From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Գրին (անգլ.՝ John Green, օգոստոսի 24, 1977[2][3][4][…], Ինդիանապոլիս, ԱՄՆ[5]), ամերիկացի գրող, դեռահասների համար գրքերի հեղինակ, նրա վեպերից հայտնի են դարձել «Աստղերն են մեղավոր» (2012 թ.), «Ալյասկայի որոնումներում» (2005 թ.) և «Թղթե քաղաքներ» (2008 թ.) վեպերը։ Վիդեոբլոգեր է և առցանց ուսուցողական վիդեոների հեղինակ։
Ջոն Գրին John Green | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ John Michael Green[1] |
Ծնվել է | օգոստոսի 24, 1977[2][3][4][…] (47 տարեկան) |
Ծննդավայր | Ինդիանապոլիս, ԱՄՆ[5] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, գործարար, կինոպրոդյուսեր, յություբեր, գրական քննադատ, պոդքաստեր, մանկագիր, քննադատ, լրագրող, խմբագիր, վիդեո բլոգեր, հեռուստատեսային պրոդյուսեր և history teacher |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Քենյոն քոլեջ, Ինդիան Սփրինգզի դպրոց, Lake Highland Preparatory School? և Orange County Public Schools? |
Ստեղծագործական շրջան | 2005 - այժմ |
Ժանրեր | դեռահասական գրականություն և դաստիարակչական վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Ալյասկայի որոնումներում, Բազմաքանակ Կատերիններ, Թղթե քաղաքներ, Թող ձյուն գա, Ուիլլ Գրեյսոն, Ուիլլ Գրեյսոն, Մեղավոր են աստղերը, Turtles All the Way Down?, Վլոգբրազերս և Crash Course? |
Անդամակցություն | Վլոգբրազերս և Գրին բրազերս |
Աշխատավայր | Booklist և Քենյոն քոլեջ[3] |
Պարգևներ | |
Ամուսին | Սարա Ուրիստ Գրին[9] |
Զավակներ | Հենրի Գրին Ալիս Գրին |
Ներշնչվել է
| |
Կայք | johngreenbooks.com |
John Green Վիքիպահեստում |
Գրինը արժանացել է Printz մրցանակի[10] (2006 թ.) իր առաջին «Ալյասկայի որոնումներում» վեպի համար, իսկ իր վերջին՝ «Աստղերն են մեղավոր» վեպը 2012 թվականի հունվարին «Նյու Յորք Թայմս»-ի բեսթրելլերների ցուցակում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը[11]։ Համանուն ֆիլմը, թողարկված 2014 թվականին[12], դարձավ ԱՄՆ-ի № 1-ը կինովարձույթում՝ ԱՄՆ-ում հավաքելով 124 438 000 $։ 2014 թվականին Գրինը ընգրկվեց «Time» ամսագրի «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդիկ» ցուցակի մեջ[13]։
Բացի գրական գործունեությունից, Գրինը հայտնի է նաև ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում իր աշխատանքով։ 2007 թվականին նա YouTube-ում գործարկեց VlogBrothers ալիքը, որը վերահսկում է իր եղբոր՝ Հանկ Գրինի հետ միասին։ Նա նաև իրականացրել է այնպիսի ինտերնետ նախագծեր, ինչպիսիք են՝ «Հրաշալի»[14] և VidCon նախագծերը։ Եղբոր հետ ստեղծել է տասնմեկ ուսուցողական նախագիծ, որոնք իրենց մեջ ներառում են համաշխարհային պատմություն, կենսաբանություն, էկոլոգիա, քիմիա, հոգեբանություն և այլ առարկաներ։
