From Wikipedia, the free encyclopedia
Շոտլանդացիներ (անգլա-շոտլ.՝ Scots Fowk), ազգ։ Բնակվում են Մեծ Բրիտանիա կղզու հյուսիսային կեսում և կից կղզիներում։ Թիվը Մեծ Բրիտանիայում՝ ավելի քան 5,2 միլիոն։ Հաճախ շոտլանդացիների թվին են դասում երկրի լեռնային շրջանների կելտալեզու բնակչության հետնորդներ գելերին։ Շոտլանդացիները բնակվում են նաև ԱՄՆ-ում (5,5 մլն), Կանադայում (4,8 մլն), Ավստրալիայում (2 մլն), Նոր Զելանդիայում (1-2 մլն)։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Խոսում են անգլերենի բարբառով, գրական լեզուն անգլերենն է։ Կրոնով մեծ մասամբ բողոքականներ են (պրեսբիտերականներ), մոտ 15%-ը՝ կաթոլիկներ։ Շոտլանդացիների էթնիկական հիմքը կազմել են պիկտերի տեղական և 5-6-րդ դարերում Իռլանդիայից տեղափոխված սկոտների կելտական ցեղերը։ 7-րդ դարում նրանք մասամբ խառնվել են Շոտլանդիա եկած անգլերի ու սաքսերի գերմանական ցեղերին, ընդունել նրանց լեզուն։ Շոտլանդական ժողովուրդը ձևավորվել է շոտլանդական պետության կազմավորման (11-րդ դար) և անգլիացի նվաճողների դեմ պայքարի պայմաններում։ Շոտլանդիայի քաղաքական միավորումը Անգլիայի հետ (18-րդ դար) և անգլիական կառավարության՝ շոտլանդացիների հանդեպ վարած համաձուլման քաղաքականությունը չհանգեցրին շոտլանդացիների ձուլմանն անգլիացիներին։ Ավանդական մշակույթի և կենցաղի հիմնական գծերով շոտլանդացիները մոտ են իռլանդացիներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 545)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոտլանդացիներ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.