Remove ads

Մարկուս Տուլիուս Կիկերոն (լատին․՝ Marcus Tullius Cicerō, հունվարի 3, մ. թ. ա. 106[1][2][3][…], Արպինո, Հռոմէական Իտալիա, Հին Հռոմ[4] - դեկտեմբերի 7, մ. թ. ա. 43[2][3][5], Ֆորմիա, Հռոմէական Իտալիա, Հին Հռոմ[6]), հին հռոմեական քաղաքական գործիչ և փիլիսոփա, նշանավոր հռետոր։

Արագ փաստեր Կիկերոն լատին․՝ M.Tullius M.f.M.n. Cor. Cicero, Ծնվել է ...
Կիկերոն
լատին․՝ M.Tullius M.f.M.n. Cor. Cicero
Thumb
Ծնվել էհունվարի 3, մ. թ. ա. 106[1][2][3][…]
ԾննդավայրԱրպինո, Հռոմէական Իտալիա, Հին Հռոմ[4]
Մահացել էդեկտեմբերի 7, մ. թ. ա. 43[2][3][5] (63 տարեկան)
Մահվան վայրՖորմիա, Հռոմէական Իտալիա, Հին Հռոմ[6]
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Կրոնհին հռոմեական կրոն
ԵրկերDe Oratore?, Հանրապետութեան մասին, De legibus?, De Officiis?, De Inventione?, Catiline Orations?, Philippicae?, In Verrem?, Pro Archia Poeta?, Paradoxa Stoicorum?, Hortensius?, De finibus bonorum?, Tusculanae Disputationes?, Cato Maior de Senectute?, Laelius de Amicitia?, De Natura Deorum?, De Divinatione?, De fato?, Orator ad Brutum? և Topica?
Մասնագիտությունփիլիսոփա, բանաստեղծ, քաղաքական տեսաբան, իրավաբան, գրող, Ancient Roman priest, Հին հռոմեական քաղաքական գործիչ, Հին հռոմեական զինվորական անձնակազմ, փաստաբան, հռետոր և քաղաքական գործիչ
ԱմուսինՏերենտիա[3][7][8][…] և Publilia?[9][10][11][…]
Ծնողներհայր՝ Մարկոս Տուլիոս Ցիցերո[9][8][8], մայր՝ Helvia?[9][8][8]
Զբաղեցրած պաշտոններքվեստոր, plebeian aedile?, Պրետոր, հինհռոմեացի սենատոր, կոնսուլ, Ավգուրներ և ռոմանական կառավարիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՑիցերոն Կրտսեր[3][8][8] և Տուլիա Ցիցերոնիս[12][3][8][…]
 Cicero Վիքիպահեստում
Փակել
Thumb

Կիկերոնը ծնվել է հեծյալների դասին (Հին Հռոմում) պատկանող ընտանիքում, Արպինե ոչ մեծ քաղաքում, որը գտնվում է Հռոմից հարավ-արևելք 100 կիլոմետրից մի փոքր ավել հեռավորության վրա։ Երբ լրացավ ապագա հռետորի 15 ամյակը, նրա հայրը, ով երազում էր իր երկու տղաներին՝ Մարկին և Կվինտուսին, տեսնել քաղաքական ասպարեզում, ընտանիքով տեղափոխվեց Հռոմ, որպեսզի զավակների համար ապահովի լավ կրթություն։

Ցանկանալով դառնալ դատական հռետոր՝ երիտասարդ Մարկուսը ուսումնասիրում էր հունական պոետների ստեղծագործությունները, հետաքրքրվում էր հունական գրականությամբ, ուսուցանում էր հունական ճարտասանություն հանրահայտ հռետորների մոտ, ինչպես նաև լսում և մեկնաբանում էր հանրահայտ հավաքավայր՝ Պուբլիուս Սլուպիցիուս Ռուֆուսի ամբիոնից, ելույթ ունեցողներին։

Հռետորը պետք է իմանար հռոմեական օրենքը, և Կիկերոնը սովորում էր այն ժամանակվա հանրահայտ իրավաբան Մուցիուս Կվինտուս Սցեվոլայի (հյուպատոս մ.թ.ա. 95 թ.): Հրաշալի տիրապետելով հունարենին Կիկերոնը ծանոթացավ հունական փիլիսոփայությանը։

Մ.թ.ա. 63 թվականին զբաղեցնելով հյուպատոսի պաշտոնը՝ բացահայտել է Կատիլինայի դավադրությունը և սպանել տվել նրա դավակիցներին։ Քաղաքացիական պատերազմներում հարել է նախ Պոմպեուսի կուսակցությանը, բայց վերջինիս սպանությունից հետո հաշտվել Կեսարի հետ։

Վերջինիս մահից հետո ուժգնորեն հակառակվել է Մարկուս Անտոնիուսին՝ պաշտպանելով Կեսարի զարմիկ Օկտավիանուսին (ապագա Օկտավիանուս Օգոստոս կայսեր)։ Անտոնիուսի և Օկտավիանոսի հաշտվելուց և նրանց կողմից Երկրորդ եռապետություն կազմելուց հետո՝ եռապետների հրամանով սպանվել է։

Գագաթնակետին է հասցրել լատինական պերճախոսական արվեստը։ Նրա ատենախոսություններն ու ճառերն օրինակ են ծառայել հետագա դարերի լատինական և եվրոպական ամբողջ հռետորական արվեստի համար։ Պահպանվել է նրա նամակների մեծ մասը, որոնց միջոցով կարելի է պատկերացում կազմել մ.թ.ա. I դարի կեսերի հռոմեական քաղաքական պատմության որոշ դրվագների վերաբերյալ։

Նրա ճառերում՝ «Ընդդեմ Գ. Վեռեսի» (70 թվական), «Ի պաշտպանություն Մանիլիուսի օրինագծի» (68 թ.), «Հարդարացում Պ.Սեստիուսի» (56 թ.) պահպանվել են կարևոր փաստեր և արժեքավոր բնորոշումներ ու գնահատականներ, որոնք ցույց են տալիս, որ Կիկերոնն արևելյան իրադարձությունների, Հայոց Տիգրան Մեծ արքայի քաղաքականության խորաթափանց դիտող էր։ Կիցերոնը Տիգրան Մեծի ժամանակակիցներից միակն է, որի վկայությունները նրա մասին պահպանվել են։

Remove ads

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads