Ռիխարդ Վագներ
գերմանացի կոմպոզիտոր, լիբրետիստ, դիրիժո, թատերական ռեժիսոր, ինքնակենսագիր, բանաստեղծ, դաշնակահար, երաժշտական քննադատ, երաժիշտ և գրող / From Wikipedia, the free encyclopedia
Ռիխարդ Վագներ (անգլ.՝ Richard Wagner. մայիսի 22, 1813(1813-05-22)[2][3][4][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն[5] - փետրվարի 13, 1883(1883-02-13)[2][3][4][…], Վենետիկ, Իտալիա[5]), գերմանացի կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական տեսաբան և ակնարկագիր։ Հիմնականում հայտնի է իր օպերաներով (կամ ինչպես հայտնի են նրա ավելի ուշ շրջանի գործերը` «երաժշտական դրամա»)։ Ի տարբերություն օպերային կոմպոզիտորների մեծ մասի` Վագները բացի երաժշտությունից գրել է նաև լիբրետո՝ բեմի համար նախատեսված իր յուրաքանչյուր գործի համար։ Ի սկզբանե որպես կոմպոզիտոր ճանաչվելով Կարլ Մարիա ֆոն Վեբերի և Ջակոմո Մեյերբերի նմանողությամբ ռոմանտիկ ոգով ստեղծագործություններով` Վագները հեղաշրջում է կատարել օպերային արվեստում` համաձայն Գեզամկունստվերկի (արվեստի լիակատար ստեղծագործություններ), որտեղ նա ձգտել է երաժշտությանը միավորել բանաստեղծական, տեսողական և դրամատիկ արվեստները։ Նա այս տեսությունը շարադրել է էսսեների շարքում, որոնք հրապարակվել են 1849-1852 թվականների միջակայքում։ Վագներն առավել ամբողջական ձևով այս գաղափարներն իրականացրել է չորս օպերաներից բաղկացած «Նիբելունգի մատանին» օպերայում։
Ռիխարդ Վագներ | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Richard Wagner |
Ի ծնե անուն | գերմ.՝ Wilhelm Richard Wagner |
Նաև հայտնի է որպես | K. Freigedank[1] և H. Valentino[1] |
Ծնվել է | մայիսի 22, 1813(1813-05-22)[2][3][4][…] Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն[5] |
Երկիր | Սաքսոնիայի թագավորություն, Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա և Ավստրիա |
Մահացել է | փետրվարի 13, 1883(1883-02-13)[2][3][4][…] (69 տարեկան) Վենետիկ, Իտալիա[5] |
Գերեզման | Wahnfried |
Ժանրեր | օպերա, վոկալային սիմֆոնիա և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, լիբրետիստ, դիրիժոր, ակնարկագիր, թատերական ռեժիսոր, ինքնակենսագիր, բանաստեղծ, դաշնակահար, երաժշտական քննադատ, օրագրի հեղինակ և գրող |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Կրթություն | Լայպցիգի համալսարան, Kreuzschule? և Thomasschule zu Leipzig? |
Անդամակցություն | Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա և Corps Saxonia Leipzig? |
Ամուսին | Կոզիմա Վագներ[6][7] և Միննա Պլաներ[6] |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Richard Wagner Վիքիպահեստում |
Վագների կոմպոզիցիան հատկապես ուշ շրջանում տարբերվում է բարդ կառուցվածքով, հարուստ հարմոնիայով և նվագախմբային գործիքավորմամբ, ինչպես նաև լեյտմոտիվների կիրառմամբ, որոնք առանձին կերպարների, տեղանքի, գաղափարի և սյուժետային տարրերի հետ կապված երաժշտական ֆրազներ են։ Նրա հաջողությունները երաժշտական լեզվում (ծայրաստիճան խրոմատիզմ, տոնային կենտրոնների արագ վերադասավորում) մեծ ազդեցություն են թողել դասական երաժշտության զարգացման գործում։ Նրա «Տրիստան և Իզոլդան» հաճախ համարում են ժամանակակից երաժշտության սկիզբ։
Վագներն ունեցել է սեփական օպերային թատրոն՝ Բայրոյթի թատրոնը (Bayreuth Festspielhaus), որը ներառել է դիզայներական շատ նոր գործառույթներ։ Այստեղ են կայացել «Մատանի» և «Պարսիֆալ» ստեղծագործությունների առաջնելույթները, իսկ նրա կարևորագույն գործերն ամեն տարի շարունակվում են ներկայացվել Բայրոյթի թատրոնում։
Մինչև վերջին տարիները Վագների կյանքը բնութագրվել է քաղաքական հալածանքով, բուռն սիրավեպերով, աղքատությամբ։ Երաժշտության, դրամայի, քաղաքականության մասին նրա վիճելի ստեղծագործություններն ընդհանուր մեկնաբանությունների տեղիք են տվել մասնավորապես 20-րդ դարի վերջին, որտեղ նրանք արտահայտում են հակասեմական տրամադրություններ։ Նրա գաղափարների ազդեցությունը նկատելի է 20-րդ դարի արվեստի շատ հոսանքներում. Վագների ազդեցությունը տարածվել է իր կոմպոզիցիայի սահմաններից դուրս` փիլիսոփայության, դիրիժորության, կիրառական արվեստի, թատրոնի, գրականության մեջ։