամենատարածված աստերոիդների դասն է, այս դասի մեջ են մտնում բոլոր հայտնի աստերոիդների 75 %-ը, իսկ աստերոիդների գոտու արտաքին մասում (2,7 ա. մ. ուղեծրից այն կողմ) այս դասի աստերոիդների տոկոսային պարունակությունը ավելի մեծ է, այս աստերոիդների դասը հանդիսանում է հիմնականը։ Այս դասի աստերոիդների քանակը իրականում կարող է լինել շատ ավելի շատ, քանի որ նրանք ունեն ավելի ցածր արտացոլման հատկություն համեմատած մյուս սպեկտրալ դասերի հետ, և հետևաբար նրանց ավելի դժվար է հայտնաբերել։
Այս աստերոիդների դասը ունի քարե խոնդրիտային երկնաքարերի սպեկտրին շատ նման սպեկտր, որոնց քիմիական կազմվածքը մոտ է այն միգամածության կազմվածքին, որից առաջացել է Արեգակը և որը ծառայել է պրոտոմոլորակային սկավառակի ստեղծման համար սկզբնանյութ, սակայն նրանց մեջ բացակայում են ջրածինը, հելիումը և այլ ցնդող նյութերը։ Այս աստերոիդների մեջ հավանական են օգտակար հանաձոների առկայությունը[1].
Ածխածնային աստերոիդները չափազանց մուգ են, նրանց ալբեդոն կազմում է ընդամենը 0,03 - 0,10 (օրինակ՝ (211) Իզոլդա աստերոիդի ալբեդոն կազմում է ընդամենը 0,06)։ Այդ պատճառով, եթե S դասի աստերոիդները կարելի է տեսնել հասարակ հեռադիտակով, ածխածնային C դասի աստերոիդների դիտարկման համար անհրաժեշտ է արդեն ոչ մեծ աստղադիտակ։ Այս դասի առավել վառ ներկայացուցիչն է (324) Բամբերգա աստերոիդը, սակայն քանի որ այս աստերոիդի ուղեծիրը բավականին ձգված է, իր առավելագույն պայծառության այն հասնում է համեմատաբար կարճ ժամկետով։
Նրանց սպեկտրները ունեն չափավոր ուժեղ ուլտրամանուշակագույն կլանում 0,4-0,5 մկմ ալիքի երկարության ժամանակ, իսկ ավելի մեծ ալիքի երկարության դեպքում կլանումը մոտավորապես համասեռ է մի փոքր մեծացմամբ սպեկտրի կարմիր մասում։ Ի հայտ են գալիս, այսպես կոչված «ջրային» կլանումներ մոտավորապես 0,3 մկմ ալիքի երկարության ժամանակ, որոնք կարող են վկայել ջրի առկայության մասին։
C դասի աստերոիդների ամենամեծ ներկայացուցիչն է (10) Հիգեան։
SMASS դասակարգումով առանձնացնում են հետևյալ ենթախմբերը՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.