From Wikipedia, the free encyclopedia
Լաոկոոն, Ղաոկոն (հին հունարեն՝ Λᾱοκόων), հին հունական դիցաբանության[1] մեջ Տրոյայի Ապոլլոնի մեհյանի քուրմ։ Ըստ առասպելի, Լաոկոոնն արգելել է ներս բերել հույների թողած վիթխարի փայտե ձին։ Հույներին հովանավորող Աթենաս աստվածուհու հրամանով երկու վիշապ խեղդել են Լակոոնին[2] և նրա երկու որդիներին։
Մ. թ. ա. 1-ին դարի կեսին ռոդոսցի վարպետներ Ագեսանդրոսը, Աթենոդորոսը[3] և Պոլիդորոսը Լաոկոոնի կործանումը մարմնավորել են «Լաոկոոն» քանդակում, իսկ Վերգիլիոսը՝ «Էնեական» պոեմում։ Այդ կոթողների ազդեցությամբ Լեսինգը 1766 թվականին գրել է «Լաոկոոն կամ գեղարվեստի ու պոեզիայի սահմանների մասին» գեղագիտական քննախոսությունը։
Լաոկոոնի առասպելն արտացոլվել է նաև XVI-XVII դարերին եվրոպական գեղանկարչության մեջ (Զ. Ռոմանո, Էլ Դրեկո)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.