From Wikipedia, the free encyclopedia
Ռուսաստանի Դաշնության կողմից միջազգայնորեն Ուկրաինայի մաս ճանաչված Ղրիմի թերակղզու բռնակցումը (անեքսիա) տեղի է ունեցել 2014 թվականի մարտ ամսին։
Ղրիմի բռնակցում Ղրիմի ճգնաժամ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ուկրաինայի քաղաքական ճգնաժամ | |||||||||||
Ղրիմ Ռուսաստան Ուկրաինա | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Ռուսաստան | Ուկրաինա | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
Խռովարարներ
Կամավորական ջոկատներ
Ուկրաինայի ռազմական ուժերի դասալիքներ
|
Խռովարարներ
Ուկրաինայի ռազմական ուժեր
| ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
Ղրիմի ինքնապաշտպանության ուժերի 1 շարքային | 2 սպանված զինվոր[9] 60–80 կալանավոր[10] | ||||||||||
Ընդհանուր կորուստներ | |||||||||||
3 ցուցարար (2-ը՝ ռուսական, 1-ը՝ ուկրաինական կողմնորոշմամբ) Մահվան դեպքերը կապ կապ չեն ունեցել ռազմական գործողությունների հետ |
Ռուսական ուժերի ներխուժումը և դրան հաջորդած բռնակցումը տեղի է ունենում Ուկրաինական հեղաշրջումից հետո։ Փետրվարի 22-ին և 23-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի անվտանգության ծառայությունների ղեկավարների հետ հանդիպում է անցկացնում, որտեղ քննարկումներ է ունենում Վիկտոր Յանուկովիչի՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնից զրկվելու վերաբերյալ, իսկ քննարկման վերջում համախոհներին հայտնում, որ անհրաժեշտ է մտածել «Ղրիմը Ռուսաստանին վերադարձնելու» մասին[11]։ Փետրվարի 23-ին Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում անցկացվում են պրոռուսական ուղղվածության ցույցեր։ Փետրվարի 27-ին առանց տարբերանշանների դիմակավորված ռուսական ռազմական ստորաբաժանումները («կանաչ մարդուկներ») գրավում են Ղրիմի Գերագույն խորհրդի շենքը, ինչպես նաև մի շարք այլ ռազմավարական նշանակության օբյեկտներ՝ ի վերջո Ղրիմը հռչակելով որպես նորանկախ, ինքնավար հանրապետություն՝ Սերգեյ Ակսյոնովի գլխավորությամբ[12]։ Նոր կառավարության հաստատումից հետո հաջորդում է Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի անկախության հռչակումը և վիճահարույց հանրաքվեի անցկացումը։
Կատարվածը խիստ բացասական ընդունելության է արժանանում աշխարհի բազմաթիվ առաջնորդների և ՆԱՏՕ-ի շրջանում։ Ղրիմի օկուպացումը տեղի էր ունեցել այն դեպքում, երբ 1994 թվականի Բուդապեշտի համաձայնագրով Ռուսաստանը ստանձնել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորի դերը[13][14][15]։ Դեպքերից հետո Ռուսաստանի մասնակցությունը «Մեծ ութնյակում» (G8) ժամանակավորապես կասեցվում է[7], ինչից հետո ներկայացվում են պատժամիջոցների (սանկցիա) առաջին փաթեթը[16]։ Ղրիմյան դեպքերը Ռուսաստանը չի ընդունում որպես բռնակցում[17], իսկ նախագահ Պուտինը նշում է, որ անցկացված հանրաքվեն լիովին համապատասխանում է միջազգային կանոնադրությանը։ Ուկրաինայի կառավարությունն իր հերթին չի ճանաչում նոր ձևավորված Ղրիմի Հանրապետությունը, ինչպես նաև ապօրինի համարում վերջինիս միացումը Ռուսաստանի Դաշնությանը։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան նույնպես չի ճանաչում Ղրիմի հանրաքվեն՝ ընդունելով այն անօրինական համարող բանաձև, ինչին կողմ է արտահայտվում 100 երկիր, դեմ՝ 11 (Հայաստան[18], Բելառուս, Բոլիվիա, Կուբա, Հյուսիսային Կորեա, Նիկարագուա, Ռուսաստան, Սուդան, Սիրիա, Վենեսուելա, Զիմբաբվե) և ձեռնպահ՝ 58 (այդ թվում՝ Չինաստանը)[19]։ Բացի այդ, Գլխավոր ասամբլեան կոչ է անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին և մասնագիտացված հաստատություններին չընդունել Ղրիմի և Սևաստոպոլի կարգավիճակների փոփոխությունները և «զերծ մնալ գործողություններից ու քայլերից, որոնք կարող են մեկնաբանվել որպես կարգավիճակի ցանկացած փոփոխության ընդունում»[20]։
2015 թվականի սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունում է օրինագիծ, որով 2014 թվականի փետրվարի 20-ը պաշտոնապես ճանաչվում է որպես Ղրիմի թերակղզու բռնազավթման օր։ Հոկտեմբերի 7-ին՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի ստորագրությամբ օրենքը ուժի մեջ է մտնում[21]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.