Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Դենիել Սինգլթոն (անգլ.՝ John Singleton հունվարի 6, 1968[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա - ապրիլի 28, 2019[4] կամ ապրիլի 29, 2019[5], Լոս Անջելես, Կալիֆոռնիա[6]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր։ Համարվում է ամենաերիտասարդ աֆրոամերիկացի դերասանը, որն առաջադրվել է «Օսկար» մրցանակին։ 1992 թվականին նոմինացվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ լավագույն ռեժիսոր անվանակարգում։ Սինգլթոնը բնիկ Հարավային Լոս Անջելեսից է, և նրա՝ «Արյուն՝ արյան համար», «Կրկնակի ֆորսաժ» և «Բարձրագույն կրթություն» ֆիլմերը պատմում են քաղաքի ծայրամասային բնակչության և բռնության հետևանքների մասին։
Ջոն Սինգլթոն անգլ.՝ John Singleton | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1968[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա |
Մահացել է | ապրիլի 28, 2019[4] (51 տարեկան) կամ ապրիլի 29, 2019[5] (51 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա[6] |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի[7] |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Պասադենայի քաղաքի քոլեջ, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց, Blair High School?, Eisenhower High School? և Bassett High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոսցենարիստ, դերասան և ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Ակոշուա Բուսիա |
Երեխա(ներ) | Justice Singleton? և Maasai Singleton? |
Պարգևներ և մրցանակներ | |
johnsingletonfilms.com | |
Սինգլթոնը ծնվել է 1986 թվականին հունվարի 6-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ)։ Շեյլի Ջոնսոնի և հիպոթեքային գործակալ Դեննի Սինգլթոնի որդին է[8]։ Ընդունվել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը և ավարտել է 1990 թվականին։ Սինգլթոնը մտածում էր իր կարիերան շարունակել ինֆորմատիկայի ուղղությամբ։ «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV։ Նոր հույս» ֆիլմը նա նշել է որպես իր վրա առավելագույն ազդեցություն թողած ֆիլմ, իսկ Սթիվեն Սփիլբերգի կատարած աշխատանքը՝ որպես ոգեշնչման աղբյուր[9]։
1991 թվականին Սինգլթոնը նկարահանվել է իր դեբյուտային՝ «Երեխաները հարևանությամբ» ֆիլմում։ Այն դրամա է, և պատմում է քաղաքային աղքատ բնակչության մասին։ Ֆիլմում Սինգլթոնի խաղընկերներն էին՝ Քյուբա Գուդինգ Կրտսերը, Անջելա Բասեթը, Այս Քյուբը, Լոուրենս Ֆիշբորնը և այլք։ Ֆիլմն ունեցել է կոմերցիոն հաջողություններ և արժանացել քննադատների գովասանքին։ Իր աշխատասիրության և ջանքերի շնորհիվ 1992 թվականին, քսանչորս տարեկան հասակում՝ նոմինացվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ լավագույն ռեժիսոր և լավագույն օրիգինալ սցենար անվանակարգերում։ 2002 թվականին, ԱՄՆ-ի ազգային գրադարանը, Կոնգրեսի գրադարանը ֆիլմը համարեցին «մշակութային նշանակություն» և այն ընտրեցին Ֆիլմերի ազգային ռեգիստրում[10]։ Նրա ռեժիսորական ունակությունները հանգեցրին Մայքլ Ջեքսոնի «Հիշիր ժամանակը» տեսահոլովակի նկարահանմանը, որին մասնկցում էին Էդի Մերֆին, Իմանը և Մեջիք Ջոնսոնը[11]։ Նրա հաջորդ ֆիլը «Բարձրագույն կրթություն» (1995թ.) ֆիլմն էր, որը ստացավ բազմաթիվ դրական արձագանքներ և կարծիքներ։ «Ռոզվուդ» ֆիլմում Սինգլթոնը համահեղինակ և պրոդյուսեր էր։ Ֆիլմն ընդգրկվել է Բեռլինի 47-րդ կինոփառատոնի ցուցադրությունում[12]։ 2013 թվականին հայտնի է դարձել, որ Սինգլթոնը նշանակվել է հայտի ռեփեր Թուփաք Շակուրի մասին պատմող ինքնակենսագրական ֆիլմի ռեժիսոր։ Իսկ 2015 թվականի ապրիլի 3-ին Ջոնը հայտարարել է, որ համագործակցությունը դարարեցվել է[13]։
2019 թվականի ապրիլի 17-ին Սինգլթնը ստացել է կաթված և Լոս Անջելեսի «Սեդարս Սինա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում ստացել ինտենսիվ խնամք[14]։ Կոստա Ռիկա կատարած ուղևորությունից ԱՄՆ վերադառնալուց հետո, նա ասել է, որ զգում է որոշակի թուլություն՝ ոտքերի շրջանում։ Ապրիլի 25-ին Սինգլթոնը հայտնվել է կոմայի մեջ[15]։ Ապրիլի 29-ի առավոտյան, «WDAF-TV» հեռուստաալիքը հայտնել է Սինգլթոնի մահվան ողբերգական լուրի մասին[16]։ Մահացել է հիսունմեկ տարեկան հասակում[17][18]։
Սինգլթոնը հինգ երեխա ուներ։ Նախկին կնոջից ուներ դուստր՝ Ջասթիս Մայա Սինգլթոնը (ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 17-ին) և որդի՝ Մոհանդաս Սինգլթոնը (ծնվել է 1994 թվականի ապրիլի 3-ին)։ 1996 թվականի հոկտեմբերի 2-ին Սինգլթոնը ամուսնացել է Գանայի վարչապետի դստեր՝ Ակոշա Բուսիայի հետ։ Զույգը ունեցել է մեկ դուստր՝ Հադար Սինգլթոնը (ծնվել է 1997 թվականի ապրիլի 3-ին)։ Նրանք բաժանվել են 1997 թվականի հունիսին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.