![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/42/William_Harvey_2.jpg/640px-William_Harvey_2.jpg&w=640&q=50)
Վիլյամ Հարվեյ
From Wikipedia, the free encyclopedia
Վիլյամ Հարվեյ (անգլ.՝ William Harvey, ապրիլի 1, 1578[1][2], Ֆոլկսթոուն, Անգլիայի թագավորություն[3][2] - հունիսի 3, 1657(1657-06-03)[1][4][5][…], Ռոեհեմպթոն, Անգլիայի թագավորություն), արյան շրջանառության ուսմունքի, գիտական ֆիզիոլոգիայի և սաղմնաբանության հիմնադիր։
Վիլյամ Հարվեյ William Harvey | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 1, 1578[1][2] Ֆոլկսթոուն, Անգլիայի թագավորություն[3][2] |
Մահացել է | հունիսի 3, 1657(1657-06-03)[1][4][5][…] (79 տարեկան) Ռոեհեմպթոն, Անգլիայի թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
Մասնագիտություն | կենսաբան, բժիշկ, անատոմ և ֆիզիոլոգ |
Հաստատություն(ներ) | Օքսֆորդի համալսարան |
Գործունեության ոլորտ | բժշկություն, ֆիզիոլոգիա և Սաղմնաբանություն |
Ալմա մատեր | Պադովայի համալսարան (ապրիլի 25, 1602), Գոնվիլ և Քիիզ քոլեջ (1597), The King's School Canterbury? և Barts and The London School of Medicine and Dentistry? |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[1] և անգլերեն |
Գիտական ղեկավար | Հերոնիմուս Ֆաբրիցիուս |
Հայտնի աշակերտներ | Ֆրենսիս Գլիսոն[6] |
Ամուսին(ներ) | Էլիզաբեթ Բրաուն |
Հայր | Թոմաս Հարվի[5][2] |
Մայր | Joan Halke?[5] |
Ստորագրություն![]() | |
![]() |
Հարվեյը կրթությունն ստացել է Քեմբրիջի համալսարանի բժշկական ֆակուլտետում, աշխատել է Իտալիայի Պադուա քաղաքում, որի համալսարանում էլ ստացել է (1602 թվական) բժշկության դոկտորի դիպլոմ։ 1607 թվականին վերադարձել է Անգլիա և ընտրվել Թագավորական բժշկական խորհրդի անդամ։ Եղել է Սուրբ Բարդուղիմեոսի հիվանդանոցի գլխավոր բժիշկ և վիրաբույժ։
Առաջինն է նկարագրել արյան շրջանառության մեծ և փոքր շրջանները։ Ուսումնասիրել է ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիների սաղմնաբանության հարցերը։ Հանգել է այն եզրակացության, որ ձուն բոլոր կենդանիների զարգացման սկզբնաղբյուրն է, և որ նրանից են առաջանում ոչ միայն ձվածինները, այլև կենդանածինները՝ կաթնասուններն ու մարդը։