Վարակային հիվանդություններ, հիվանդությունների խումբ, հարուցված ախտածին (պաթոգեն) միկրոօրգանիզմների, վիրուսների և պրիոնների[1] օրգանիզմ ներթափացմամբ։ Որպեսզի ախտածին մանրէն օրգանիզմում հարուցի հիվանդություն այն պետք է ունենա վիրուլենտություն (թունայնություն լատին․՝ virus — թույն ), այսինքն ունենա ունակություն օրգանիզմի դիմադրությունը հաղթահարելու և թունավոր ազդեցություն ցուցաբերելու[2]։ Որոշ ախտածին մանրէներ օրգանիզմի թունավորում առաջացնում են իրենց կենսագործության ընթացքում սինթեզված էկզոտոքսիններով (արտաթույներ), օրինակ՝ դիֆթերիան, փայտացումը, ուրիշները դուրս են թողնում թույներ (էնդոտոքսիններ) իրենց օրգանիզմի ոչնչացման հետևանքով, օրինակ՝ խոլերա, որովայնային տիֆ։

Արագ փաստեր Վարակային հիվանդություններ, Տեսակ ...
Վարակային հիվանդություններ
Thumb
էլեկտրոնային միկրոլուսանկար՝ ներկված մալարիայի հարուցիչ, որը անցնում է աղիքային էպիթելի միջոցով
Տեսակհիվանդության կարգ
Պատճառհարուցիչ
Հետևանքinfective psychosis?
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9001-139
ՀՄԴ-10A00-B99
 Infectious diseases and disorders Վիքիպահեստում
Փակել

Ինֆեկցիոն հիվանդությունների յուրահատկություններից է գաղտնի շրջանի առկայությունը, այսինքն այն ժամանակահատվածը, որը ընդգրկում է վարակվելուց մինչ առաջին կլինիկական դրսևորումների ի հայտ գալը։ Այս ժամանակահատվածի տևողությունը կախված է վարակի ձևից և ախտածնի տեսակից ու կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի տարի (վերջինս՝ հազվադեպ)։

Այն վայրը որտեղից միկրոօրգանիզմները մուտք են գործում տիրոջ օրգանիզմ կոչվում է վարակի մուտքի դուռ։ Յուրաքանչյուր ինֆեկցիոն հիվանդության հարուցչի մուտքի դուռը տարբեր է, այսպես, օրինակ խոլերայի վիբրիոնը մուտք է գործում տիրուջ օրգանիզմ բերանի միջոցով և ունակ չէ ներթափանցել մաշկի միջոցով։

Դասակարգում

Ինֆեկցիոն հիվանդությունների դասակարգման մի շարք տարբերակներ կան։ Ամենաշատ օգտագործվող դասակարգման եղանակը ինֆեկցիոն հիվանդություների դասակարգումն է ըստ Լ.Վ. Գրոմաշևսկու.

Ըստ հարուցող օրգանիզմի վարակային հիվանդությունները դասակարգվում են.

Համաճարակաբանություն

Thumb
Disability-adjusted life year (DALY) տվյալները վարակային և մակաբուծային հիվանդություններից 100000 մարդ 2004 թվականին[3].
     չկան տվյալներ      ≤250      250-500      500-1000      1000-2000      2000-3000      3000-4000      5000-6250      6250-12500      12500-25000      25000-50000      ≥50000

Ստորև ներկայացված աղյուսակում թվարկված են այն վարակային հիվանդությունները. որոնցից ըստ ԱՀԿ-ի տվյալների 2002 թվականին մահացել են ավելի քան հարյուր հազար մարդ։ Համեմատության համար վերցված են 1993 թվականի տվյալները։

Մանրամասն տեղեկատվություն Տեղը, Մահվան պատճառը ...
Աշխարհում մահվան թվերը, որոնց պատճառները վարակային հիվանդություններն են[4][5]
ՏեղըՄահվան պատճառըմահացությունը 2002 թվականին, մլն. %
բոլոր մահերի
մահացությունը 1993 թվականին, մլն.զբաղեցրած տեղը 1993
N/AВсе инфекционные заболевания14.725.9%16.432.2%
1Ստորին շնչառական ուղիների հիվանդություններ[6] 3.96.9%4.11
2ՁԻԱՀ/ՄԻԱՎ2.84.9%0.77
3Աղիքային ինֆեկցիաներ[7]1.83.2%3.02
4Տուբերկուլյոզ1.62.7%2.73
5Մալարիա1.32.2%2.04
6Կարմրուկ0.61.1%1.15
7Կապույտ հազ0.290.5%0.367
8Փայտացում0.210.4%0.1512
9Մենինգիտ0.170.3%0.258
10Սիֆիլիս0.160.3%0.1911
11Հեպատիտ B0.100.2%0.936
12-17Արևադարձային հիվանդություններ (6)[8]0.130.2%0.539, 10, 16-18
Прим.: Այլ պատճառներ են համարվում մայրական և մանկածնական մահացությունը (5.2%), անբավարար սնուցումը (0.9%),
ոչ վարակային հիվանդությունները (58.8%), և վնասվածքները (9.1%).
</small
Փակել

