Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան

օդակայան From Wikipedia, the free encyclopedia

Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան

Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան (թուրքերեն՝ İstanbul Atatürk Havalimanı; IATA: ISL, ICAO: LTBA), միջազգային օդանավակայան Ստամբուլում։ Օդանավակայանը խոշորագույնն է Թուրքիայում։ Գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Մարմարա ծովի ափին։ 1980 թվականից կրում է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը։ Այն իր ծանրաբեռնվածությամբ 4-րդն է Եվրոպայում և 13-րդը՝ աշխարհում։ Այսպես, 2014 թվականին օդանավակայանի ծառայություններից օգտվել է մոտ 56,954,790 մարդ։ Ծանրաբեռնվածության հետ կապված, բացի Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանից, կառուցվել է նաև երրորդ օդանավակայանը։ 2000 թվականից օդանավակայանի ղեկավարմամբ զբաղվում է TAV Airports (Tepe-Akfen-Ventures) ընկերությունը, որը 600 միլիոն դոլար գումար է ներդրել օդանավակայանի բարեկարգման համար։ Օդանավակայանը համարվում է Turkish Airlines-ի տեղակայման գլխավայրը։ Օդանավակայանը բացվել է 1912 թվականին։ Օդանավակայանում է գտնվում Ստամբուլի մետրոպոլիտենի կայարաններից մեկը։

Արագ փաստեր Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան İstanbul Atatürk Havalimanı, IATA: ISL – ԻԿԱՕ: LTBA ...
Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան

İstanbul Atatürk Havalimanı


Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը

IATA: ISL ԻԿԱՕ: LTBA
Ամփոփում
Օդակայանի տեսակ Քաղաքացիական
Սեփականատեր Devlet Hava Meydanları İşletmesi
Օպերատոր Devlet Hava Meydanları İşletmesi
Ծառայում է Ստամբուլ
Տեղագրություն Ստամբուլ,  Թուրքիա
Գործածված 1912
Մակերես 12 հա
Տեղական ժամանակ UTC +2,+3
Աշխատանքի ժամերը շուրջօրյա
Կայք Պաշտոնական կայք
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
մ ֆտ
09/27 3849x56 12629x184 Ասֆալտ
Վիճակագրություն (2014)
Ճամփորդների թիվը 56,954,790
Փակել

Վիճակագրություն

See source Wikidata query and sources.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան» հոդվածին։
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.