From Wikipedia, the free encyclopedia
Քիրա Նայթլի (անգլ.՝ Keira Knightley, Keira Christina Knightley [ˌkɪərə ˈnaɪtlɪ]}[7][8], մարտի 26, 1985[1][2][3][…], Թեդինգտոն, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), բրիտանացի դերասանուհի։ Ներկայացվել և արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Հայտնի է իր դերերով հետևյալ ֆիլմերում. «Խաղա ինչպես Բեքհեմը» («Bend It Like Beckham»), «Դոկտոր Ժիվագո» («Doctor Zhivago»), «Հպարտություն և նախապաշարմունք» («Pride & Prejudice»), «Արթուր արքա» («King Arthur»), «Բաճկոն» («The Jacket»), «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը» («Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl», 2003 թվական), «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը» («Pirates of the Caribbean: Dead Man’s Chest», 2006 թվական) և «Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին» («Pirates of the Caribbean: At World’s End», 2007 թվական) և այլն։
Քիրա Նայթլի անգլ.՝ Keira Knightley | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1985[1][2][3][…] (39 տարեկան) |
Ծննդավայր | Թեդինգտոն, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5] |
Կրթություն | Էշեր քոլեջ և Teddington School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Ուիլ Նայթլի, մայր՝ Շարման Մակդոնալդ |
Ամուսին(ներ) | Ջեյմս Ռայտոն[6] |
Համատեղ ապրող(ներ) | Ջեյմի Դորնան, Դել Սինոթ և Ռուփերթ Ֆրենդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Քիրա Նայթլին ծնվել է 1985 թվականի մարտի 26-ին Թեդդինգտոնում, Լոնդոնում, Մեծ Բրիտանիա գրազի արդյունքում, որը կնքվել էր նրա ապագա ծնողների միջև՝ բրիտանացի դերասաններ Ուիլլ Նայթլիի և Շերման Մակդոնալդի միջև։ Գրազի իմաստը կայանում էր հետևյալում. եթե Շերմանը, որն այդ ժամանակ թողել էր դերասանուհու կարիերան և որոշել էր զբաղվել դրամատուրգիայով, վաճառեր իր առաջին պիեսը, ապա Նայթլիների ընտանիքում կհայտնվեր ևս մեկ երեխա։ Այդ ժամանակ զույգն ուներ որդի՝ Քալեբը, ծնված 1979 թվականին։ Շերմանը գրազը հաղթում է։ Արդյունքում բրիտանական գրականությունը՝ ի դեմս Շերման Մակդոնալդի, ձեռք է բերում ևս մեկ հրաշալի դրամատուրգ, իսկ համաշխարհային կինեմոտոգրաֆիան նոր աստղ՝ Քիրա Նայթլիին։ Ինչպես հետագայում խոստովանում է Քիրա Նայթլին, նրա անունը ընտրել է հայրը, որը հանդիսանում էր խորհրդային գեղասահորդուհի Կիրա Տվանովայի երկրպագուն։ Սակայն, գրանցման ժամանակ մայրը պատահականորեն սխալվում է անվան գրառման մեջ և արդյունքում նրան գրանցում են որպես Քիրա (Keira)[9]։
Երեք տարեկան հասակում Քիրան խնդրում է ծնողներին, որ ինքը ևս, ինչպես նրանք, ունենա սեփական գործակալը։ Ծնողները խոստանում են կատարել նրա խնդրանքը, եթե նա քրտնաջան սովորի։ Գործարքի իր մասը Քիրան կատարեց գերազանց։ Դերասանուհին հիշում է իրեն գերազանցիկ, որը գիտեր բոլոր հարցերի պատասխանները և միշտ առաջինն էր ձեռք բարձրացնում։ Իր նպատակն էր հաջողության հասնել դպրոցում։ Բացի դրանից նա ձգտում էր դառնալ դերասանուհի։ Դրան հասնելու համար, բացի ուսումը, դպրոցական արձակուրդների ժամանակ, աղջիկը տքնաջանորեն և երկարատև զբաղվում էր դերասանական վարպետությամբ։
