From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Գրեգորի,(անգլ.՝ James Gregory, 1638[1][2][3][…], Drumoak - 1675[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիայի թագավորություն[4][5]), շոտլանդացի մաթեմատիկոս և աստղագետ։ Վալլիսի և Բարոյի հետ միասին նա հանդիսանում է մաթեմատիկական անալիզի հիմնադիրներից մեկը։ Նյուտոնը Գրեգորիին բարձր է գնահատել և նրան դասել է իր ուսուցիչների և ներշնչողների շարքում։
Ջեյմս Գրեգորի անգլ.՝ James Gregory | |
---|---|
Ծնվել է | 1638[1][2][3][…] |
Ծննդավայր | Drumoak |
Մահացել է | 1675[1][2][3][…] |
Մահվան վայր | Էդինբուրգ, Շոտլանդիայի թագավորություն[4][5] |
Քաղաքացիություն | Շոտլանդիայի թագավորություն |
Կրոն | Շոտլանդիայի եկեղեցի |
Կրթություն | Սենթ Էնդրյու համալսարան, Պադովայի համալսարան, Աբդերինի համալսարան, Աբերդենի քերականական դպրոց և Marischal College? |
Ազդվել է | Henry Briggs? |
Երկեր | Optica Promota?[1] |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աստղագետ, գյուտարար, համալսարանի դասախոս և գրող |
Աշխատավայր | Սենթ Էնդրյու համալսարան և Էդինբուրգի համալսարան |
Ծնողներ | հայր՝ Rev. John Gregorie?[6], մայր՝ Janet Anderson?[6] |
Զբաղեցրած պաշտոններ | Regius Professor of Mathematics? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
James Gregory (mathematician) Վիքիպահեստում |
Ջեյմս Գրեգորին ծնվել է շոտլանդական Դրամոուկ գյուղում (անգլ.՝ Drumoak, Աբերդինշիր), բողոքական քահանայի ընտանիքում։ Նրա մայրը պատկանում էր Անդերսոն տոհմին։ Սովորել է Աբերդինում, այնուհետև ավարտել է Սենտ-Էնդրյուս համալսարանը։ Հավանաբար, նրա մոտ մաթեմատիկայի հանդեպ հետաքրքրություն է առաջացրել իր քեռին՝ Ալեքսանդր Անդերսոնը, որը հանդիսանում էր Վիետի աշակերտը։
1664 թվականին Գրեգորին գնացել է Լոնդոն, որտեղ ծանոթացել է Հուկի, Կոլինսի և այլ նշանավոր գիտնականների հետ։ 1664-1668 թվականներին ճանապարհորդել է դեպի Իտալիա՝ միաժամանակ ընդլայնելով իր մաթեմատիկական մտահորիզոնը։ Այնտեղ նա ծանոթացել է Կավալիերիի անբաժանելիների մեթոդին և սկսել իր սեփական հետազոտությունները` անվերջ փոքրերի կիրառման ոլորտում։
Գրեգորիի ամենակարևոր մաթեմատիկական աշխատանքները սկսվել են 1667 թվականից։ Նա մաթեմատիկական անալիզի վերաբերյալ հոդված է պատրաստել և ուղարկել Հյույգենսին։ Նա չի պատասխանել, բայց իր ամսագրում հրապարակել է հոդվածի ակնարկը, որտեղ սխալ է հայտարարել որոշ արդյունքներ, իսկ ճիշտ արդյունքների հետ կապված՝ հայտարարել է, որ ինքը դրանք հայտնաբերել է ավելի վաղ, քան Գրեգորին։ Հետագայում Գրեգորին խուսափել է հրապարակել իր առավել ակնառու ձեռքբերումները, և դրանք հայտնաբերվել են միայն նրա մահից հետո։
Անգլիայում Գրեգորիի աշխատանքներն անմիջապես գնահատվել են։ Նա 1668 թվականին ընտրվել է Թագավորական ընկերության անդամ։ Ընկերության նախագահի խնդրանքով Չարլզ II թագավորը Սենտ-Էնդրյուս համալսարանում հիմնադրել է մաթեմատիկայի ամբիոն Գրեգորիի համար, ով այնտեղ սկսել է աշխատել 1668 թվականի վերջից։