Ջոն Գրինը ծնվել է Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում, Մայք և Սիդնի Գրինների ընտանիքում։ Իր ծնվելուց երեք շաբաթ անց նրա ընտանիքը տեղափոխվում է Միչիգան, ապա Բիրմինգհեմ, Ալաբամա և վերջապես, Օռլանդո (Ֆլորիդա)։ Ջոնը սովորել է Օռլանդոյի Հայլենդ նախապատրաստական դպրոցում (Lake Highland Preparatory School[15]) և «Indian Springs School»-ում Բիրմինգհեմ քաղաքում, որի շրջապատը հետագայում նա օգտագործել է որպես իր «Ալյասկայի որոնումներում» վեպի գործողությունների զարգացման գլխավոր վայր։ 2000 թվականին Ջոն Գրինը ավարտել է Քենյոն-Քոլեջը (Kenyon_College) անգլերեն գրականության և կրոնական ուսումնասիրությունների կրկնակի դիպլոմով։
Քոլեջն ավարտելուց հետո Գրինը հինգ ամիս աշխատում է որպես քահանայի աշակերտ մանկական հիվանդանոցում[16]։ Այդ ժամանակ նա մտադիր էր դառնալ եպիսկոպոսական քահանա, բայց աշխատանքը երեխաների հետ, ովքեր տառապում էին ծանր հիվանդություններով, ոգեշնչեց նրան և նա որոշեց դառնալ գրող, իսկ ապագայում այդ թեմայով նա ստեղծեց «Մեղավոր են աստղերը» վեպը։
Մի քանի տարի Գրինն ապրում էր Չիկագոյում, որտեղ աշխատում էր որպես Booklist ամսագրի խմբագրի օգնական, գրում էր ակնարկներ, և շարադրում էր «Ալյասկայի որոնումներում» վեպը։ Այս ընթացքում նա ակնարկներ էր գրում հարյուրավոր գրքերի մասին։ Նա նաև վերանայում էր գրքեր «Նյու Յորք Թայմս»-ի համար և ստեղծում էր յուրօրինակ ռադիո ռեֆերատներ Չիկագոյի հանրային ռադիոկայանի համար։ Ավելի ուշ Գրինը երկու տարի ապրում էր Նյու Յորքում, մինչ կինը սովորում էր ասպիրանտուրայում։
Գրինի առաջին վեպը՝ «Ալյասկայի որոնումներում», որը լույս է տեսել 2005 թվականին, դպրոցական պատմություն է, կամ դեռահասական վեպ, որը հեղինակի Indian Springs School դպրոցում ոգեշնչվելու արդյունքն է[17]։ Վեպը պարգևատրվել է Մայքլ Լ. Պրինցի ամենամյա մրցանակով Ամերիկյան Գրադարանային Ասոցիացիայի կողմից, որպես «տարվա լավագույն գիրք, գրված դեռահասների համար»։ Վեպը ընդգրկվեց Ալաբամայի ամենամյա «10 լավագույն գրքեր դեռահասների համար» ցուցակի մեջ։ 2005 թվականին էկրանավորման իրավունքը գնվեց Paramount կինոընկերության կողմից, բայց հինգ տարի անց Գրինը հայտնեց իր երկրպագուներին, որ նա հետաքրքրություն չի զգում Paramount-ի նախագծի հանդեպ։ Վեպի աճող վաճառքի ֆոնին Գրինը մտահոգություն հայտնեց էկրանավորման գաղափարի վերաբերյալ. ըստ նրա էկրանավորումը կարող է խանգարել «կարդացողի և պատմության միջև ինտենսիվ և անձնական կապին»։ 2012 թվականին վեպն ընդգրկվեց «Նյու Յորք Թայմս»-ի բեսթրելլերների ցուցակում՝ «մանկական փափուկ կազմով գրքեր» անվանակարգում։
Գրինի երկրորդ վեպը՝ «Բազմաթիվ Կատերինաներ» (2006 թ.), զբաղեցրեց երկրորդ տեղը Պրինցի ամենամյա մրցանակաբաշխությունում և Los Angeles Times-ի գրքային մրցանակաբաշխությունում դարձավ մրցանակակիր։
2008 թվականին Ջոն Գրինի երրորդ՝ «Թղթե քաղաքներ» վեպը թողարկվել է Նյու Յորք Թայմսի բեսթրելլերների ցուցակում հինգերորդ համարի ներքո, իսկ էկրանավորման իրավունքը գնվեց «Mandate Pictures» կինոընկերության կողմից և Գրինը հրավիրվեց որպես սցենարիստ[18][19][20]։ 2009 թվականին «Թղթե քաղաքներ» վեպը պարգևատրվել է Էդգարի մրցանակով որպես «դեռահասների համար լավագույն վեպ» և ստացել է «Corine Literature Prize» գրականական մրցանակ 2010 թվականին։ 2015 թվականին վեպը էկրանավորվեց «20th Century Fox» կինոընկերության կողմից։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2015 թվականի հունիսի 4-ին։ Գլխավոր դերերում են Կարա Դելևինը (Մարգո), Նեթ Ուոլֆը (Քյու)։
