Երաշտահավեր (լատին․՝ Paridae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։
Երաշտահավեր | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Paridae
Vigors, 1825
|
||||||||||
Արեալ | ||||||||||
|
Հայտնի է 65, Հայաստանում՝ 5 տեսակ՝ մեծ երաշտահավ, միջերկրածովյան երաշտահավ, սև երաշտահավ, երկնագույն երաշտահավ, փուփուլավոր երաշտահավ։
Ընդհանուր բնութագիրը
Փոքր չափերի (7-25 գ), միատարր գունավորմամբ, երբեմն դեղինի ու երկնագույնի համադրությամբ, չափազանց շարժունակ թռչուններ են։ Մեծամասնությունը փչակաբնակ է։ Միջատակերներ են և որպես կենսաբանական պայքարի միջոց՝ կարևոր դեր ունեն վնասատու միջատների ոչնչացման գործում։ Հաջողությամբ բազմանում են արհեստական թռչնաբներում։ Մեծաքանակ են։
Երաշտահավերը կազմում են ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիքը։ Հայտնի է 65, Հայաստանում՝ 5 տեսակ՝ սև, մեծ, փուփուլավոր, երկնագույն, միջերկրածովյան երաշտահավեր։ Երաշտահավերը փոքր չափերի (կենդանի զանգվածը՝ 7–23 գ) թռչուններ են։ Մարմնի երկարությունը 100–170 մմ է, կտուցը կարճ է՝ կոնաձև, ոտքերն ամուր են՝ հաստ, ուժեղ մատներով և կորացած մագիլներով, որոնք լավ հարմարված են ծառերի ճյուղերով մագլցելուն։ Էգը և արուն գրեթե միագույն են, երբեմն՝ դեղինի ու երկնագույնի համադրությամբ։ Բնակվում են սաղարթավոր անտառներում, պուրակներում, պտղատու այգիներում, ձմռանը՝ գետաձորերում, թփուտային կիսաանապատներում։ Երկնագույն, սև և մեծ երաշտահավերը նստակյաց, տարածված թռչուններ են։ Բնադրում են ծառերի փչակներում կամ փակ բներ են շինում։ Ունենում են մինչև 16 ձագ՝ սպիտակ կամ կարմրադարչնագույն։ Սնվում են միջատներով և դրանով զգալի օգուտ տալիս անտառտնտեսությանն ու այգեգործությանը։ Ձմռանը երաշտահավերը լուսամուտներին մոտ են թռչում, ասես կեր են խնդրում։ Նրանց կարելի է կերակրել արևածաղկի սերմերով, կանեփով, դդմի և ձմերուկի կորիզներով, նաև մսի մնացորդներով կամ անալի ճարպով (աղի ճարպից կարող են սատկել)։ Իսկ ամռանը նրանց գրեթե չես տեսնի. ողջ օրն զբաղված են ձագերի համար կեր հայթայթելով։ Երկնագույն և մեծ երաշտահավերը գեղեցիկ երգի և գունավառ փետրածածկի շնորհիվ որոշակի գեղագիտական արժեք են ներկայացնում։ Մեծ երաշտահավն աչքի է ընկնում նաև մեծ պտղաբերությամբ։ «Դիլիջան» ազգային պարկում գրանցվել է 95 % ձագերի թռիչքը բներից։ Փուփուլավոր երաշտահավը հազվագյուտ չվահյուր է. որպես հազվագյուտ տեսակ՝ Հայաստանի տարածքում գրանցվել է Ստեփանավանի դենդրոպարկում։ Միջերկրածովյան երաշտահավը քիչ տարածված է։ Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 1960-ական թվականներին։ Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի հատուկ ուշադրության։ Արհեստական թռչնաբներ տեղադրելու միջոցով կարելի է նպաստել նրանց բազմացմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 542)։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաշտահավեր» հոդվածին։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաշտահավեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաշտահավեր» հոդվածին։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.