1669 թվականին Գրեգորին ամուսնացել է այրի Մերի Ջեյմսոնի (անգլ.՝ Mary Jamesone) հետ, որն իր մոր հեռավոր ազգականուհին էր։ Նրանք ունեցել են որդի և երկու դուստր։
Գրեգորին վեց տարի աշխատել է Սենտ-Էնդրյուս համալսարանում։ 1674 թվականին տեղափոխվել է Էդինբուրգի համալսարան, սակայն մահացել է մեկ տարի անց։
1663 թվականին 25-ամյա Գրեգորին ուշադրություն է գրավել՝ հրատարակելով «Optica Promota» գիրքը, որտեղ նա առաջին անգամ նկարագրել է հայելային աստղադիտակի կառուցվածքը։ Նա դիմել է լոնդոնյան արհեստավորներին՝ փորձելով պատվիրել սարքի արտադրությունը, սակայն հաջողության չի հասել։ Առաջին, գործնականում օգտագործելի ռեֆլեկտորը պատրաստել է Նյուտոնը, որն ունեցել է ավելի պարզ գործիքային միացում, քան Գրեգորիինը։ Այնուամենայնիվ, 10 տարի անց, Ռոբերտ Հուկին հաջողվել է կառուցել աստղադիտակ Գրեգորիի սխեմայի համաձայն։ Գրեգորիի գաղափարը մինչ այժմ օգտագործվում է[7]։ Նույն գրքում Գրեգորին առաջարկել է Երկրից մինչև Արևն ընկած հեռավորությունը չափելու նոր մեթոդ, որը շուտով հաջողությամբ օգտագործվել է Հալլեյի կողմից։
1667 թվականին, բնակվելով Պադովայում, Գրեգորին զբաղվել է մաթեմատիկական անալիզով։ Շատ շուտով նա սկսել է տիրապետել և ազատորեն գործողություններ կատարել նրանով, ինչը հետագայում կոչվել է «Թեյլորի շարք» (1671 թվական)։ Քոլինզին ուղղված նամակներում և իր «Vera Circuli et Hyperbolae Quadratura», «Geometriae pars universalis» և այլ աշխատություններում նա հրատարակել է բազմաթիվ վերլուծություններ անսահման շարքերի, այդ թվում նաև սինուսի, կոսինուսի, լոգարիթմի, եռանկյունաչափական ֆունկցիաների և հակադարձ եռանկյունաչափական ֆունկցիաների լոգարիթմների համար։ Մասնավորապես, նա հայտնաբերել է արկտանգենսի շարքի վերլուծությունը, որը երկու դար առաջ հայտնի էր հնդիկ մաթեմատիկոսներին։
որտեղ Այս բանաձևը և դրա վերափոխությունները թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ հաշվարկել թվի արժեքը։
Գրեգորին ցույց է տվել, թե ինչպես կարելի է կիրառել այդ վերլուծությունները՝ մակերեսներ և պտտական մարմինների ծավալներ գտնելու համար։ Անկախ Բարոյից՝ Գրեգորին ձևակերպել է վերլուծության հիմնական թեորեմը։
Գրեգորիի հայտնագործությունները մեծ տպավորություն են թողել երիտասարդ Նյուտոնի վրա, որը Գրեգորիին միշտ դասել է իր գաղափարական նախորդների շարքում։ Շարքի վերլուծությունը դարձել է Նյուտոնի հիմնական մեթոդը և նրա ստեղծած մաթեմատիկական անալիզի կարևոր բաղադրիչը։ Կենսագիրները ենթադրում են, որ Գրեգորին կարող էր նաև Նյուտոնին մղել այնպիսի վաղ հայտնագործությունների, ինչպիսիք են բինոմի ընդհանուր բանաձևը և ինտերպոլյացիայի բանաձևը[8]։ Գրեգորին առաջիններից մեկն էր, ով բարձր էր գնահատել Նյուտոնի գիտական հայտնագործությունների նշանակությունը (այդ ժամանակ դեռևս չհրապարակված) և իր ուսմունքի մեջ օգտագործել է Նյուտոնյան գաղափարները։
Գրեգորիի այլ գիտական նվաճումներից են.
Գիտնականի պատվին անվանակոչված.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.