Վենետիկ
քաղաք Իտալիայում / From Wikipedia, the free encyclopedia
Վենետիկ[1] (իտ.՝ Venezia), քաղաք Իտալիայում։ Ձևավորում է համայնք, բաժանված վեց ինքնակառավար շրջանների։ Տարածքը 0,44 կմ², քաղաքի բնակչությունը՝ 264 534 (դեկտեմբեր 2013 թվական), արվարձանների բնակչությունը ներառյալ՝ 1,600,000։ Նավահանգիստ Ադրիատիկ ծովի վրա (ապրանքաշրջանառությունը տարեկան 21 միլիոն տոննա), Մարկո Պոլոյի անվան միջազգային օդանավակայան։ Պատմական կենտրոնը տեղակայված է Վենետիկի ծովածոցի 118 կղզյակների վրա, որոնք բաժանվում են իրարից 150 ջրանցքներով և վտակներով։ Կղզիների և կղզյակների միջև անց է կացված շուրջ 400 կամուրջ (այդ թվում Ռիալտոյի և Հառաչանքների կամուրջները, որոնք կառուցվել են 16-րդ դարի վերջերին)։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վենետիկ | |||||
Venezia / Venexia | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Մարզ | ՎենետոՎենետո | ||||
Գավառ | Վենետիկ | ||||
Համայնք | Metropolitan City of Venice? | ||||
Ներքին բաժանում | Վենետիկ-Մուրանո-Բուրանո, Municipalità di Lido-Pellestrina, Municipalità di Chirignago-Zelarino?, Municipalità di Favaro Veneto?, Municipalità di Marghera? և Municipalità di Mestre-Carpenedo? | ||||
Հիմնադրված է | մարտի 25, 421 թ. | ||||
Մակերես | 412 կմ² | ||||
ԲԾՄ | 0 մ | ||||
Բնակչություն | 270 439 մարդ (2009) | ||||
Ագլոմերացիա | 304 674 | ||||
Ազգային կազմ | իտալացիներ, վենեցիացիներ | ||||
Կրոնական կազմ | կաթոլիկներ | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +39 41 | ||||
Փոստային ինդեքս | 30100 | ||||
Փոստային դասիչ | 30121–30176 | ||||
Ավտոմոբիլային կոդ | VE | ||||
Պաշտոնական կայք | comune.venezia.it | ||||
| |||||
Վենետիկի արդյունաբերական-նավահանգստային մասը (Մեստրե) գտնվում է մայրցամաքի վրա։ Զարգացած են նավաշինություն և նավերի վերանորոգումը, գունավոր մետալուրգիան, նավթավերամշակման, քիմիական, էլեկտրական, թեթև արդյունաբերության ճյուղերը։ Ապակեգործություն (Մուռանո, թանգարան), ժանյակագործություն (Բուրանո կղզի)։ Համալսարան, կոնսերվատորիա (1916 թվական)։ Թանգարաններ (այդ թվում Արվեստների ակադեմիայի պատկերասրահը)։ Առաջին հանրային օպերային թատրոն (1637-1812), «Fenice» (1792) օպերային թատրոն։
Անտիկ ժամանակներում Վենետիկի տարածքներում ապրում էին վենետները (ցեղեր)։ Կղզային քաղաք է սկսած 9-րդ դարից։ Միջնադարում եղել է Վենետիկի հանրապետության կենտրոնը, իր բազում գաղութներով Միջերկրական ծովում։ Օսմանյան կայսրության վերելքը բերեց Վենետիկին դեպի անկումը։ Նապոլեոնի ժամանակներում քաղաքը ընկնում է Ավստրիայի տիրապետության տակ։ Հապա 1866 թվականին մտնում է Իտալիայի կազմը։