Փոլ Էնթոնի Սեմյուելսոն (անգլ.՝ Paul Anthony Samuelson, մայիսի 15, 1915(1915-05-15)[1][2][3][…], Գերի, Լեյք շրջան, Ինդիանա, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 13, 2009(2009-12-13)[5][6][1][…], Բելմոնտ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[7][8][9]), 20-րդ դարի ականավոր տնտեսագետ, առաջին ամերիկացին, ով տնտեսագիտության բնագավառում դարձել է Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ «գիտական աշխատանքի համար, որը զարգացրել է տնտեսագիտական ստատիկ ու դինամիկ տեսությունը և ավանդ ներդրել տնտեսագիտության բնագավառում վերլուծության ընդհանուր մակարդակը բարձրացնելու գործում»[17][18]։ (1970)։ Հեղինակել է Տնտեսագիտություն. ներածական վերլուծություն խորագիրը կրող բուհական դասագիրքը, որն առաջին անգամ հրատարակվել է 1948 թվականին[19] և լայն տարածում ստացել. տարիների ընթացքում թարգմանվել է աշխարհի ժողովուրդների չորս տասնյակից ավելի լեզուներով և հրատարակվել ավելի քան չորս միլիոն օրինակ ընդհանուր տպաքանակով[20]՝ դառնալով ամենամեծ տպաքանակով լույս ընծայված տնտեսագիտության դասագիրքն ամբողջ աշխարհում։ Վերջերս լույս է տեսել այդ դասագրքի անգլերեն 19-րդ հրատարակությունը։ Տնտեսագիտություն. ներածական վերլուծություն-ը համարվում է քեյնսականության սկզբունքները պարզաբանող ամերիկյան երկրորդ գիրքը։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության ամբիոնի նախկին ղեկավար Ջեյմս Փոթերբան (James M. Poterba) շեշտել է, որ իր այդ գրքով Սեմյուելսոնը «հսկայական ժառանգություն է թողնում» թե՛ որպես հետազոտող և թե՛ որպես մանկավարժ՝ հանդես գալով իբրև մի հսկա, որի ուսերին բարձրանում է ժամանակակից տնտեսագիտական տեսությունը[18]։
Արագ փաստեր Փոլ Սեմյուելսոնանգլ.՝ Paul Samuelson, Ծնվել է ...
Տնտեսագիտության պատմաբան Ռենդոլ Փարքերը Փոլ Սեմյուելսոնին կոչել է «ժամանակակից տնտեսագիտության հայր», իսկ New York Times-ը նրան համարել է «20-րդ դարի խոշորագույն ակադեմիական տնտեսագետ» («foremost academic economist of the 20th century»):
Սեմյուելսոնը, թերևս, եղել է 20-րդ դարավերջի ամենաազդեցիկ տնտեսագետը[21]։ 1996 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինտոնը, նրան հանձնելով գիտության բնագավառում ամերիկյան բարձրագույն պետական պարգևը համարվող «Գիտության ազգային մեդալը», երախտագիտություն է հայտնել նրան՝ ավելի քան 60 տարի տնտեսագիտության բնագավառում հիմնարար ներդրում կատարելու համար[18]։
Սեմյուելսոնը մաթեմատիկան համարում էր տնտեսագետների «բնական լեզուն» և հատկապես իր «Տնտեսագիտական վերլուծության հիմունքներ» («Foundations of Economic Analysis») աշխատությամբ զգալի ավանդ է ներդրել տնտեսագիտության մաթեմատիկական հիմունքներն ամրապնդելու գործում[22]։
Փոլը 16 տարեկանում ընդունվել է Չիկագոյի համալսարան, 1935 թվականին ավարտել՝ ստանալով բակալավրի աստիճան։ Ուսումնառությունը շարունակել է Հարվարդում, որտեղ 1936 թվականին ստացել է մագիստրոսի, 1941 թվականին՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ 25 տարեկանում դարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դոցենտ, 32 տարեկանում՝ պրոֆեսոր։ 1948 թվականին նրան շնորհվել է Գուգենհայմի կրթաթոշակ[26], 1966 թվականին՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բարձրագույն պարգև-մրցանակը[18]։ Երկար տարիներ աշխատել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, և նրա եռանդուն ջանքերի շնորհիվ այդ ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը դարձել է համբավավոր գիտա-կրթական հիմնարկություն, որտեղ նրա հրավերքով աշխատանքի են անցել բազմաթիվ անվանի տնտեսագետներ, այդ թվում՝ հետագայում Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականներ Ռոբերտ Սոլոուն, Ֆրանկո Մոդիլյանին, Ռոբերտ Մերտոնը, Ջոզեֆ Ստիգլիցը, Փոլ Քրուգմանը...
