From Wikipedia, the free encyclopedia
Սամուիլ Յակովլևիչ Մարշակ (ռուս.՝ Самуи́л Я́ковлевич Марша́к, հոկտեմբերի 22 (նոյեմբերի 3), 1887[1][2][3], Վորոնեժ, Ռուսական կայսրություն[4] - հուլիսի 4, 1964[4][1][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), ռուս խորհրդային բանաստեղծ։
Սամուիլ Մարշակ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22 (նոյեմբերի 3), 1887[1][2][3] |
Ծննդավայր | Վորոնեժ, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | հուլիսի 4, 1964[4][1][5][…] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[4] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Գրական անուն | Доктор Фрикен, Уэллер և С. Кучумов |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, գրող, սցենարիստ, դրամատուրգ, գրական քննադատ, մանկագիր և թարգմանիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Լոնդոնի համալսարան |
Ժանրեր | պոեզիա և բանաստեղծություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Samuil Marshak Վիքիպահեստում |
1912-1914 թվականներին եղել է Լոնդոնի համալսարանի արվեստի ֆակուլտետի ունկնդիր։
1915-1917 թվականներին ռուսական հանդեսներում տպագրվել են Մարշակի առաջին թարգմանությունները անգլերեն պոեզիայից։
1920 թվականին Կրասնոդարում կազմակերպել է Ռուսաստանի առաջին մանկական թատրոններից մեկը, նրա համար գրել հեքիաթ-պիեսներ։ 1923 թվականին լույս են տեսել բանաստեղծական առաջին ժողովածուները ամենափոքրիկների համար․ «Այն տունը, որ մի օր շինեց Ջեկոն» (հայ․ հրտ․ 1946), «Անխելք մկնիկի հեքիաթը» և այլն։
1923-1925 թվականներին Մարշակը գլխավորել է «Նոր Ռոբինզոն» («Новый Робинзон») հանդեսը։ Երկար տարիներ եղել է Մանկհրատի լենինգրադյան խմբագրության ղեկավարը։ Մարշակը ռուսական պոեզիան հարստացրել է Վիլյամ Շեքսպիրի, Ռոբերտ Բըրնսի, Ռեդյարդ Կիպլինգի, Հովհաննես Թումանյանի և ուրիշների գործերի թարգմանություններով։ Հայտնի է նաև «Ընտիր լիրիկա» (1962, Լենինյան մրցանակ, 1963) գրքով։ Մարշակը արձակագիր է, գրաքննադատ։ Նրա գործերը թարգմանված են Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) և աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով, այդ թվում նաև հայերեն։ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) պետական մրցանակներ (1942, 1946, 1949, 1951)։ Պարգևատրվել է Լենինի երկու և այլ շքանշաններով։
Մարշակը երեխաների հետ խոսում է հասկանալի, գրավիչ և կենդանի լեզվով, մանկական խաղի ձևով։ Այս առանձնահատկությունները բնորոշ են նրա ինչպես վաղ («Միստր Թվիստր», 1933, հայ․ հրտ․ 1935 և այլն), այնպես էլ պատերազմական ու հետպատերազմյան շրջանի («Զինվորական փոստը», 1944, հայ․ հրտ․ 1947, «Կլոր տարին», 1948 և այլն) գործերի համար։
Մարշակը ռուսական պոեզիան հարստացրել է Ու․ Շեքսպիրի, Ռ․ Բյոռնսի, Ռ. Կիպլինգի, Հ․ Թումանյանի և ուրիշների գործերի թարգմանություններով։ Հայտնի է նաև «Ընտիր լիրիկա» (1962, Լենինյան մրցանակ, 1963) գրքով։
Մարշակն արձակագիր է, գրաքննադատ։ Նրա գործերը թարգմանված են ԽՍՀՄ և աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով։
Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.