Անտոնիո Կանովա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Անտոնիո Կանովա (իտալ.՝ Antonio Canova, նոյեմբերի 1, 1757[6][7][8][…], Պոսանո, Տրևիզո, Վենետո, Իտալիա[6][9][10][…] - հոկտեմբերի 13, 1822[6][7][8][…], Վենետիկ, Ավստրիական կայսրություն[6][9][3][…]), իտալացի նկարիչ և քանդակագործ, նեոկլասիցիզմի ներկայացիչ[11][12]։ Հիմնականում աշխատել է Վենետիկում և Հռոմում։ Վաղ շրջանի գործերում հետևել է բարոկկոյի արվեստի ավանդույթներին։ Հետագայում ընթացել է անտիկ քանդակագործության ձևերը նմանակելու ուղիով, ժամանակակիցների կողմից անվանվել «նոր Ֆիդիաս»։ Ուսումնասիրողներից շատերը նրան համարում են նեոկլասիցիզմի շրջանի մեծագույն քանդակագործը[13]։ Ընդ որում՝ ընդգծում են, որ Կանովային հաջողվել է խուսափել բարոկկոյին բնորոշ մելոդրամատիզմից և նեոկլասիցիզմին հատուկ սառը արհեստականությունից[14]։
Remove ads
Ստեղծել է տպավորիչ տապանաքարեր (Կլեմենտ 8-ի տապանաքարը, 1792, Սբ. Պետրոսի տաճար, Հռոմ), դիցաբանական հերոսների արձաններ («Ամուրը և Փսիքեն», 1973, Լուվր, Փարիզ), իդեալականացված դիմաքանդակներ («Պաոլինա Բորգեզեն՝ Վեներայի տեսքով», 1805-1807, Բորգեզե պատկերասրահ, Հռոմ)։
Կանովայի ստեղծագործությունը հիմք է հանդիսացել 19-րդ դարի եվրոպական ակադեմիական քանդակագործության համար։
Remove ads
Պատկերասրահ
- Amor und Psyche (1793)
- Perseus mit dem Haupt der Medusa (1804–1806)
- Theseus besiegt den Centauren (1805–1819)
- Պոլինա Բորգեզեն Վեներայի տեսքով
- Երեք գրացիաներ (Էրմիտաժ)
- Նապոլեոն Բոնապարտ (''Բրերա'' պատկերասրահ)
- Ջորջ Վաշինգտոն
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads