Ռոստով
քաղաք Ռուսաստանի Յարոսլավլի մարզում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Ռուսաստանի Յարոսլավլի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Ռոստով ( ռուս.՝ Росто́в, հին նորվ.՝ Rostofa) , քաղաք Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասում՝ Յարոսլավլի մարզում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Ներո լճի ափին, երկրի մայրաքաղաք Մոսկվայից մոտավորապես 190 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Զբաղեցնում է 32 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ Մարզային նշանակության քաղաք է[3]։ Ռուսաստանի հնագույն քաղաքներից է և կարևոր կենտրոն ռուսաստանյան հանրահայտ Ոսկե օղակ զբոսաշրջային շղթայում։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով Ռոստովում բնակվում էր 31.792 մարդ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ռոստով | |||||
ռուս.՝ Ростов | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Համայնք | Urban settlement Rostov? | ||||
Հիմնադրված է | անհայտ թ. | ||||
Առաջին հիշատակում | 862 | ||||
Մակերես | 31 կմ² | ||||
ԲԾՄ | 100±1 մետր | ||||
Բնակչություն | ▲30 969 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 48536 | ||||
Փոստային դասիչ | 152150, 152151, 152153, 152155 և 152159 | ||||
Պաշտոնական կայք | grad-rostov.ru(ռուս.) | ||||
| |||||
Չնայած քաղաքի պաշտոնական անվանումը Ռոստով է, այն Դոնի Ռոստովից տարբերելու համար Ռուսաստանում հաճախ անվանվում է Մեծ Ռոստով ( ռուս.՝ Росто́в-Вели́кий) կամ «Ռոստով Յարոսլավսկի» ( ռուս.՝ Ростов-Ярославский), որը նաև նրա երկաթուղային կայարանի պաշտոնական անվանումն է։
Ռոստովը առաջին անգամ հիշատակվել է 862 թ . որպես կարևոր բնակավայր[4]։ 13-րդ դարում այն դարձել է ռուսական ամենահայտնի իշխանություններից մեկի՝ Վլադիմիր-Սուզդալյան իշխանության մայրաքաղաքը։ 1474 թ . մտել է Մոսկվայի իշխանության կազմի մեջ ։ Ու թեև կորցրել է անկախությունը, սակայն շարունակել է պահպանել իր կարևորությունը որպես եկեղեցական կենտրոն։ 988 թվականից. եղել է ռուսական առաջին եպիսկոպոսություններից մեկի նստավայրը ։
14-րդ դարում Ռոստովի եպիսկոպոսները դարձել են արքեպիսկոպոսներ, իսկ 16-րդ դարի վերջում՝ մետրոպոլիտներ ։ Մետրոպոլիտ Յոնա Սիսոևիչը (մոտ 1607 - 1690 թթ .) նախաձեռնել է Ռոստովի գլխավոր տեսարժան վայրի` Կրեմլի կառուցման աշխատանքները։ 13-14 -րդ դարերում քաղաքն ավերվել է մոնղոլների, իսկ 1608 թ .՝ լեհերի կողմից։ Մետրոպոլիտական աթոռը 18-րդ դարի վերջին Ռոստովից Յարոսլավլ է տեղափոխվել։
Իր հարուստ պատմության հետ մեկտեղ՝ Ռոստովը հռչակված է ապակե էմալի արտադրությամբ։
1970 թվականին Ռոստովն ընդգրկվել է Ռուսաստանի պատմական քաղաքների ցանկում։ Նրա տարածքում հաշվառված են մշակութային 386 հուշարձաններ, որոնց մեկ երրորդն ունի դաշնային նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Ռոստովի կենտրոնական հրապարակում է գտնվում քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Մարիամի Վերափոխման մեծ տաճարը։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է 16-րդ դարի կեսերին։ Տաճարի պարիսպների ստորին հատվածները թվագրվում են 12 -- րդ դարով։ Զանգակատունը հիմնականում կառուցվել է 17-րդ դարում ։ Նրա զանգերը ամենախոշորներից են, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր անունը։ Սիսոյ անունով ամենամեծ զանգը ձուլվել է 1688 թ . և կշռում է 32 տոննա։
Մարդահամարի տվյալների համաձայն՝ 2010 թվականին քաղաքում բնակվում էր 31.792 մարդ՝ 2349-ով (7,38%) պակաս, քան 2002 թվականին։
Տարին | Բնակչ. |
---|---|
1897 | 13.715 |
1939 | 29.808 |
1959 | 29.230 |
1970 | 30.815 |
1979 | 31.538 |
1989 | 35.707 |
2002 | 34.141 |
2010 | 31.792 |
Anmerkung: Volkszählungsdaten
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.