Սուրբ Մարկոսի քառաձի (քանդակ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Մարկոսի քառաձի (իտալ.՝ Cavalli di San Marco, հուն․՝ Άλογα του Αγίου Μάρκου), ոսկեջրած բրոնզից ձիերի չորս քանդակ, որոնք իրենցից ներկայացնում են քառաձի մարտակառք։ Քանդակները գտնվում են Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակի համանուն տաճարի վրա։ Համարվում է յուրօրինակ քանդակային կոմպոզիցիա. այն ձիերի անտիկ միակ պահպանված կոմպոզիցիան է, որն ամբողջության հասել է մինչև մեր օրերը։ Քառաձին ստեղծել է հին հույն քանդակագործ Լիսիպոսը։ Ստեղծվել է մեր թվարկությունից առաջ 4-րդ դարում։
Սուրբ Մարկոսի քառաձի | |
---|---|
տեսակ | արձանախումբ |
քանդակագործ | անհայտ |
տարի | 2-րդ դար |
բարձրություն | 238 սանտիմետր |
ստեղծման վայր | Հռոդոս և Խիոս |
ուղղություն | հելլենիստական քանդակ |
ժանր | կենդանու քանդակ |
նյութ | բրոնզ |
գտնվում է | Hippodrome of Constantinople?, Սուրբ Մարկոսի տաճար, Տյուիլրի, arc de triomphe du Carrousel?, Սուրբ Մարկոսի տաճար, Պալացցո Վենեցիա, Սուրբ Մարկոսի տաճար, Praglia Abbey? և Սուրբ Մարկոսի տաճար |
հավաքածու | Սուրբ Մարկոսի տաճար |
քաղաք | Վենետիկ |
պատկերված են
| |
Horses of Saint Mark (Venice) Վիքիպահեստում |
Սկզբնական շրջանում քառաձին զարդարում էր Կոստանդնուպոլսի հիպոդրոմը, որը ներկայումս Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակն է՝ Ֆաթիհ շրջանում։ Այն բերվեց Վենետիկ 1204 թվականին Խաչակրաց չորրորդ արշավանքի ժամանակ՝ Վենետիկի հանրապետության դոժ Էնրիկո Դանդոլոյի կողմից։
Քառաձին տեղադրվեց Սուրբ Մարկոսի տաճարի լոջիայում՝ Ռենիերո Ձենոյի կառավարության տարիներին (1252-1268 թվականներ)։ Առաջին փաստագրական նյութը, որը պատմում է քառաձիու Վենետիկում հայտնվելու մասին, համարվում է Սանտ Ալիպիոյի կլոր նիշայի պորտալի խճանկարը՝ թվագրված 1265 թվականին։ Քառաձին հիացրել է ժամանակակիցներին իր կատարելության հասնող վարպետությամբ։ 1364 թվականին իտալացի պոետ, հումանիստ Ֆրանչեսկո Պետրարկան արձանների մասին գրել է.
…հիասքանչ չորս ոսկեզօծ բրոնզից ձիեր, որոնց անտիկ քանդակագործը այնպիսի կենդանությամբ է քանդակել, որ, թվում է, լսում ես նրանց դոփյունն ու վրնջյունը։ - Պետրարկա |
Քառաձին դարձել է Վենետիկի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը։ 1370 թվականին վենետիկցիները առաջարկեցին խաղաղություն կնքել Ջենովայի հետ։ Ջենովացի ծովակալ Դորիա Պիետրոն պատասխանեց, որ նրանք «չեն տա խաղաղություն, մինչև Սուրբ Մարկոսի ձիերին չսանձեն...»:
Նապոլեոն Բոնապարտը իր արշավանքների ժամանակ նվաճեց վենետիկը։ Դրանից հետո, 1797 թվականին, կայսեր հրամանով քառաձին տեղահանվեց տաճարի վրայից և տեղափոխվեց Փարիզ։ Այնտեղ տեղադրվեց Կարուզել հրապարակի հաղթական կամարի վրա։ Քանդակը վերադարձավ իր նախկին տեղը 1815 թվականի դեկտեմբերի 13-ին Անտոնիո Կանովայի օժանդակությամբ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սուրբ Մարկոսի քառաձին տեղահանվեց և պահվեց Դոլո քաղաքում։ 1970-ական թվականներին կատարվեցին վերականգնողական-ռեստավրացիոն աշխատանքներ։ Դրանից հետո որոշում կայացվեց, որ տաճարի լոջիայի վրա տեղադրվի նույն քառաձիու կրկնօրինակը, որպեսզի փրկվի անգին բնօրինակը աճող էկոլոգիական հիմնախնդիրներից ու շրջակա միջավայրի աղտոտումից։ 1982 թվականին բնօրինակ քառաձին տեղափոխվեց Սուրբ Մարկոս տաճարի թանգարան, որը գտնվում է եկեղեցու նարտեքսում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Մարկոսի քառաձի (քանդակ)» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.