Տրոյական պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Տրոյական պատերազմ (հին հունարեն՝ Τρωικός Πόλεμος, տառադարձմամբ՝ «Տրոյիկոս պոլեմոս»), աքայացի թագավորների դաշնակցային պատերազմը Էգեյան ծովի արևելքում գտնվող Տրոյա քաղաք-պետության դեմ։ Դարակազմիկ հակամարտության սկզբնավորման շարժառիթը հանդիսանում է տրոյացիների արքայազն Պարիսի կողմից Սպարտայի արքա Մենելայոսի կնոջ՝ Հեղինեի առևանգումը։ Տրոյական պատերազմը հին հունական դիցաբանության առանցքային նշանակության դրվագներից է, որն իր մեծ ազդեցությունն է թողել անտիկ շրջանի գրականության և արվեստի զարգացման, ինչպես նաև քաղաքակրթության ինքնատիպության ձևավորման վրա։ Տրոյական պատերազմին է նվիրված անտիկ գրականության առաջին նշանավոր հուշարձաններից մեկը՝ կույր բանաստեղծ Հոմերոսի «Իլիականը» էպիկական ստեղծագործությունը։ Հոմերոսի ստեղծագործությունների հիմքի վրա հույն ողբերգակներն ու մյուս ժանրի գրողները ստեղծել են իրենց քերթվածքները։ Հետագայում Տրոյական պատերազմին վերաբերվող բովանդակային նյութն օգտագործվում է հռոմեացի հեղինակների՝ Վերգիլիոսի, Օվիդիուսի և այլոց կողմից։ Արդյունքում՝ հունական առասպելաբանության շատ դրվագներ լատինականացվում են։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տրոյական պատերազմ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հերոսների պատերազմներ | |||||||||||
Տեսարան Աքիլլեսի և Հեկտորի մենամարտից։ | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Աքայացիներ և դաշնակցային ուժեր |
Տրոյա
աջակիցներ՝ | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Աքայական դաշնակիցներ
Աջակիցներ՝
|
Տրոյացիներ՝
Աջակիցներ՝ |
Ըստ հին հունական դիցաբանության՝ պատերազմը սկզբնավորվել է Հերա, Աթենաս և Աֆրոդիտե աստվածուհիների միջև ծագած վեճի արդյունքում, այն բանից հետո, երբ երկպառակտության և քաոսի աստվածուհի Էրիսը, որը վրդոհվել էր Պելևսի և Թետիսի հարսանիքի հրավեր չստանալու հանգամանքից, հարսանքատուն է նետում մի ոսկե խնձոր՝ «ամենագեղեցիկին» մակագրությամբ։ Վեճը լուծում Է արքայազն Պարիսը՝ խնձորը հանձնելով Աֆրոդիտեին։ Հավատարիմ մնալով իր խոստումին՝ սիրո և գեղեցկության դիցուհին ստիպում է Հեղինեին (վերջինս համարվում էր մահկանացուներից ամենագեղեցիկը)՝ Սպարտայի թագուհուն, սիրահարվել Պարիսին։ Արդյունքում՝ սիրո զգացմունքից դրդված Հեղինեն Տրոյայի արքայազնի Պարիսի հետ փախչում է Իլիոն՝ Պրիամոսի արքունիք, որն էլ հարուցում է Սպարտայի արքա Մենելայոսի զայրույթը։ Շուտով Մենելայոսն իր եղբոր՝ Միկենքի գահակալ Ագամեմնոնի և աքայական թագավորությունների զորակցությամբ արշավանք է սկսում դեպի Փոքր Ասիայի արևմտյան ափերը և տասը տարի շարունակ փորձում պաշարել Տրոյան։ Պատերազմական գործողությունների ընթացքում իրենց անունը փառքով են պսակում մի շարք առասպելական հերոսներ․ աքայացիներից՝ մահկանացու թագավորի և ծովային անմահ դիցուհի Թետիսի որդի Աքիլլեսը, Թելամոնի որդի Այաքսը, Իթակեի արքա Ոդիսևսը, Պատրոկլեսը, տրոյացիներից՝ Պրիամոսի որդի արքայազն Հեկտորը, Գլավկոսը, Սարպեդոնը և էնեասը։ Չկարողանալով ռազմական ճանապարհով նվաճել Տրոյան՝ Ոդիսևսի մտահաղացմամբ շնորհիվ հույները կառուցում են «Տրոյական ձին»։ Պրիամոս արքան անտեսելով Լաոկոոն քրմապետի նախազգուշացումները և հավատալով հույն լրտեսի կեղծ խոսքերին, թե փայտե ձիուն տիրող քաղաքը դառնալու է անառիկ, այն տեղափոխում են պարիսպներից ներս և զետեղում Աթենաս դիցուհու տաճարի մոտ։ Գիշերը դրա միջից դուրս եկած զինվորները բացում են բերդապարսպի դարպասները՝ ներս թողնել հունական զորքերին, որոնք գրավում ու կործանում են Տրոյան։