Փոքր խայտաբղետ փայտփոր (լատին․՝ Picoides minor, հոմանիշ լատին․՝ Dendrocopos minor), բնակվում է Եվրոպայում, Ասիայում, Կամչատկայում, Աֆրիկայում, Միջերկրական ծովի ափերին, Ալժիրում, Կովկասում և Իրանում[1]։ Թռչունները լինում են ճնճղուկից մեծ, պարանոցի վերին մասը, մեջքը կիսով չափ, թևերը և պոչը հիմնականում լինում են սև գույնի, ճակատը, այտերը և մեջքի մյուս կեսը, թևերի վրայի լայնակի շերտերը, պոչի եզրային փետուրները, որովայնը՝ սպիտակ։ Հիմնականում արուի վերին մասը կարմիր է, իսկ էգինը՝ սև[2]։ Քաշը լինում է 21–25 գրամ։ Փոքր խայտաբղետ փայտփորները Հայաստանում համարվում են նստակյաց թռչուններ։ Հայաստանում թռչունները շատ քիչ են և հիմնականում հանդիպում են հյուսիսային շրջանների անտառներում։ Նրանք շատ ճարպկորեն մագլցում են նաև ծառերի ճյուղերի վրայով։ Սնվում են միջատներով։ Ձմռանը կարելի է նրանց հանդիպել երաշտահավերի խմբերի հետ։ Որպես հազվագյուտ տեսակ Հայաստանի սահմաններում պահպանվում է օրենքով։
Մանրամասն տեղեկատվություն ՞Փոքր խայտաբղետ փայտփոր, Գիտական դասակարգում ...
Փոքր խայտաբղետ փայտփոր |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Picoides minor
|
Հատուկ պահպանություն |
|
Արեալ |
|
|
Փակել