Երբ Քիրան դարձավ վեց տարեկան, նա ունեցավ իր սեփական գործակալը, յոթում նա արդեն նորամուտն էր նշում «Royal Celebration» ֆիլմում՝ խաղալով փոքրիկ աղջնակի դերը։ 11 տարեկան հասակում նրա դերասանական օրագրում նշվում են մասնակցությունները փոքրիկ հեռուստասերիալներում և հեռուստաշոուներում, որոնք ցուցադրվում էին եվրոպական հեռուստաալիքներով, ինչպես նաև փոքրիկ դերեր «Գյուղական սիրավեպ» («A Village Affair», 1994 թվական), «Անմեղ սեր» («Innocent Lies», 1995 թվական), «Գանձեր որոնողները» («Treasure Seekers», 1996 թվական) և «Վերադարձ տուն» («Coming Home», 1998 թվական)՝ Պիտեր Օ'Թուլի հետ գլխավոր դերում, ֆիլմերում։
մեծ մասամբ դերասանուհուն օգնում է նրա արտաքին նմանությունը Նատալի Փորտմանի՝ Աստղային պատերազմներ․ Էպիզոդ I․ Թաքնված սպառնալիք («Star Wars: Episode I — The Phantom Menace», 1999 թվական) ֆիլմում Թագուհի Ամիդալի դերակատարուհու հետ։ Դիմահարդարմամբ ր Քիրա Նայթլիին և Նատալի Փորտմանին չէին կարողանում տարբերել նույնիսկ նրանց հարազատ մայրերը, որի մասին «Star Wars Insider»-ին տված իր հացազրույցում նշում է Նատալին[10]։ Ջորջ Լուկասը նրան հրավիրել էր Թագուհու կրկնօրինակի՝ Սաբեի դերի համար։ Ավելին, նկարահանման հրապարակում Քիրան երբեմն ստիպված էր լինում փոխարինելու նաև անձամբ Փորտմանին։ Ֆիլմի թողարկումից հետո այդ փաստը նկատվում է միայն մասնագետների և ուշադին հանդիսատեսի կողմից, իսկ շատերը համոզված էին, որ երկու դերերն էլ՝ Ամիդալին և Սաբեին, խաղացել է Նատալի Փորտմանը։
Առաջին լուրջ դերը խաղացել է բրիտանական «Օլիվեր Թվիստ» («Oliver Twist», 1999 թվական) սերիալում։ Այնուհետև հետևում են Լարայի դերը «Դոկտոր Ժիվագո» («Doctor Zhivago», 2002 թվական) ֆիլմում, փոքրիկ դեր «Փոս» («The Hole», 2001 թվական) ֆիլմում, որտեղ Քիրա Նայթլին առաջին անգամ նկարահանվում է մերկ, առաջին գլխավոր դերը «Ռոբին Հուդի դուստրը․ Ավազակների Արքայադուստր» («Princess of Thieves», 2001 թվական, արտադրվել է Disney ընկերության կողմից) ֆիլմում։ Եվ, վերջապես, բեկում՝ «Խաղա ինչպես Բեքհեմը» («Bend It Like Beckham», 2002 թվական) ֆիլմում գլխավոր դերերից մեկը, որտեղ Քիրան խաղում է դեռահաս աղջնակի դեր։ Ֆիլմը միջազգային վարֆույթում հավաքում է 76 միլլիոն դոլլար, որը ավելի քան 20 անգամ գերազանցում է ներդրած գումարը և դերասանուհուն բերում է այդքան երկար սպասված հանրաճանաչություն։
Ճանաչումը, փառքը և հանրաճանահությունը իրենց հետ բերում են նոր առաջակների և շահավետ պայմանագրերի հեղեղ։ Ուսումը քոլեջում, ուր 2002 թվականին ընդունվել էր Քիրա Նայթլին, որպեսզի ուսումնասիրի դասական և անգլիական գրականությունը և պատմությունը, անհամատեղալի են դառնում դերասանուհու նրա կարիերայի հետ։ Նայթլին թողնում է քոլեջը, չնայած ասում է, որ ինքը մտադրված է ավարտել ուսուցումը։
2003 թվականին Քիրա Նայթլին խաղում է գլխավոր կանացի դերը «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը» («Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl») ֆիլմում։ Ջոնի Դեփի և Օռլանդո Բլումի հետ ընկերակցությամբ էկրանին հայտնվելը դերասանուհուն դարձնում են ոչ միայն հայտնի, այլ նաև սերտորեն մոտեցնում են հոլլիվուդյան Օլիմպի աստիճաններին։ Այնուհետև հետևում են նկարահանումները «Կարիբյան ծովի ծովահեններ»-ի հաջորդ երեք շարունակություններում։ Հենց Էլիզաբեթի դերը Քիրային շատ հանրաճանաչ են դարձնում։ Հետագայում հետևում են նկարահանումներ «Իրական սեր» («Love Actually», 2003 թվական), «Արթուր Արքա» («King Arthur», 2004 թվական), «Բաճկոն» («The Jacket», 2005 թվական), «Դոմինո» («Domino», 2005 թվական) և, վերջապես, «Հպարտություն և նախապաշարմունք» («Pride & Prejudice», 2005 թվական) ֆիլմերը։ Վերջին ֆիլմում Էլիզաբեթ Բեննեթի դերի համար նա անվանակարգվում է «Օսկար» մրցանակի, որպես «Լավագույն դերասանուհի»։
2001-2003 թվականներին Քիրան հարաբերություններ է պաշտպանում դերասան Դել Սիննոթի հետ, որի հետ ծանոթացել էր «Ավազակների Արքայադուստրը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 2003-2005 թվականներին հանդիպել է մեկ այլ դերասան Ջեյմ Դորնանի հետ։ «Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ծանոթանում է Ռուպերտ Ֆրենդի հետ, որի հետ մտերմություն է անում մինչև 2010 թվականի դեկտեմբերը։
2013 թվականի մայիսի 4-ից Քիրան ամուսնացած է երաժիշտ Ջեյմս Ռայտոնի հետ[11], որի հետ նա երկու տարի հանդիպում էր իրենց ամուսնությունից առաջ[12][13][14][15]։ 2015 թվականի մայիսի 25-ին ծնվել է նրանց դուստրը՝ Իդին[16], իսկ 2019 թվականի սեպտեմբերին ծնվել է նրանց երկրորդ երեխան՝ Դելիլան[17]։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար | Երկիր | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|---|
1984 – 2010 | Զուտ անգլիական սպանություն | The Bill | Շինա Ռոզ | Սերիալ, Դրամա, Քրեական | Քրիս Լովեթ Դերեկ Լիսթեր Լոուրենս Մուդի | Գրեմ Կոուլ, Տրուդի Գուդվին, Ջեֆ Ստյուարտ, Սայմոն Ռաուս, Մարկ Ուինգեթ | |
1985 – 2002 | Մեկ էկրան | Screen One | Անժելա | Մեծ Բրիտանիա | Սերիալ, Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն, Քրեական, Դետեկտիվ, Ռազմական | Լես Բլեր Ռոբերտ Յանգ Դյուի Հեմփֆրի | Ալֆրեդ Մոլինա, Ջերալդին Ջեյմս, Տիմոտի Ուեսթ, Շոն Բին, Ջանետ ՄակՏիր |
1995 | Անմեղ սուտ | Innocent Lies | պատանի Սելիա | Մեծ Բրիտանիա Ֆրանսիա | Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Պատրիկ Դևոլֆ | Էդրիան Դանբար, Ֆլորենս Հոտ, Սոֆի Օբրի, Ջոաննա Լամլի, Գաբրիել Անվար |
1995 | Գյուղական սիրավեպ | A Village Affair | Նատաշա Ջորդան | Մեծ Բրիտանիա | Դրամա, Մելոդրամա | Մոյրա Արմսթրոնգ | Սոֆի Ուորդ, Կերի Ֆոքս, Նատանիել Փարկեր, Ջերեմի Նորտեմ, Մայքլ Գոֆ |
1996 | Գանձեր որոնողները | Treasure Seekers | Արքայադուստր | Մեծ Բրիտանիա | Ընտանեկան | Ջուլեթ Մեյ | Կամիլա Պաուեր, Ֆելիսիտի Ջոնս, Քրիստոֆեր Միլնս, Բեն Սիմպսոն, Ուիլյամ Ֆորդե |
1998 | Վերադարձ տուն | Coming Home | պատանի Ջուդիթ | Մեծ Բրիտանիա | Դրամա, Մելոդրամա, Ռազմական | Ջայլզ Ֆոսթեր | Փիթեր Օ’Տուլ, Ջոաննա Լամլի, Պենելոպե Քեյթ, Աննելիս Ուլիգ, Դևիդ ՄակԿալում |
1999 | Աստղային պատերազմներ․ Էպիզոդ I․ Թաքնված սպառնալիք | Star Wars։ Episode I — The Phantom Menace | Սաբա | ԱՄՆ | Ֆանտաստիկ, Ֆենտեզի, Մարտական, Արկածային | Ջորջ Լուկաս | Լիամ Նիսոն, Էվան ՄակԳրեգոր, Նատալի Պորտման, Ջեյկ Լլոյդ, Յեն ՄակԴայարմիդ |
1999 | Օլիվեր Թվիստ | Oliver Twist | Ռոզա Ֆլեմինգ | Մեծ Բրիտանիա | Մինի սերիալ, Դրամա | Ռեննի Ռայ | Դևիդ Ռոս, Ջուլի Ուոլտերս, Մայքլ Կիչեն, Աննետ Կրոսբի, Լինդսեյ Դունկան |
2001 | Ռոբին Հուդի դուստրը։ Ավազակների արքայադուստր | Princess of Thieves | Գվին | ԱՄՆ | Մարտական, Արկածային | Փիթեր Հյուիտ | Հաննա Կրեսվել, Դևիդ Բարաս, Մալկոլմ ՄակԴաուել, Դել Սիննոտ |
2001 | Փոս | The Hole | Ֆրենկի Էմոնդ Սմիթ | Մեծ Բրիտանիա | Սարսափ, Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Նիկ Հեմ | Տորա Բերչ, Դեսմոնդ Հարինգտոն, Դենիել Բրոկլբենկ, Լոուրենս Ֆոքս |
2001 | Գնանկում | Deflation | աղջիկ | Մեծ Բրիտանիա | Կարճամետրաժ | Ռոջեր Էշտոն-Գրիֆիտս | Դել Սիննոթ, Կարեն Ուայտ, Ռոջեր Էշտոն-Գրիֆիտս |
2002 | Խաղա ինչպես Բեքհեմը | Bend It Like Beckham | Ջուլիետա Պեքստոն | Մեծ Բրիտանիա, Գերմանիա | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն, Սպորտային | Գուրինդեր Չադխա | Պարմինդեր Կ. Նագրա, Ջոնաթան Ռիզ Մայերս, Անուպամ Կհեր, Արչի Պանջաբի |
2002 | Անարատը | Pure | Լուիզա | Մեծ Բրիտանիա | դրամա | Գարի Իդեն, Վիննի Հանտեր, Մոլի Փարկեր, Դևիդ Ուենեմ, Նիտին Չանդրա Գանատրա | |
2002 | Որոտ տաբատում | Thunderpants | երաժշտական դպրուցի ուսանողուհի (տիտրերում նշված չէ) | Մեծ Բրիտանիա, Գերմանիա | կինոկատակերգություն | Պիտեր Հյուիթ | Բրյուս Կուկ, Ռուպերտ Գրինտ |
2002 | Ամանորի նախօրյակին | New Year’s Eve | Լեա | Մեծ Բրիտանիա | Կարճամետրաժ, Մելոդրամա | Կոլ Սպեկտոր | Նաոմի Էլիսսթոուն, Էլիզաբեթ Չադվիկ, Սիսի Կոլինզ, Քեմերոն Կաֆե, Վալերի Ֆար |
2002 | Դոկտոր Ժիվագո | Doctor Zhivago | Լարա Անտիպովա | Մեծ Բրիտանիա Գերմանիա ԱՄՆ | Դրամա, Մելոդրամա | Ջակոմո Կամպիոթի | Գանս Մետիսոն, Սեմ Նիլ, Ալեքսանդրա Մարիա Լարա, Քրիս Մարշալ |
2002 | Տարվա եղանակների փոփոխություն | The Seasons Alter | Հելենա | Մեծ Բրիտանիա | Կարճամետրաժ | Ռոջեր Լանն | Շերի Լունգի, Լլոյդ Օուեն |
2003 | Գեյջին | Gaijin | Քեյթ (հնչյունավորում) | Կարճամետրաժ, Մուլտֆիլմ | Ֆումի Ինոե | ||
2003 | Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը | Pirates of the Caribbean։ The Curse of the Black Pearl | Էլիզաբեթ Սուոն | ԱՄՆ | Ֆենտեզի, Մարտական, Արկածային | Գոռ Վերբինսկի | Ջոնի Դեփ, Ջեֆրի Ռաշ, Օրլանդո Բլում, Ջեք Դևենպորտ |
2003 | Իրական սեր | Love Actually | Ջուլիետա | Մեծ Բրիտանիա | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Ռիչարդ Կյորտիս | Հյու Գրանտ, Բիլ Նայի, Լիամ Նիսոն, Էմմա Թոմպսոն, Քոլին Ֆերթ |
2004 | Արթուր թագավոր | King Arthur | Գվինևրա | ԱՄՆ | Մարտական, Արկածային, Ռազմական, Պատմական | Անտուան Ֆուկուա | Կլայվ Օուեն, Մադս Միքելսեն, Ռեյ Ուինսթոն, Ստելան Սկարսգարդ |
