From Wikipedia, the free encyclopedia
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միություն (անգլ.՝ International Union of Pure and Applied Chemistry, IUPAC), տարբեր երկրների քիմիկոսների՝ քիմիայի ոլորտը ներկայացնող միջազգային կազմակերպություն։ Այն գիտական միությունների միջազգային խորհրդի (անգլ.՝ International Council for Science, ICSU)[2]։ Կազմակերպության շտաբակայանը գտնվում է Ցյուրիխում, Շվեյցարիա[3][4]։
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միություն | |
---|---|
Տեսակ | գիտական ընկերություն և հրատարակչություն |
Հապավում | IUPAC |
Կարգախոս | Զարգացնել քիմիան աշխարհում անգլ.՝ Advancing Chemistry Worldwide |
Հիմնադրված | 1919 |
Գլխադասային գրասենյակ | Ցյուրիխ, Շվեյցարիա |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն |
նախագահ | Մարկ Ցեզա[1] |
Կայք | iupac.org |
IUPAC հանձնաժողովի կողմից առաջարկվել են անվանակարգի տարբեր ձևեր։ Անվանակարգի հիմնական նպատակն այն էր, որ քիմիական անվանումը համապատասխանի միայն մեկ նյութի։ Առաջին հրատարակումը, որը զետեղված էր 20-րդ դարի «A Guide to IUPAC Nomenclature of Organic Compounds» (1900) գրքում, պարունակում էր օրգանական միացությունների անվանակարգը[5]։
IUPAC-ի օրգանական միացությունների անվանակարգը ունի երեք հիմնական մասեր՝ տեղակալիչներ, ածխածնային շղթայի երկարություն և քիմիական ավարտ։ Տեղակալիչները գլխավոր ածխածնային շղթային միացած կամայական խմբեր են։ Ածխածնային շղթան հնարավոր ամենաերկար շղթան է մոլեկուլի կազմում։ Քիմիական ավարտը ցույց է տալիս, թե միացությունների որ դասին է պատկանում տվյալ մոլեկուլը։ Օրինակ՝ «ան» վերջածանցը ցույց է տալիս միակի կապերով միացած ածխածնային շղթա (հեքսան՝ C
6H
14[6])։
IUPAC-ի օրգանական մոլեկուլների անվանակարգի մեկ այլ օրինակ է ցիկլոհեքսանոլը[6][7]։
IUPAC-ի անօրգանական միացությունների անվանակարգը ունի երկու հիմնական մասեր՝ կատիոն և անիոն։ Կատիոնը դրականապես լիցքավորված մասնիկի անվանումն է, իսկ անիոնը՝ բացասականապես լիցքավորված մասնիկինը։
IUPAC-ի անօրգանական մոլեկուլների անվանակարգի օրինակ է կալիումի քլորատը (KClO3)։
IUPAC-ն ունի նաև ամինաթթուների և նուկլեոտիդային հիմքերի կոդավորման աղյուսակ։ Սա նախատեսված է մի շարք ամինաթթուներից և նուկլեոտիդային հիմքերից կազմված մոլեկուլների կարճ և հասկանալի գրառման համար[8][9]։
|
|
IUPAC-ը կազմակերպում է գլխավոր ասամբլեաներ և կոնգրեսներ[10]։ 1997 թվականից ասամբեան և կոնգրեսը անցկացվում են միևնույն վայրում։
|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.