![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6b/Embryo%252C_8_cells.jpg/640px-Embryo%252C_8_cells.jpg&w=640&q=50)
Սաղմնաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Սաղմնաբանություն, էմբրիոլոգիա (հին հունարեն՝ ἔμβρυον - էմբրիոն, սաղմ + -λογία, λόγος - գիտություն), գիտություն սաղմնային զարգացման մասին։ Ավելի լայն իմաստով այն ուսումնասիրում է նաև օրգանիզմների նախասաղմնային զարգացումը (սեռական բջիջների առաջացումը), բեղմնավորումը, սաղմնածագումը, զարգացման թրթուրային, ետսաղմնային և ետծննդյան շրջանները մինչև հասուն, բազմացման ընդունակ օրգանիզմի առաջացումը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6b/Embryo%2C_8_cells.jpg/320px-Embryo%2C_8_cells.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/Blastulation.png/640px-Blastulation.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/31/Gastrulation.png/640px-Gastrulation.png)
Այսպիսով դժվար է հստակ սահման անցկացնել սաղմնաբանության և անհատական զարգացման օրինաչափություններն ուսումնասիրող գիտության՝ զարգացման կենսաբանության միջև[1][2][3]։