2004 | Starz Special։ On the Set of 'King Arthur' | Գվինևրա | Փաստագրական | Ջեք Նի | Յոան Գրիֆիտ, Կլայվ Օուեն | ||
2004 | Բաճկոն | The Jacket | Ջեքի Պրայս | ԱՄՆ | Ֆանտաստիկ, Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Ջոն Մեյբերի | Էդրիան Բրոուդի, Քրիս Քրիստոֆերսոն, Ջենիֆեր Ջեյսոն Լի, Կելի Լինչ |
2005 | Կորուսյալ ոգիների գաղտնիքները | Stories of Lost Souls | Լեա | Մեծ Բրիտանիա | Թրիլեր, Դրամա, Կատակերգություն | Իլիանա Դագլաս Դեբորա-Լի Ֆյորնես Ուիլյամ Գարսիա | Պոլ Բեթանի, Քեյթ Բլանշեթ, Բիլի Բոյդ, Մայքլ Գեմբոն, Ջեյմս Գանդոլֆինի |
2005 | Հպարտություն և նախապաշարմունք | Pride & Prejudice | Էլիզաբեթ Բեննեթ | Մեծ Բրիտանիա Ֆրանսիա | Դրամա, Մելոդրամա | Ջո Ռայթ | Մետյու Մակֆեյդեն, Ռոզամունդ Պայկ, Սայմոն Վուդս, Դոնալդ Սազերլենդ |
2005 | Դոմինո | Domino | Դոմինո Հարվի | Մեծ Բրիտանիա Ֆրանսիա ԱՄՆ | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական | Թոնի Սկոթ | Միքի Ռուրկ, Էդգար Ռամիրեզ, Դելրոյ Լինդո, Մոնիկ |
2006 | Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը | Pirates of the Caribbean։ Dead Man’s Chest | Էլիզաբեթ Սուոն | ԱՄՆ | Ֆենտեզի, Մարտական, Արկածային | Գոռ Վերբինսկի | Ջոնի Դեփ, Օրլանդո Բլում, Ջեք Դևենպորտ, Բիլ Նայի |
2007 | Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին | Pirates of the Caribbean։ At World’s End | Էլիզաբեթ Սուոն | ԱՄՆ | մարտաֆիլմ ֆանտաստիկ | Գոռ Վերբինսկի | Ջոնի Դեփ, Ջեֆրի Ռաշ, Օրլանդո Բլում, Բիլ Նայի |
2007 | Քավություն | Atonement | Սեսիլիա Թալլիս | Մեծ Բրիտանիա Ֆրանսիա} | Դրամա, Մելոդրամա, Դետեկտիվ, Ռազմական | Ջո Ռայթ | Ջեյմս ՄակԷվոյ, Սիրշա Ռոնան, Հարիետ Ուոլտեր, Ռոմոլա Գարայ |
2007 | Մետաքս | Silk | Հելեն Ժոնկուր | Մեծ Բրիտանիա Ֆրանսիա Կանադա Ճապոնիա Իտալիա | Դրամա, Մելոդրամա | Ֆրանսուա Ժիրար | Մայքլ Փիթտ, Կոդզի Յակուսյո, Ալֆրեդ Մոլինա, Սեյ Աշինա |
2007 | Ռոբբի, հյուսիսային եղջերուն | Robbie the Reindeer in Close Encounters of the Herd Kind | Էմ (հնչյունավորում) | Կարճամետրաժ, Մուլտֆիլմ, Կատակերգություն | Դոնի Անդերսոն | Արդալ Օ’Հենլոն, Ջեյն Հորոքս, Ջիլիան Անդերսոն, Օզզի Օսբորն | |
2008 | Արգելված սեր | The Edge of Love | Վերա Ֆիլիպս | Մեծ Բրիտանիա | Դրամա, Մելոդրամա, Ռազմական, Կենսագրական | Ջոն Մեյբերի | Կիլիան Մյորֆի, Սիեննա Միլեր, Մեթյու Ռիզ, Լիզա Ստենսֆիլդ |
2008 | Դքսուհին | The Duchess | Ջորջիանա Քավենդիշ | Մեծ Բրիտանիա Ֆրանսիա Իտալիա ԱՄՆ | Դրամա, Մելոդրամա, Կենսագրական, Պատմական | Սոլ Դիբ | Ռեյֆ Ֆայնս, Հեյլի Էտվել, Դոմինիկ Կուպեր, Շարլոթա Ռեմպլինգ |
2008 | Դիտում։ Սիրո սահման | Looking Over։ The Edge of Love | Վեռա Ֆիլիփս | Կարճամետրաժ | Սիեննա Միլեր, Մեթյու Ռիզ | ||
2009 | Երկար և տխուր սագա եղբայր մարդասպանների մասին | The Continuing and Lamentable Saga of the Suicide Brothers | փերի | Կարճամետրաժ, Ֆենտեզի | Արան Բրաունլի Կորան Բրաունլի | Ռուպերտ Ֆրենդ, Թոմ Միսոն | |
