From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Ռիդ (անգլ.՝ Thomas Reid; ապրիլի 26, 1710[1][2][3][…], Strachan - հոկտեմբերի 7, 1796[1][2][3][…], Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]), շոտլանդացի փիլիսոփա, Դևիդ Հյումի ժամանակակիցը և քննադատը, Բանական մտքի շոտլանդական դպրոցի հիմնադիրը։ էական դերակարություն է ունեցել Շոտլանդական լուսավորության մեջ։ 1737-1751 թվականներին պրեսբերտյան պաստոր է եղել, այնուհետև սկսել է դասավանդել։ Նրա վաղ շրջանի գործունեությունն անցել է Աբերդինում (Շոտլանդիա), որտեղ նա 1751 թվականին գլխավորել է Թագավորական քոլեջի բարոյական փիլիսոփայության և տրամաբանության ֆակուլտետը։ 1753 թվականին Թոմաս Ռիդը գլխավորել է Գլազգոյի համալսարանի Բարոյական փիլիսոփայության ֆակուլտետը՝ այդ պաշտոնում փոխարինելով Ադամ Սմիթին։ Դառնալով պրոֆեսոր՝ Թ. Ռիդը պահպանել է հոգևորականի ոգին[7]։ 1764 թվականին լույս է տեսել Ռիդի առաջին խոշոր և յուրօրինակ աշխատությունը՝ «Ուսումնասիրություն մարդկային ուղեղում բանական մտքի սկզբունքների վերաբերյալ» (An Inquiry Into the Human Mind on the Principles of Common Sense): 1785 թվականին լույս տեսավ նրա «Փորձառություններ մարդու մտավոր կարողությունների մասին» (Essays on the Intellectual Powers of Man), իսկ 1788 թվականին՝ «Փորձառություններ մարդու գործնական կարողությունների մասին» աշխատությունները։ Իր պաշտոնից նա հեռացավ 1781 թվականին։
Թոմաս Ռիդ անգլ.՝ Thomas Reid | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26, 1710[1][2][3][…] Strachan |
Մահացել է | հոկտեմբերի 7, 1796[1][2][3][…] (86 տարեկան) Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Դավանանք | բողոքականություն |
Ուղղություն | Scottish Enlightenment? և Շոտլանդական դպրոց |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրադարանավար, մաթեմատիկոս, գրող և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Աբդերինի համալսարան և Գլազգոյի համալսարան |
Գործունեության ոլորտ | մետաֆիզիկա և բարոյագիտություն |
Անդամակցություն | Էդինբուրգի թագավորական ընկերություն |
Ալմա մատեր | Աբդերինի համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][5] |
Ազդվել է | Դեյվիդ Հյում և Կիկերոն |
Պարգևներ | |
Հայր | Lewis Reid? |
Thomas Reid (philosopher) Վիքիպահեստում |
Ռիդը հավատում էր, որ բանական միտքը (հատուկ փիլիսոփայական հասկացողության մեջ) հիմք է հանդիսանում կամ ծայրահեղ դեպքում պետք է հիմք դառնա ցանկացած փիլիսոփայական խնդիր լուծելու համար։ Նա համաձայն չէ Դևիդ Հյումի և Ջորջ Բերկլի հետ այն հարցում, որ մեր գիտակցության մեջ արտաքին աշխարհը լոկ գաղափար է հանդիսանում։ Ռիդը հաստատում էր, որ հենց բանական միտքն է մեզ պատմում արտաքին աշխարհի գոյության մասին։ Թ․ Ռիդը բերկլիականությունը առավել մանրամասն քննադատել է իր «Փորձառություններ մարդու մտավոր կարողությունների մասին» աշխատության մեջ (II:X—XI և այլն)[8], որ մինչ այժմ հաճախ մեջբերվում է Ջ․ Բերկլիի փիլիսոփայության վերաբերյալ արևմտյան հրապարակումերի մեջ։ Իր ժամանակին և տասնիններորդ դարի որոշակի ժամանակահատվածում նա կարդացվել է ավելի շատ,քան Հյումը։
Նրա ճանաչողության տեսությունը ուժեղ կերպով ազդել է բարոյական փիլիսոփայության վրա։ Նա էպիստեմոլոգիան համարում էր գործնական էթիկայի հիմնական մասը։ Երբ մենք փիլիսոփայության միջոցով վստահ ենք մեր ընդհանուր համոզմունքների մեջ, ապա մեր բոլոր գործողություններն արվում են մեր համոզմունքների համաձայն, քանի որ մենք գիտենք, թե որն է ճիշտ։ Նրա բարոյական փիլիսոփայությունը հիշեցնում է լատինական ստոիցիզմը, որը միջնորդավորված սխոլաստիկայով, Սուրբ Թոմաս Աքվինացու և քրիստոնեական աշխարհայացքով։ Նա հաճախ էր մեջբերում Ցիցերոնին, ումից իրականում փոխառել էր «բանական միտք» տերմինը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.