From Wikipedia, the free encyclopedia
Տրանսպորտը Թուրքիայում (թուրքերեն՝ Türkiye'de ulaşım), մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցների համակարգ Թուրքիայում։ Այն ամենազարգացածներից մեկն է ամբողջ Եվրոպայում։
Երկրի հիմնական փոխադրողը Turkish Airlines-ն է։ Արտասահմանյան ռեյսեր են իրականացնում նաև SunExpress-ը, Pegasus Airlines-ը, Borajet-ը, Onur Air-ը և այլն։
Երկրում գործում են 98 օդանավակայաներ (2013 թվականի տվյալներով)[1]։ Երկրի խոշոր օդանավակայաններն են Ստամբուլում՝ Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը և Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանը, իսկ Անկարայում՝ Անկարա Էսենբողա օդանավակայանը։
Ճանապարհները Թուրքիայի հարավ- արևմուտքում և հիմնական հանգստավայրերում տարբերվում են իրենց որակով։
Թուրքիայում մարդատար տրանսպորտի հիմնական տեսակներն են ՝ ավտոբուսները և երթուղային տաքսիները (թուրքերեն՝ dolmuş)։
Թուրքիայում ավտոբուսային ցանցը լավ զարգացած է, իսկ ավտոբուսները հարմարավետ են և ոչ այնքան թանկ։ Սակայն ավտոբուսներից օգտվելը օտարերկրացիների համար կարող է լինել պրոբլեմատիկ, քանի որ հիմնական երթուղիները գրված են թուրքերենով[2]։
Թուրքիայում միջքաղաքային փոխադրումներով զբաղվում են մասնավոր կազմակերպությունները[3]։ Ամեն մի կազմակերպությունը ունի իր գրասենյակների ցանցը, ինչպես ավտոկայարաններում, այնպես էլ խոշոր քաղաքների զբոսաշրջային վայրերում։ Ավտոփոխադրումների կենտրոնացված համակարգ գոյություն չունի։ Այդ իսկ պատճառով, ավտոբուսային տոմսերի ձեռքբերումը կարող է իրականացվել նաև համապատասխան գրասենյակներում։
Համայնքային այցելություններ կատարելու համար հիմնականում օգտագործվում են երթուղային տաքսիները։ Վճարումը, դրանցով երթևեկելու համար, տրվում է վարորդին։
Թուրքական պետական երկաթուղին (թուրքերեն՝ Türkiye Cumhuriyeti Devlet Demiryolları) ապահովում է ուղևորների բեռների փոխադրումը ամբողջ երկրով մեկ։ Կիրառվում է եվրոպական տիպի ռելսագիծը (1435 մմ)։ Երկրում առաջին երկաթգիծը կառուցվել է 1856 թվականին[4]։ 2014 թվականին Թուրքիայում երկաթգծի ընդհանուր երկարությունը կազմում էր 12 հազար կիլոմետր[1] (1990 թվականին՝ 8430 կմ[5]), որից էլեկտրաֆիկացված է մոտ 3216 կմ (1990 թվականին էլեկտրաֆիկացված էր 204 կմ[5])։
Լոկոմոտիվային պարկում առկա են շոգեքարշներ (549) և էլեկտրոքարշներ (64), որոնք իրականացնում են ամբողջ բեռնափոխադրման 81- 84%-ը։ Մինչ օրս կիրառելի են նաև 50 գնացքներ։ Նաև կիրառվում են 83 էլեկտրագնացքներ և 44 դիզելային գնացքներ։ Վագոնների պարկում առկա է մոտ 17000 վագոն։
Փոխադրվող հիմնական նյութը հանքանյութն է։ Փոխադրվում է նաև գյուղատնտեսական արտադրանք, արդյունաբերական հումք, անասուններ[5]։
