From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիդրիխ Ավգուստ Կեկուլե ֆոն Շտրադոնից (գերմ.՝ Friedrich August Kekulé von Stradonitz, սեպտեմբերի 7, 1829[1][2][3][…], Դարմշտադտ, Հեսսենի մեծ դքսություն[4][5][6] - հուլիսի 13, 1896[1][2][3][…], Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[5][6]), գերմանացի քիմիկոս-օրգանիկ, Դենտի (Դանտ, Բելգիա, 1858 թվականից) և Բոննի (1865 թվականից) համալսարանների պրոֆեսոր, Գերմանիայի քիմիական ընկերության նախագահ (1886)։
Կեկուլե Ֆրիդրիխ Ավգուստը ծնվել է Դարմշտադտում, պաշտոնյայի ընտանիքում։ Մանուկ հասակում պատրաստվում էր դառնալ ճարտարապետ։ 1849 թվականին Կեկուլեն սկսեց ուսումնասիրել քիմիան Լիբիխի մոտ, 1852 թվականին ավարտելով համալսարանը Կեկուլն մեկնեց Փարիզ, որտեղ զբաղվեց քիմիայի ուսումնասիրություններով։ 1856 թվականին վերադառնալով Գերմանիա, հինեց քիմիական լաբորատորիա։ 1858 թվականից) և Բոննի (1865 թվականից) համալսարանների պրոֆեսոր, Գերմանիայի քիմիական ընկերության նախագահ (1886)։
Կեկուլեն ստացել է թիոքացախաթթու (1854), գլիկոլաթթու (1856), նիդերլանդացի քիմիկոս Ֆրանշիմոնի (1844-1919) հետ՝ եռֆենիլմեթան և անտրաքինոն (1872)։ Կեկուլեի հիմնական աշխատանքները վերաբերում են տեսական քիմիային։
Առաջինն է արտահայտել ծծմբի և թթվածնի «երկհիմնայնության» (այսինքն՝ երկատոմայնության կամ երկարժեքականության) մասին գաղափարը (1854)։ 1857 թվականին տարրերը բաժանել է միահիմնայնության, երկհիմնայնության և եռհիմնայնության, գերմանացի քիմիկոս Ա. Կուբեի հետ միաժամանակ ածխածինը համարել քառատոմ տարր։ 1858 թվականին շոտլանդացի քիմիկոս Արչիբալդ Կուպերի հետ ցույց է տվել ածխածնի ատոմների միմյանց շղթայաձև միանալու ունակությունը։ Հետագա տարիներին Կեկուլեն մշակել է բազմատոմ ռադիկալների տեսությունը։ 1865 թվականին առաջարկել է բենզոլի կառուցվածքի ցիկլիկ բանաձևը։ Պարզել է ազոմիացությունների և դիազոմիացությունների կառուցվածքները։
1978 թվականին Կեկուլեի անունով է կոչվել կեկուլեն սինթեզը, ածխաջրածին, որը բաղկացած է 12 կոնդենսատ բենզոլային օղակներից մակրոցիկլիկ վեցանկյան տեսքով.[12]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.