Remove ads
ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Եվա Մենդես (մարտի 5, 1974[2][3][4], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[5]), ծագումով կուբայից ամերիկացի դերասանուհի, երգչուհի, դիզայներ և մոդել։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եվա Մենդես իսպ.՝ Eva de la Caridad Méndez | |
---|---|
Եվա Մենդեսը 2009 թ.Վենետիկի կինոփառատոնում | |
Հասակը | 168 սմ |
Ծնվել է | մարտի 5, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ), Glendale Community College? և Հերբերտ Հուվեր ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | Դերասանուհի, Ռեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր, Մոդել, Երգչուհի, Դիզայներ |
Ակտիվ շրջան | 1994–այժմ |
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Քրեական |
Ընտրանի | Մի անգամ Մեքսիկայում, Ուրվական ավտոարշավորդը, Մարզումների օրը, Կրկնակի ֆորսաժ |
Համատեղ ապրող(ներ) | Ռայան Գոսլինգ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Եվա Մենդեսը ծնվել է Մայամիում՝ կուբացի ներգաղթյալների ընտանիքում։ Ընտանիքի հետ տեղափոխվել է բնակվելու Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաք։ 1992 թվականին ավարտել է Գլենդեյլի Հերբերտ Հուվերի անվան միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կալիֆորնիայի Նորտրիջ քաղաքի համալսարանը, արտաքին դիզայների մասնագիտությամբ, սակայն կիսատ է թողել ուսումը՝ սկսելով դերասանական կարիերա։
Սկզբում նկարահանվել է գովազդային և երաժշտական տեսահոլովակներում, ապա հեռուստասերիալներում խաղացել է էպիզոդային դերեր։ Ճանաչում է ձեռք բերել «Մարզումների օրը» ֆիլմից հետո, որտեղ արդեն հանդես էր գալիս գլխավոր դերով։
Եվա Մենդեսը նաև զբաղվում է մոդելի աշխատանքով, նա գովազդում է մի շարք հայտնի ընկերությունների ապրանքներ (Cocio կաթնային շոկոլադ, Magnum պաղպաղակ, Revlon, Calvin Klein հագուստ և օծանելիք, Cartier զարդեր, Thierry Mugler օծանելիք, Pantene շամպուն, Morgan և Peek & Cloppenburg հագուստներ)։
Խաղացել է 30-ից ավելի ֆիլմերում, որոնցից են
տարի | ֆիլմ | բնօրինակ անվանում | ռեժիսոր | խաղընկերներ |
---|---|---|---|---|
1998 | «Եգիպտացորենի երեխաները 5. Վախի դաշտերը» | Children of the Corn V: Fields of Terror | Էթան Ուեյլի | |
1998 | «Գիշերը Ռոքսբերիում» | A Night at the Roxbury | Ջոն Ֆորտենբերրի | Չեզ Պալմինտերի |
2000 | «Քաղաքային լեգենդներ 2» | Urban Legends: Final Cut | Ջոն Օտման | |
2001 | «Բաց վերքեր» | Exit Wounds | Անջեյ Բարտկովյակ | Սթիվեն Սիգալ DMX |
2001 | «Մարզումների օրը» | Training Day | Անտուան Ֆուկուա | Դենզել Վաշինգտոն Իթան Հոուք Թոմ Բերինջեր Dr. Dre Սնուփ Դոգ |
2003 | «Կրկնակի ֆորսաժ» | 2 Fast 2 Furious | Ջոն Սինգլթոն | Պոլ Ուոքեր |
2003 | «Մի անգամ Մեքսիկայում» | Once Upon a Time in Mexico | Ռոբերտ Ռոդրիգես | Անտոնիա Բանդերաս Ջոնի Դեփ Սալմա Հայեկ Ուիլյամ Դեֆո Դեննի Տրեժո |
2003 | «Ժամանակից դուրս» | Out of Time | Կառլ Ֆրանկլին | Դենզել Վաշինգտոն Դին Քեյն |
2003 | «Մնացել եմ մեջդ» | Stuck on You | Բոբբի Ֆարելի Պիտեր Ֆարելի | Մեթ Դեյմոն Գրեգ Քիններ Մերիլ Սթրիփ |
2005 | «Հիթչի մեթոդը» | Hitch | Էնդի Թենանտ | Ուիլ Սմիթ |
2007 | «Ուրվական մրցարշավորդը» | Ghost Rider | Մարկ Սթիվեն Ջոնսոն | Նիկոլաս Քեյջ Պիտեր Ֆոնդա |
2008 | «Կանայք» | The Women | Դայեն Ինգլիշ | Մեգ Ռայան Անեթ Բենինգ |
2009 | «Վատ լեյտենանտը» | Bad Lieutenant: Port of Call New Orleans | Վերներ Հերցոգ | Նիկոլաս Քեյջ Վել Քիլմեր |
2011 | «Ֆորսաժ 5» | Fast Five | Ջասթին Լին | Վին Դիզել Պոլ Ուոքեր Դուեյն Ջոնսոն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.