Աթենաս
From Wikipedia, the free encyclopedia
Աթենաս[2] (հին հունարեն ՝ Ἀθηνᾶ կամ Ἀθηναία «երկրի տիրուհի»), Աթենաս-Պալլաս (Παλλὰς Ἀθηνᾶ), հունական դիցաբանության աստվածուհի, իմաստության, ողջախոհության, կանխամտածված պատերազմի դիցուհի, Օլիմպոսի տասներկու գերագույն աստվածներից, Աթենք քաղաքի էպոնիմ։ Համարվում է Հին Հունաստանի ամենապաշտված աստվածուհիներից։ Բացի դրանից՝ պաշտվել է որպես գիտելիքի, արվեստի և արհեստի, օրենքի և արդարության դիցուհի, համարվել է քաղաքների և պետությունների հովանավոր, գիտության և հմտության, խելքի և խորամանկամտության մարմնացում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աթենաս (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Աթենաս, Տեսակ ...
Աթենաս | |
---|---|
Տեսակ | աստվածուհի, հունական դիացաբանության աստված և օլիմպիական աստված |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Այլ մշակույթներում | Նանե |
Երևի համընկնում է | Միներվա և Պալլաս |
Նստավայր | Օլիմպոս |
Աշակերտ է | Օլիմպոս |
Ծննդավայր | Օլիմպոս |
Հայր | Զևս |
Մայր | Մետիս և Կորիֆ |
Զավակներ | Կորիբանտներ և Հիգեա |
Ասպարեզ | իմաստություն[1], պատերազմ[1], մանածագործություն[1], Խեցեգործություն[1] և գյուղատնտեսություն[1] |
Athena Վիքիպահեստում |
Փակել