Հիմնական կիրառվող չափանիշներն են՝ միջռելսային հեռավորությունը՝ եվրոպական չափանիշով, արգելակները՝ օդային, շղթայակցումը՝ պտուտակային, թույլատրելի վերելքը՝ 28 ։ 2003 թվականից զարգանում է երկաթուղային տրանսպորտը։ Ստամբուլ — Էսքիշեհիր — Անկարա գիծը վերակառուցվել է արագավազ էլեկտրոգնացքների ընթացքը ապահովելու համար։ Այստեղով ընթացող գնացքները, որոնք TCDD HT65000 տիպի են, բացում են մինչև 250կմ/ժ արագություն։ Դրանք արտադրվում են Իսպանիայում և Ֆրանսիայում։ Թուրքիայի տրանսպորտի և հեռահաղորդակցության նախարարության պլանով 2023 թվականին երկաթգծերի ընդհանուր երկարությունը, որոնք օգտագործվում են արագավազ գնացքների համար, պետք է հասցվի մինչև 4000 կիլոմետրի։
Երկրում մեծ արագությամբ զարգանում է վագոնագործությունը[5] և լոկոմոտիվագործությունը։
1980-ական թվականներից Թուրքիայում չի եղել մետրոպոլիտեն[5]։ Անկարայի մետրոպոլիտենը բացվել է 1996 թվականին, Ստամբուլի մետրոպոլիտենը՝ 2000 թվականին, Իզմիրի մետրոպոլիտենը՝ 2000 թվականին, Ադանայի մետրոպոլիտենը՝ 2009 թվականին։
Բացի այդ, Ստամբուլի եվրոպական հատվածում գործում է Տյունելը։ Սա ստորգետնյա ֆունիկուլյոր է, որը բացվել է 1875 թվականին։ 1910 թվականին Տյունելը էլեկտրաֆիկացվել է։ Երկու կայարանները միացվել են թունելով, որն ունի ավելի քան 573 մետր երկարություն։
Ստամբուլում գործում է նաև թեթև մետրոն՝ Istanbul LRT-ն, որը բացվել է 1989 թվականին։
Թուրքիայում կան մի շարք խոշոր նավահանգիստներ՝ Ստամբուլ, Իզմիր, Զոնգուլդակ, Սամսուն, Տրապիզոն, Ալանիա, Բոդրում, Ֆեթհիյե, Մարմարիս, Կեմեր։
Թուրքիայի ողջ ափագծով մեկ կան մոտ 11 նավահանգիստներ և 57 կառամատույցներ։ Բեռնաթափման աշխատանքները, հատկապես կառամատույցներում, շատ դանդաղ են ընթանում։ Նավահանգիստների նշանակությունը հիմնականում պայմանավորված է նրանով, թե որքան է համապատսախան բնակավայրի և շրջանի բնակչությունը։
Թուրքիայի նավահանգիստների մեծ մասի համար վատ իրադրություն էր ստեղծվել, քանի որ դրանք կտրված են եղել հիմնական արդյունաբերական և գյուղատնտեսական կենտրոններից։ Ամենաաշխույժ նավահանգիստները հիմնականում Մարմարա ծովի ափին են գտնվում։ Սա պայմանավորված է նրանով, որ Մարմարա ծովի ափերը խիտ բնակեցված են։
Հիմնականում կիրառելի են հետևյալ նավատեսակները՝ զբոսանավեր, բեռնանավեր, ձկնորսական նավեր, մեծ լայներներ։
Հայդարփաշայի նավահանգիստը ունի արհեստական նավամատույց, որի ընդհանուր ձգվածությունը կազմում է 2600 մ, նավամատույցի շրջանում ջրի խորությունը կազմում է 10 մ։ Նավամատույցը խոշոր ալիքներից պաշտպանված է մոտ 1700 մետրանոց ալեհերձով։
2013 թվականի տվյալներով Թուրքիայում գազամուղների ընդհանուր երկարությունը կազմում էր 12,6 հզ կիլոմետր, իսկ նավթամուղների ընդհանուր երկարությունը՝ 3038 կիլոմետր[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.