2009 | Անցյալ գիշեր Նյու Յորքում | Last Night | Ջոաննա Ռիդ | Ֆրանսիա ԱՄՆ | Մելոդրամա | Մեսի Տաջեդին | Սեմ Ուորտինգտոն, Գիյոմ Կանե, Եվա Մենդես, Սկոթ Էդսիտ |
2010 | Մի թողնիր ինձ | Never Let Me Go | Ռութ | Մեծ Բրիտանիա ԱՄՆ | Ֆանտաստիկ, Դրամա, Մելոդրամա | Մարկ Ռոմանեկ | Կերի Մալիգան, Էնդրյու Գարֆիլդ, Իզզի Մեյկլ-Սմոլ, Չարլի Ռոու |
2010 | Սթիվ | Steve | կին | Մեծ Բրիտանիա | Կարճամետրաժ | Ռուպերտ Ֆրենդ | Քոլին Ֆյորտ, Թոմ Միսոն |
2010 | Թիկնապահը | London Boulevard | Շառլոտտա | Մեծ Բրիտանիա ԱՄՆ | դետեկտիվ մելոդրամա | Ուիլյամ Մոնախեն | Քոլին Ֆարել, Ռեյ Ուինսթոն, Դևիդ Տյուլիս, Աննա Ֆրիլ |
2011 | Վտանգավոր եղանակ | A Dangerous Method | Սաբինա Շպիլրեյն | Մեծ Բրիտանիա Գերմանիա Կանադա Շվեյցարիա | Թրիլեր, Դրամա, Կենսագրական | Դևիդ Կրոնենբերգ | Վիգգո Մորտենսեն, Մայքլ Ֆասբենդեր, Վենսան Կասել, Սարա Գադոն |
2011 | Նևերլենդ | Neverland | Տինկեր Բել (հնչյունավորում) | մինի սերիալ, Ֆենտեզի, Արկածային | Նիկ Ուիլինգ | Ռիս Իվանս, Աննա Ֆրիլ, Չարլզ Դենս, Կ’Օրիանկա Կիլչեր, Չարլի Ռոու | |
2012 | Փնտրում եմ ընկեր դեպի աշխարհի ծայրը | Seeking a Friend for the End of the World | Պենելոպա «Պեննի» Լոհարտ | ԱՄՆ | Ֆանտաստիկ, Դրամա, Մելոդրամա | Լորին Սկաֆարիա | Սթիվ Կարել, Ադամ Բրոդի, Դերեկ Լյուկ, Ուիլյամ Լ. Փիթերսեն |
2012 | Աննա Կարենինա | Anna Karenina | Աննա Կարենինա | Մեծ Բրիտանիա | Դրամա | Ջո Ռայթ | Ջուդ Լոու, Աարոն Տեյլոր-Ջոնսոն, Կելի Մակդոնալդ, Մետյու Մակֆեյդեն |
2012 | Աստղեր կարճամետրաժում | Stars in Shorts | կին | Մեծ Բրիտանիա | Կատակերգություն | Ջեյկոբ Չեյզ Ռոբերտ Ֆեսթինգեր Chris Foggin | Ուես Բենտլի, Քեննետ Բրենա, Ջուդի Դենչ, Քոլին Ֆերթ, Ջեսի Տայլեր Ֆերգյուսոն |
2013 | Մի անգամ | Once Upon a Time... | Գաբրիել Շանել | Ֆրանսիա | պատմական | ||
2013 | Կյանքում մեկ անգամ | Begin Again | Գրետա | ԱՄՆ | դրամա | Ջոն Կարնի | Մարկ Ռուֆալլո, Ադամ Լևին |
2013 | Ջեք Ռայան։ Քաոսի թեորիան | Jack Ryan։ Shadow Recruit | Քեթի Ռայան | ԱՄՆ | Մարտական, Թրիլեր, Դրամա | Քեննետ Բրենա | Քրիս Պայն, Քևին Կոսթներ, Քեննետ Բրենա, Լի Ասկվիտ-Կոու |
2014 | Փոքրիկս | Laggies | Մեգան | ԱՄՆ | մելոդրամա | Լինն Շելթոն | Հլոյա Գրեյս, Սեմ Ռաքուել, Մարկ Վեբեր |
2014 | Նմանակման խաղ | The Imitation Game | Ջոան Կլարկ | Մեծ Բրիտանիա ԱՄՆ | դրամա | Մորթեն Թիլդում | Բենեդիկտ Կամբերբետչ |
2015 | Էվերեստ | Everest | Ջեն Հոլլ | ԱՄՆ | թրիլեր դրամա | Բալթազար Կորմակուր | Ջեյք Ջիլլենհոլ, Ջեյսոն Կլարկ, Ջոշ Բրոլին, Ռոբին Ռայթ |
Պարգևներ և անվանակարգումներ | ||||
---|---|---|---|---|
Պարգև | Թվական | Անվանակարգ | Ֆիլմ | Արդյունք |
Օսկար | 2006 | Լավագույն դերասանուհի | Հպարտություն և նախապաշարմունք | Առաջադրված |
2015 | Երկրորդ պյանի լավագույն դերասանուհի | Նմանակման խաղ | Առաջադրված | |
Սատուրն | 2004 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը | Առաջադրված |
Cinescape Genre Face of the Future Award | Առաջադրված | |||
