Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Արպինո (իտալ.՝ Arpino, լատին․՝ Arpinum[1]), քաղաք Իտալիայում` Լացիո մարզի Ֆրոզինոնե գավառում։ Մշակույթի և գեղարվեստի բնագավառներում այդ գավառի հնագույն և առավել կարևոր կենտրոններից մեկն է։ Արպինոն Հին Հռոմի նշանավոր քաղաքական գործիչ և ճարտասան Մարկուս Տուլիուս Կիկերոնի և մեծահամբավ զորավար Գայոս Մարիոսի ծննդավայրն է։ Այստեղ ծնված անվանի անձանցից են նաև Վերածննդի դարաշրջանի գեղանկարիչ Ջուզեպպե Չեզարին (1568—1640), ով հայտնի էր Կավալեր դ’Արպինո պատվանունով, 1980 թվականի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր ձյուդոիստ Անջելո Պարիզին (ծնվ. 1953 թ.):
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք | ||
---|---|---|
Արպինո | ||
Երկիր | Իտալիա | |
Համայնք | Լացիո | |
Մակերես | 55 կմ² | |
ԲԾՄ | 450±1 մետր | |
Պաշտոնական լեզու | իտալերեն | |
Բնակչություն | 7736 մարդ (2004) | |
Խտություն | 135 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | իտալացիներ | |
Ժամային գոտի | UTC+1, ամռանը +2 | |
Հեռախոսային կոդ | 00776 | |
Փոստային ինդեքս | 3033 | |
Փոստային դասիչ | 03033 | |
Ավտոմոբիլային կոդ | FR | |
Պաշտոնական կայք | comune.arpino.fr.it(իտալ.) | |
| ||
Բնակչության թվաքանակը 2004 թվականի դեկտեմբերի 31-ի մարդահամարի տվյալներով եղել է 7.736, , 2014 թվականի տվյալներով՝ 7.286[2]: Բնակչության խտությունը կազմում է 135 մարդ/քկմ։ Համայնքն զբաղեցնում է 55 քկմ տարածք։ Սահմանակից է Բրոկոստելլա, Կազալատիկո, Կազալվիերի, Կաստելիրի, Ֆոնտանա Լարի, Ֆոնտեկիարի, Իզոլա դել Լիրի, Մոնտե Սան Ջովանի Կամպանո, Սանտոպադրե և Սորա համայնքներին[3][4][5]։ Փոստային ինդեքս՝ 3033, հեռախոսային կոդ՝ 00776։
Քաղաքի հովանավոր սուրբը Մարիամ Աստվածածինն է՝ Madonna di Loreto-ն։ Քաղաքի տոնը ամեն տարի նշվում է դեկտեմբերի 10-ին։
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
Տարին | 1861 | 1881 | 1901 | 1921 | 1936 | 1951 | 1971 | 1991 | 2001 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակչութ. | 11.530 | 11.633 | 11.214 | 10.634 | 10.564 | 10.381 | 7.601 | 8.006 | 7.614 | 7.262 |
Quelle: ISTAT
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.