Մահացությամբ առաջին տեղում է ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ը, տուբերկուլյոզը և մալարիա։ Մահացության մակարդակը գրեթե բոլոր նոզոլոգիական միավորներում նվազել է, բացառությամբ ՄԻԱՎ-ի ցուցանիշի, որը որը աճել է 4 անգամ։ Երեխաների շրջանում տարածված հիվանդություններ են կարմրախտը, կապույտ հազը, պոլիոմիելիտը, դիֆթերիան, կարմրուկը և փայտացումը, ինչպես նաև մեծ տոկոս են կազմում ստորին շնչառական ուղիների և մարսողական համակարգի հիվանդությունները։

Պատմական համավարակներ

Համավարակը (կամ համաշխարհային համաճարակը) հիվանդություն, որը տարածվում է երկրագնդի հսկայական տարածքի բնակչության վրա։

  • Հուստինիանոսի ժանտախտ, ժանտախտի պատմության մեջ արձանագրված առաջին համաճարակը։ Բյուզանդական կայսրությունում տարածվել է Հուստինիանոս Ա-ի օրոք (որտեղից էլ անունը), և ակտիվ եղել մոտ երկու դար՝ 541-750 թթ.։ Հետագայում համաճարակը տարածվեց հյուսիսային Աֆրիկայում, Եվրոպայում, Արաբիայում, կենտրոնական և հարավային Ասիայում, սակայն չտարածվեց արևելյան Ասիայում։ Ըստ պատմիչների 544 թ-ին Կոստանդնուպոլիս քաղաքում օրական մահանում էր 5-10 հազար բնակիչ։ Ընդհանուր առմամբ հիվանդության հետևանքով Արևելքում մահացավ 100.000.000, Եվրոպայում՝ 25.000.000 բնակիչ (բնակչության 50-60 %-ը), իսկ Կոստանդնուպոլսում բնակչության 40 %-ը[9]։
  • Սև մահ-1347-1352թվականներին Եվրոպայում 5 տարում սպանել է 25 միլիոն մարդու։ 14-րդ դարում ժանտախտը Հին Աշխարհի բնակչությունը կրճատեցմոտ 450 միլիոնից մինչև 3503-375 միլիոն մարդու։
  • 15-16-րդ դարերում Կենտրոնական և Հարավային Ամերիկայի տարածքում ըստ եվրոպական հետազոտողների բնական ծաղիկը, կարմրուկը և որովայնային տիֆը համավարակի պատճառ են դարձել աբորիգենային բնակչության շրջանում։ 1515 թվականից մինչև 1560 թվականը վարակային հիվանդությունների համավարակը հանգեցրել է Մեքսիկայի բնակչության նվազեցմանը՝ 20 միլիոնից հասցնելով 3 միլիոնի[10]։
  • 1556 և 1560 թվականներին Եվրոպայում տեղի ունեցավ գրիպի առաջին համաճարակը։ Մահացությունը կազմում էր 20%[10]։
  • 18-րդ դարում բնական ծաղիկը սպանել է 60 միլիոն եվրոպացիների[11]։
  • 19-րդ դարում տուբերկուլյոզը սպանել է Եվրոպայի հասուն բնակչության գրեթե ¼-ը[12]։
  • 1918 թվականին գրիպի համավարակը, որը նաև հայտնի է իսպանկա անունով, սպանել է 25-50 մլն մարդու՝ գրեթե աշխարհի բնակչության 2%-ը[13]։
  • Այսօր գրիպից ամեն տարի մահանում է 250 000- 500 000 մարդ ամբողջ աշխարհում։

Կանխարգելում

Կանխարգելման միջոցառումներ են.

  • դեռատիզացի, դեզինսեկցիա՝ կրծողների և փոխանցողների ոչնչացում (առնետներ, մոծակներ, տիզեր);
  • բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը հիգիենիկ և ֆիզիկական դաստիարակության միջոցով;
  • իրականացնել կանխարգելիչ պատվաստումներ;
  • մեկուսացման միջոցառումներ (կարանտին);
  • Վարակի աղբյուրի/վարակակրի բուժում։
  • Կարանտինը վարակի տարածումը դադարացնելու միջոցառումների մի շարք է։ Սա ներառում է հիվանդի մեկուսացում, բնակության վայրի ախտահանում, հիվանդի հետ սերտ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացում, սոցիալական հեռավորության ապահովում և այլն։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.