Դրանից հետո Գրինը իր ընկեր և սկսնակ գրող Դեյվիդ Լևանթոնի հետ համատեղ գրում է «Ուիլլ Գրեյսոն, Ուիլլ Գրեյսոն» վեպը[21] (2010 թ.), որը ստացավ Stonewall Book Award մրցանակ։
Գրինի նոր՝ «Սիքվել» վեպը, որի ստեղծման մասին նա հայտնել էր 2009 թվականի օգոստոսին, չէր ավարտվել, իսկ ավելի ուշ փոխակերպվեց «Մեղավոր են աստղերը» վեպի, որը հրապարակվեց 2012 թվականին։ Գրինը հետո բացատրեց, որ «Սիքվել»-ի որոշ մասեր տեղափոխվել են «Մեղավոր են աստղեր»-ի մեջ։ 2014 թվականին վեպը էկրանավորվել է և վաճառքի է դուրս եկել 2014 թվականի հունիսի 6-ին (ԱՄՆ)։
2013 թվականի վերջին Գրինը հայտարարեց, որ գրում է նոր գիրք «Ռակետկա» անվանմամբ։
Ջոն Գրինը ապրում է Ինդիանապոլիսում կնոջ՝ Սառա Ուրիսթ Գրինի և երկու երեխաների՝ որդի Հենրիի և դուստր Ալիսի հետ։ Ջոնը ամուսնացել է 2006 թվականի մայիսի 21-ին։ Գրին զույգը խորհուրդ է հարցրել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայից, Google Hangouts վիդեո-զրույցի ժամանակ YouTube-ում, թե իրենց դստերը ինչպե՞ս անվանեն, Էլեոնոր, թե Ալիս[22]։ Գրինի որդին՝ Հենրի Աթիքուս Գրինը ծնվել է 2010 թվականի հունվարի 21-ին, իսկ դուստր Ալիս Գրեյս Գրինը՝ 2013 թվականի հունիսի 4-ին։
Ջոն Գրինը հայտարարել է, որ ինքը եպիսկոպոսական եկեղեցու հետևորդ է։ Նա, ինչպես իր առաջին վեպի հերոս «չաղլիկ» Մայլզը, հավաքում է մահամերձ հայտնի մարդկանց խոսքերը։ Անձամբ ինքը սիրում է Օսկար Ուայլդի վերջին խոսքերը։ Ջոնը Պրեմիեր Լիգայի Լիվերպուլ ֆուտբոլային ակումբի երկրպագու է և հրապարակայնորեն քննարկում է անգլիական ֆուտբոլը[23]։
Թվական | Մրցանակ Մրցանակաբաշխություն |
Աշխատանք | Կատեգորիա | Արդյունք | Հղում |
---|---|---|---|---|---|
2006 | Մայքլ Լ. Պրինց մրցանակաբաշխություն (Michael L. Printz Award) | Ալյասկայի որոնումներում | Չկա տվյալ | Հաղթանակ | [24] |
2007 | Բազմաթիվ Կատերինաներ | Չկա տվյալ | Առաջադրված | [25] | |
2009 | Էդգար Ալան Պո Մրցանակաբաշխություն (Edgar Allan Poe Award) | Թղթե քաղաքներ | Լավագույն վեպ դեռահասների համար | Հաղթանակ | [20] |
2010 | Գրականական մրցանակ (Corine Literature Prize) | Թղթե քաղաքներ | Դեռահասների համար վեպ | Հաղթանակ | [26] |
2012 | Ինդիանայի Հեղինակների Մրցանակաբաշխություն (Indiana Authors Award) | Չկա տվյալ | Ազգային Հեղինակ Մրցնակաբաշխություն (National Author Award) | Հաղթանակ | [27] |
2013 | Երեխաների Ընտրություն Մրցանակաբաշխություն (Children's Choice Book Awards) | Մեղավոր են աստղերը | Տարվա դեռահասների գիրք | Հաղթանակ | [28] |
2013 | Լոս Անջելես Թայմզ Գրքի Մրցանակաբաշխություն (Los Angeles Times Book Prize) | Չկա տվյալ | Ինովացիոն Մրցանակաբաշխություն | Հաղթանակ | [29] |
2014 | mtvU Fandom Awards | Չկա տվյալ | Հեռատես Մրցանակաբաշխություն | Հաղթանակ | [30] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.