Սլովեն Գրադեց
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սլովեն Գրադեց (սլովեներեն՝ Slovenj Gradec, գերմաներեն՝ Windischgrätz կամ Windischgraz[2][3], բառացի թարգմանած՝ նշանակում է «սլովենական փոքր ամրոց»), քաղաք Սլովենիայի հյուսիսային մասում, պատմական Ստորին Շտիրիա մարզում, ներկայումս ներառված է Սլովենիայի Կորոշկա (Koroška) կամ Ստորին Կարինթիա վիճակագրական տարածաշրջանի մեջ։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։ 2014 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 7 523[4]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սլովեն Գրադեց | |||
սլովեն.՝ Slovenj Gradec | |||
| |||
Երկիր | Սլովենիա | ||
Համայնք | City Municipality of Slovenj Gradec? | ||
Մակերես | 173,7 կմ² | ||
ԲԾՄ | 413±1 մետր, 409 մետր | ||
Պաշտոնական լեզու | սլովեներեն | ||
Բնակչություն | 7249 մարդ (հունվարի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 2380 | ||
Ավտոմոբիլային կոդ | SG | ||
Պաշտոնական կայք | slovenjgradec.si | ||
| |||
Սլովեն Գրադեցն ընկած է Միսլինյա գետի հովտում, Ավստրիայի հետ Սլովենիայի սահմանի մոտ, Մարիբորից 45 կիլոմետր դեպի արևմուտք, Լյուբլյանայից 65 կիլոմետր դեպի հուսիս-արևելք։
Պատմական փաստաթղթերում Գրադեցն առաջին անգամ հիշատակվել է 1091 թվականին՝ որպես Կարինթիայի դուքս Շպանհայմի սեփականություն։ Երբ ազնվականական այդ տոհմը մարել է, բնակավայրն անցել է Շպանյամների բարեկամ, բավարական Անդեխս տոհմի կոմսերին, որոնք նրա անվանումը փոխել են՝ դարձնելով Վինդիշգրաց (Windischgraz)[5]: Հայտնի է, որ նրանք մոտավորապես 1185 թվականից այստեղ իրենց սեփական դրամն են հատել։
Բնակավայրը քաղաքի կարգավիճակ է ստացել 1267 թվականին։ 14-րդ դարից գտնվել է Հաբսբուրգների տիրապետության տակ, պարսպապատվել է[5]։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Վինդիշգրացը պատկանել է Հարավսլավիայի թագավորությանը, և քաղաքի բնակչության մեծամասնությունը կազմող գերմանախոս ընտանիքներից շատերը գաղթել են հարևան Ավստրիա (1880 թվականին բնակիչների շուրջ 75%-ը գերմանախոս էին և միայն 25%-ն էին սլովենախոս)։ Մնացածներն էլ հեռացել են կամ արտաքսվել Երկրորդ աշխարհամարտից հետո[6]։
Քաղաքի կենտրոնում 19-րդ դարի շինություններ կան։ Նրա սահմաններում պահպանվել են նաև ավելի հին՝ միջնադարյան կառույցներ. պարիսպների որոշ հատվածներ, գոթիկա, Վերածննդի, բարոկկո ոճերով կառուցված եկեղեցիներ (1251 թ.՝ Սբ. Եղիսաբեթ Թուրինցու, 1428 թ.՝ Սբ. Հոգու, ավելի ուշ ժամանակների Սբ. Յուլիա[7], Սբ. Պանկրատիուս եկեղեցիները)։ Քաղաքի մերձակայքում են գտնվում Սուրբ Քսավերի Մեշկոյի հուշասրահն ու եկեղեցին, շուրջ 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է գոթական Վոդից բերդը, 10 կիլոմետրի վրա էլ՝ հինհռոմեական "Colatio" դամբանատեղին[7]։
Գրադեցի ամենամեծ պատմամշակութային հուշարձանը կենտրոնական հրապարակի վրա գտնվող եկեղեցին է (1235 թ.), որի հարևանությամբ գոթիկա ոճով կառուցված, որմնանկարներով զարդարված մատուռ կա (15-րդ դար)։ Տեսարժան կարևոր վայրերից է կոմպոզիտոր Հուգո Վոլֆի հայրենական տունը, որտեղ ծնվել է նա 1860 թվականին, երիտասարդ տարիքում մեկնել Վիեննա և լայն ճանաչման հասել[5]։ Զբոսաշրջիկներին կարող են հետաքրքրել նաև քաղաքում գործող հնագիտական թանգարանը՝ 1500-ից ավելի ցուցանմուշներով և պատկերասրահը։
Սլովեն Գրադեցում են ծնվել կամ որոշակի ժամանակ ապրել անվանի մի շարք անձինք, այդ թվում[7]՝
Սլովեն Գրադեցը սերտ բարեկամական հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[8] .
2009 թվականին էլ մշակութային համագործակցության պայմանագիր է կնքել Սլովակիայի Բարդեյով քաղաքի հետ[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.