ուկրաինացի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող From Wikipedia, the free encyclopedia
Օլեգ Գենադիևիչ Սենցով (ուկրաիներեն՝ Олег Геннадiйович Сенцов, հուլիսի 13, 1976[1], Սիմֆերոպոլ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող[2]։ Հայտնի է 2011 թվականին նկարահանված «Գամեր» ֆիլմով։
Օլեգ Սենցով | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 13, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սիմֆերոպոլ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | Ուկրաինա |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, ռեժիսոր, գրող և կինոսցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 4883553 |
2014 թվականի գարնանը Ղրիմի Ռուսաստանի Դաշնությանը բռնակցումից հետո Ռուսաստանի իրավապահ մարմինները նրան ձերբակալել են Ղրիմում ահաբեկչության կասկածանքով։ 2015 թվականի օգոստոսին Օլեգ Սենցովը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման[3]։ Մեղադրանքը նկարագրվում է որպես կեղծ և չափազանցված։
2018 թվականի մայիսի 14-ին Օլեգ Սենցովը սկսել է հացադուլ` բողոքելով Ռուսաստանում 65 քաղբանտարկյալների ազատազրկման դեմ և պահանջել ազատ արձակել նրանց[4][5]։ 2019 թվականի սեպտեմբերի 7-ին նրան այլ ուկրաինացիների հետ փոխանակել են Ուկրաինայում դատապարտված ռուսաստանցիների հետ[6]։
Սենցովը ծնվել է 1976 թվականի հուլիսի 13-ին Ուկրաինական ԽՍՀ Ղրիմի մարզի Սիմֆերոպոլ քաղաքում[7][8][9]։ 1993-1998 թթ. Կիևում ուսանել է տնտեսագիտություն։ Նրա երկու կարճամետրաժ ֆիլմերն են՝ «Բանան ձկան կատարյալ օրը» (2008 թ.) և «Ցուլի եղջյուրը» (2009 թ.)[7]: Սենցովի «Գամեր»-ը ֆիլմն առաջին անգամ ներկայացվել է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում 2012 թվականին[3][7]։ Այս և այլ փառատոներում ունեցած հաջողությունները միջոցներ ապահովեցին Սենցովի հաջորդ՝ «Ռնգեղջյուր» ֆիլմի համար, որի աշխատանքը հետաձգվեց Եվրոմայդանի շարժման բողոքների հետ կապված[10]։ Նախատեսվում էր նկարահանումները սկսել 2014 թվականի ամռանը[11]։
2013 թվականի նոյեմբերին Եվրոմայդանի բողոքի ցույցերի ժամանակ Սենցովը դարձավ «AutoMaidan»-ի ակտիվիստ և 2014 թվականի Ղրիմի ճգնաժամի ժամանակ օգնեց սննդամթերք մատակարարել Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին, որոնք ծուղակի մեջ էին հայտնվել Ղրիմում[3]։ Սենցովը հայտարարել է, որ ինքը չի ճանաչում Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի Դաշնությանը[Նշում 1][12][13]։
Սենցովը ձերբակալվել է 2014 թվականի մայիսի 11-ին Ղրիմում `«ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու» կասկածանքով[3][14]։ Գենադի Աֆանասևի, Ալեքսեյ Չիրինգոյի և Ալեքսանդր Կոլչենկոյի հետ միասին[15] նա դարձավ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից Ղրիմի Սիմֆերոպոլում, Յալթա և Սևաստոպոլ քաղաքներում կամուրջների, էլեկտրահաղորդման օդային գծերի և հանրային հուշարձանների վրա ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար մեղադրվող ուկրաինացի չորս քաղաքացիներից մեկը[3]։ Այս մեղադրանքները պատժվում են մինչև 20 տարի ազատազրկմամբ[3]։
Առանց մեղադրանքի Սենցովին երեք շաբաթ պահելուց հետո[16] Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը մեղադրեց չորս ուրկաինացիներին 2014 թվականի Հաղթանակի օրը Սիմֆերոպոլի Հավերժական կրակի և Լենինի հուշարձանի մոտ պայթյուններ իրականացնելու և 2014 թվականի ապրիլի 14-ին և 18-ին Ղրիմի Ռուսական համայնքի գրասենյակները և Միասնական Ռուսաստան կուսակցության գրասենյակի Սիմֆերոպոլի մասնաճյուղը հրդեհելու համար[15]։ Սենցովը, Աֆանասևը, Չիրնիգոն և Կոլչենկոն նաև մեղադրվում էին Ուկրաինայի ազգայնամոլական զինված ուժերի «Աջ սեկտոր»-ին անդամակցելու մեջ, ինչը Սենցովն ու Աջ սեկտորը հերքել են[3][14][15]։ Ռուս դատախազները հայտարարել էին, որ Սենցովը խոստովանել է ահաբեկչական սյուժեն[3]։ Սակայն կինոռեժիսորը և նրա փաստաբան Դմիտրի Դինզը, ով պաշտպանել է Pussy Riot-ի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովային և Մարիա Ալյոխինային, հերքել են դա, և փաստաբանը, և Սենցովը հայտարարել են, որ Սենցովը ծեծի է ենթարկվել և բռնաբարման սպառնալիքով նրան ստիպել են խոստովանել[3][14]։ Սենցովի փաստաբանների խոսքերով, քննիչները հրաժարվել են խոշտանգումների վերաբերյալ գործ հարուցել`պատճառաբանելով, որ նրա սրունքները ինքնավարակված են, և նա ձգտում է սադո-մազոխիզմի[17]։
2014 թվականի մայիսի 19-ից Սենցովը պահվում է Մոսկվայի Լեֆորտովոյի բանտում[3][15]։ 2014 թվականի հունիսի 26-ին Ռուսաստանի մարդու իրավունքների նախագահական խորհուրդը բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինին`վերանայելու Սենցովի և Կոլչենկոյի ձերբակալությունների հանգամանքները[3]։ Խորհուրդի կայքէջում տեղադրվեց պատասխան, ըստ որի դատախազը խափանման միջոցը փոխելու որևէ հիմք չի գտել[3]։ 2014 թվականի հուլիսի 7-ին Սենցովի ձերբակալությունը երկարաձգվեց մինչև հոկտեմբերի 11[11], 2014 թվականի հոկտեմբերին՝ մինչև 2015 թվականի հունվարի 11[18]։
Ուկրաինայի իշխանությունները իրենց ռուս գործընկերներին արգելել են կապ հաստատել կամ օգնել Սենցովին[19]։ Ըստ Սենցովի, նա զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից[14]։
2015 թվականի հուլիսի 21-ին Սենցովի նկատմամբ դատավարություն է սկսվել Ռուսաստանում ահաբեկչության համար[20]։
Դատական հետապնդման գլխավոր վկան՝ Գենադի Աֆանասևը, հուլիսի 31-ին հերքեց իր ցուցմունքները դատարանում, ասելով, որ դրանք արել է պարտադրանքով[21][22]։ Ըստ Աֆանասևի փաստաբանի՝ նրա պաշտպանյալը իրականում խոշտանգվել է, այդ թվում եղել է նաև էլեկտրական հոսանք[23]։
2015 թվականի օգոստոսի 25-ին Ռոստովի ՌԴ դատարանը Սենցովին դատապարտեց 20 տարվա ազատազրկման[17][24]։ Նրան բանտարկեցին Յակուտսկում[25]։ Սկզբում Սենցովն իր պատիժը կրել է ըստ Ռուսաստանի դաշնային սուբյեկտների Սախա-Յակուտիայի Հանրապետությունում[26]։ 2017 թվականի սեպտեմբերին նրան տեղափոխել են Ռուսաստանի ամենահյուսիսային բանտ Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգում[27]։ Նա հրաժարվում է իր ընտանիքի այցերից այն բանից հետո, երբ այցելուները բանտից հեռանալիս «ընկնում են սարսափելի խորը դեպրեսիայի մեջ»[26]։ 2016 թվականի հոկտեմբերին Ռուսաստանը հրաժարվեց Սենցովին հանձնել Ուկրաինային՝ պնդելով, որ նա Ռուսաստանի քաղաքացի է[28]։
Սենցովը կալանքը կրում է Ռուսաստանի հյուսիսում գտնվող Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի Լաբիտնանգի քաղաքում։ 2018 թվականի մայիսի 14-ին նա սկսել է բաց հացադուլ՝ բողոքելով Ռուսաստանում բոլոր քաղբանտարկյալների ազատազրկման համար և պահանջելով նրանց ազատ արձակել[4][5][29]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.