BAFTA | 2008 | Լավագույն դերասանուհի | Հատուցում | Առաջադրված |
2015 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Նմանակման խաղ | Առաջադրված | |
Bordeaux International Festival of Women in Cinema | 2002 | Լավագույն դերասանուհի (Լիամետրաժ կատակերգություն) | Խաղա ինչպես Բեքհեմը | Հաղթանակ |
Բրիտանական անկախ կինոյի մրցանակ | 2005 | Entertainment Personality Award | Հաղթանակ | |
2008 | Լավագույն դերասանուհի | Դքսուհին | Առաջադրված | |
2010 | Երկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհի | Մի թողնիր ինձ | Առաջադրված | |
Քննադատների ընտրություն | Կաղապար:Год в кино | Լավագույն դերասանուհի | Հպարտություն և նախապաշարմունք | Առաջադրված |
Կաղապար:Год в кино | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Նմանակման խաղ | Առաջադրված | |
Character and Morality in Entertainment Awards | 2006 | Camie | Հպարտություն և նախապաշարմունք | Հաղթանակ[21] |
Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիա | 2006 | Լավագույն դերասանուհի | Հպարտություն և նախապաշարմունք | Առաջադրված |
Կայսրություն | 2002 | Լավագույն նորամուտ | Փոս | Առաջադրված |
2003 | Լավագույն բրիտանական դերասանուհի | Խաղա ինչպես Բեքհեմը | Առաջադրված | |
2004 | Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը | Առաջադրված | ||
2005 | Արթուր Արքա | Առաջադրված | ||
2006 | Լավագույն դերասանուհի | Հպարտություն և նախապաշարմունք | Առաջադրված | |
2007 | Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը | Առաջադրված | ||
2008 | Հատուցում | Հաղթանակ | ||
Ոսկե Գլոբուս | 2006 | Լավագույն դերասանուհի մյուզիքլում կամ կատակերգությունում | Հպարտություն և նախապաշարմունք | Առաջադրված |
2008 | Լավագույն դերասանուհի в драме | Հատուցում | Առաջադրված | |
2015 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Նմանակման խաղ | Առաջադրված | |
Հոլլիվուդյան կինոփառատոն | 2004 | Տարվա բեկում (կանայք) | Հաղթանակ | |
Irish Film and Television Awards | 2004 | Լավագույն օտարերկրյա դերասանուհի | Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը | Հաղթանակ |
2008 | Լավագույն օտարերկրյա դերասանուհի | Հատուցում | Առաջադրված | |
Kids' Choice Awards | 2006 | Սիրելի կինոաստղ (կանայք) | Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը | Առաջադրված |
2007 | Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին | Առաջադրված | ||
Լոնդոնի քննադատների ակումբի մրցանակ | 2003 | Բրիտանացի տարվա նորեկ | Խաղա ինչպես Բեքհեմը | Հաղթանակ |
2006 | Տարվա բրիտանացի դերասանուհի | Հպարտություն և նախապաշարմունք | Առաջադրված | |
2008 | Հատուցում | Առաջադրված | ||
MTV Movie Awards | 2003 | Լավագույն տրանսատլանտյան բեկում (կանայք) | Առաջադրված | |
2004 | Տարվա բեկում (կանայք) | Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը | Առաջադրված | |
2007 | Լավագույն կատարում | Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը | Առաջադրված | |