Փոլ Սեմյուելսոնը համարվում է «նեոդասական սինթեզի» նախաձեռնողը և նոր քեյնսականության հիմնադիրներից մեկը։
1956-1959 թվականներին եղել է Միջազգային տնտեսագիտական ասոցիացիայի, իսկ 1952 թվականին՝ Տնտեսագիտական ընկերության նախագահը։ Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ (1960), ԱՄՆ տնտեսագիտական ասոցիացիայի նախագահ (1961), նախագահ Ջոն Քենեդիի խորհրդական։ Պարգևատրվել է Ջ․ Կլարկի մեդալով (1947), ԱՄՆ գիտության ազգային մեդալով (1996)։
Գծային ծրագրավորում և տնտեսագիտական վերլուծություն (Ռ․ Սոլոուի և Ռ․ Դորֆմանի հետ համատեղ) (1958)
Սպառողական վարկի ճշգրիտ մոդելը սոցիալական ասիգնացիաների օգտագործումով կամ առանց օգտագործման (1958)
Samuelson, Paul A. (1947), Enlarged ed. 1983. Foundations of Economic Analysis, Harvard University Press.
Samuelson, Paul A. (1948), Economics: An Introductory Analysis, 0-07-074741-5; with William D. Nordhaus (since 1985), 2009, 19th ed., McGraw–Hill. 978-0-07-126383-2
Samuelson, Paul A. (1952), "Economic Theory and Mathematics – An Appraisal", American Economic Review, 42(2), pp. 56–66.
Samuelson, Paul A. (1958), Linear Programming and Economic Analysis with Robert Dorfman and Robert M. Solow, McGraw–Hill. Chapter-preview links.
Samuelson, Paul A. (1960). «Efficient paths of capital accumulation in terms of the calculus of variations». In Arrow, Kenneth J.; Karlin, Samuel; Suppes, Patrick (eds.). Mathematical models in the social sciences, 1959: Proceedings of the first Stanford symposium. Stanford mathematical studies in the social sciences, IV. Stanford, California: Stanford University Press. էջեր77–88. ISBN9780804700214.
Samuelson, Paul A. (1982). «Quesnay's 'Tableau Economique' as a theorist would formulate it today». In Meek, Ronald (author); Bradley, Ian C.; Howard, Michael C. (eds.). Classical and Marxian political economy: essays in honour of Ronald L. Meek. London: Macmillan. էջեր45–78. ISBN9780333321997.{{cite book}}: |editor-first1= has generic name (օգնություն)
The Collected Scientific Papers of Paul A. Samuelson, MIT Press. Preview links for vol. 1–3 below. Contents links for vol. 4–7. OCLC1079936608.
Samuelson, Paul A. (1966), Vol. 1 → via Google Books, 1937–mid-1964.
Samuelson, Paul A. (1966), Vol. 2 → via Google Books, 1937–mid-1964.
Samuelson, Paul A. (1972), Vol. 3 → via Google Books, mid-1964–1970.
Samuelson, Paul A. (1977), Vol. 4 → via Internet ArchiveԿաղապար:Registration required, 1971–76.
Samuelson, Paul A. (2007), Inside the Economist's Mind: Conversations with Eminent Economists with William A. Barnett, Blackwell Publishing, 1-4051-5917-0
Samuelson, Paul A. (2002), Paul Samuelson and the Foundations of Modern Economics, Transaction Publishers, 978-0-76-580114-2
Frost, Greg (2009 թ․ դեկտեմբերի 13). «Nobel-winning economist Paul A. Samuelson dies at age 94». MIT News. "In a career that spanned seven decades, he transformed his field, influenced millions of students and turned MIT into an economics powerhouse"
Backhouse, Roger E. (2017). Founder of Modern Economics: Paul A. Samuelson: Volume 1: Becoming Samuelson, 1915-1948 (անգլերեն). Oxford University Press. ISBN978-0-19-066411-4.
Presentation Speech by Professor Assar Lindbeck, Stockholm School of Economics, Award Ceremony, The Bank of Sweden Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel, 1970