բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Վարունգ (լատին․՝ Cucumis sativus), դդմազգիների ընտանիքին (Cucurbitaceae) պատկանող բանջարեղեն։ Այն համարվում է ամենատարածված և հնագույն աղցանային բանջարեղեններից մեկը։ Կարճ վեգետացիոն շրջանի շնորհիվ մշակվում է կլիմայական բոլոր գոտիների ինչպես բաց, այնպես էլ պաշտպանված գրունտներում։ Խավունի հայրենիքը համարվում է Հյուսիսային Հնդկաստանը։
Վարունգ | |
Վարունգ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Դդմածաղկավորներ (Cucurbitales) |
Ընտանիք | Դդմազգիներ (Cucurbitaceae) |
Տրիբա | Benincaseae |
Ցեղ | Cucumis |
Տեսակ | Վարունգ (C. sativus) |
Միջազգային անվանում | |
Cucumis sativus |
Հայտնի է 30, Հայաստանում՝ 1 տեսակ՝ Խավունի ցանովի (C. sativus)։ Մշակվում է գրեթե բոլոր մարզերում։
Բուսաբանական նկարազարդում «Flora von Deutschland, Österreich und der Schweiz» գրքից, 1885 |
Ցողունը սողացող կամ մագլցող է, ճյուղավորվող, երկարությունը՝ 50-200 սմ, տերևները հերթադիր են, ատամնաեզր, հնգաբլթակ։ Ծաղիկները միատուն են (հազվադեպ՝ երկտուն), ծծմբադեղնագույն, արականները՝ վահանաձև կամ ողկուզանման ծաղկաբույլերով, իգականները՝ տերևանութներում, մեկական։ Ցողունի հանգույցներում, բացի տերևներից և ծաղիկներից, կան նաև փաթաթվող բեղիկներ։
Պտուղը տարբեր ձևերի (կլոր, ձվաձև, գլանաձև, երկարավուն և այլն) և չափերի (5-100 սմ) դդմիկ կամ կեղծ հատապտուղ է։
Վարունգի պտուղների 94-96%-ը ջուր է, իսկ մոտ 1-2%-ը՝ շաքար։ Պարունակում է A, C, B և B2 վիտամիններ, սպիտակուցներ, ճարպեր, բջջանյութ, օրգանական թթուներ, եթերայուղ և այլն։
Վարունգի սերմերը աճում են 120 °C-ից ոչ ցածր ջերմաստիճանում, այդ պատճառով դրանք պետք է ցանել միայն տաքացած հողի մեջ։ Սառը հողում (100 °C-ից ցածր) սերմերը չեն ծլում և սովորաբար նեխում են։ Վարունգի աճման ու զարգացման համար օդի լավագույն ջերմությունը 25-300 °C է, հողինը՝ 20-250 °C:
Ուտելի է չհասունացած կանաչ սերմնարանը։ Կան նաև անսերմ (պարթենոկարպ) ձևեր։ Ջերմա-, լուսա- և խոնավասեր է։ Տարբեր սորտերի ծաղկման ու պտղաբերման շրջանը տևում է 30-60, իսկ սերմացու պտուղների հասունացումը՝ 80-90 օր։
Վարունգը աճեցնում են բաց և փակ գրունտում՝ սերմերով և սածիլներով։ Բերքատվությունը բաց գրունտում 300-400 ց/հա է, ջերմատներում՝ 18-20 կգ/մ² (առավելագույնը՝ 40)։
Բաց գրունտում շրջանացված են Կոտայքի, Առինջի, Նեժինսկի, Ուսպեխ, Դրուժբա 60 և այլն, փակ գրունտում՝ Ստելլա, Կուկարաչա (անսերմ), Ալմա Աթայի և այլ սորտեր։
Վարունգը կարելի է աճեցնել նաև տնային պայմաններում։ Վարունգը տնային պայմաններում աճեցնում են ամառա-աշնանային և ձմեռա-գարնանային ժամանակաշրջաններում։ Սենյակում կարելի է աճեցնել հետևյալ տեսակներն ու հիբրիդները՝
Ամենաշատ վարունգ արտադրող երկրների տասնյակը 2010 թվականին | ||||
---|---|---|---|---|
Երկիր | Արտադրություն (տոննա) | |||
Չինաստան | 40,709,556 | |||
Իրան | 1,811,630 | |||
Թուրքիա | 1,739,190 | |||
Ռուսաստան | 1,161,870 | |||
ԱՄՆ | 883,360 | |||
Ուկրաինա | 860,100 | |||
Իսպանիա | 682,900 | |||
Եգիպտոս | 631,408 | |||
Ճապոնիա | 587,800 | |||
Ինդոնեզիա | 547,141 | |||
Համաշխարհային | 57,559,836 | |||
Աղբյուր։ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO)[1] |
Պտուղն օգտագործում են սննդի մեջ՝ թարմ և թթու դրած։
Որպես աղցանային բանջար՝ օժտված է համի բարձր հատկություններով և նպաստում է կերակուրների լավ մարսելիությանը։ Սննդանյութերով, սակայն, առանձնապես հարուստ չէ. սակայն ենթադրվում է, որ վարունգի մեջ ամենաարժեքավորը հիմնային բնույթի հանքային միացություններով հարուստ լինելն է։ Վերջիններս նպաստում են սպիտակուցների ավելի լավ յուրացմանը և օրգանիզմի նորմալ գործունեությանը։
Պահածոների արդյունաբերության մեջ օգտագործվում է վարունգի պաստերիզացված պտուղը՝ պահածոներ պատրաստելու համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.