2008 | Լավագույն կատարում (կանայք) | Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին | Առաջադրված | |
National Movie Awards | 2007 | Լավագույն կատարում (կանայք) | Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին | Առաջադրված |
Online Film Critics Society Awards | 2004 | Լավագույն բեկում | Խաղա ինչպես Բեքհեմը | Առաջադրված |
2006 | Լավագույն դերասանուհի | Հպարտություն և նախապաշարմունք | Առաջադրված | |
Ազգի ընտրություն | 2005 | Սիրելի կինոաստղ (կանայք) | Առաջադրված | |
2007 | Սիրելի կինոզույգ[22] | Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը | Հաղթանակ | |
2008 | Սիրելի կինոաստղ (կանայք) | Հաղթանակ | ||
2009 | Սիրելի կինոաստղ (կանայք) | Առաջադրված | ||
Phoenix Film Critics Society Awards | 2004 | Լավագույն դերասանական կազմ[23] | Իրական սեր | Առաջադրված |
Տարվա բեկում էկրանում | Խաղա ինչպես Բեքհեմը | Առաջադրված | ||
Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը | Առաջադրված | |||
Rembrandt Awards | 2008 | Լավագույն օտարերկրյա դերասանուհի | Հատուցում | Հաղթանակ |
Սպուտնիկ | 2005 | Լավագույն դերասանուհի մյուզիքլում կամ կատակերգությունում | Հպարտություն և նախապաշարմունք | Առաջադրված |
2007 | Լավագույն դերասանուհի դրամայում | Հատուցում | Առաջադրված | |
2012 | Լավագույն դերասանուհի | Աննա Կարենինա | Առաջադրված | |
2014 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Նմանակման խաղ | Սպասվում է | |
ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ | 2015 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Նմանակման խաղ | Առաջադրված |
Teen Choice Awards | 2004 | Տարվա բեկում (կինո, կանայք) | Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը | Առաջադրված |
2004 | Համբույր էկրանին[24] | Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը | Հաղթանակ | |
2004 | Սիրային ուղի[24] | Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը | Հաղթանակ | |
2005 | Լավագույն դերասանուհի (Էքշն, արկածային) | Արթուր Արքա | Առաջադրված | |
2006 | Լավագույն դերասանուհի (Դրամա, էքշն) | Հպարտություն և նախապաշարմունք | Հաղթանակ | |
2006 | Hissy fit | Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը | Հաղթանակ | |
2006 | Ճիչ | Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը | Հաղթանակ | |
2007 | Համբույր էկրանին | Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը | Հաղթանակ | |
2007 | Կինոյի դերասանուհի (Էքշն, արկածային) | Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին | Հաղթանակ | |
2008 | Կինոյի դերասանուհի (դրամա) | Հատուցում | Հաղթանակ | |
Visual Effects Society Awards | 2004 | Լուսային Էֆեկտներով ֆիլմում հանճարեղ կատարում | Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը | Առաջադրված |
Washington DC Area Film Critics Association Awards | 2005 | Լավագույն դերասանուհի | Հպարտություն և նախապաշարմունք | Առաջադրված |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.