Բիլ Քլինթոն (անգլ.՝ Bill Clinton, օգոստոսի 19, 1946[1][2][3][…], Hope, Արկանզաս, ԱՄՆ[4]) Ամերիկայի Միացյալ Նահանգների 42-րդ նախագահն է։ Այս պաշտոնը զբաղեցրել է հունվար 20, 1993 թվականից մինչև հունվար 20, 2001։ ԱՄՆ նախագահի պաշտոնում նա ընտրվել է Դեմոկրատական կուսակցությունից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Բիլ Քլինթոն անգլ.՝ Bill Clinton | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Hot Springs High School? (1964), Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոց (1968), Համալսարանի քոլեջ (1970) և Եյլի իրավունքի դպրոց (մայիս 1973) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, դիվանագետ, ինքնակենսագիր, գրող, ուսուցիչ, պետական գործիչ, սաքսոֆոնահար, Նահանգապետ և իրավաբան |
Դավանանք | մեթոդիզմ և Միացյալ մեթոդիստական եկեղեցի |
Ծննդյան օր | օգոստոսի 19, 1946[1][2][3][…] (78 տարեկան) |
Ծննդավայր | Hope, Արկանզաս, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ William Jefferson Blythe III |
Հայր | Ուիլյամ Ջեֆերսոն Բլայթ կրտսեր |
Մայր | Վիրջինիա Քլինթոն Քելլի |
Ամուսին | Հիլարի Քլինթոն[5] |
Զավակներ | Չելսի Վիկտորյա Քլինթոն[5] |
Կայք՝ | clintonlibrary.gov |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Մինչև նրա ծնունդը, դժբախտ պատահարի արդյունքում մահանում է նրա հայրը։ Չորս տարի անց նրա մայրը ամուսնանում է ավտոմեքենաների վաճառքով զբաղվող Ռոջեր Քլինթոնի հետ, որի ազգանունն է պաշտոնապես կրում իր որդին։
Վիլյամ Ջեֆերսոն Բլեյթ III ( William Jefferson Blythe III ) ծնվել է 1946 թ. օգոստոսի 19-ին Արկանզաս նահանգի Հոուպ քաղաքում։ Երեք ամիս առաջ ավտովթարից մահացել է հայրը։ Երբ Բիլը չորս տարեկան էր, մայրը ամուսնանում է Ռոջեր Քլինթոնի հետ։ Տասնհինգ տարիների ընթացքում Բիլը վերցրել է խորթ հոր ազգանունը։ Սովորել է Արկանզաս նահանգի Hot Springs քաղաքի միջնակարգ դպրոցում։ Հասել է հաջողությունների ուսման և սակսաֆոն նվագելու մեջ, ցանկանում էր դառնալ պրոֆեսիոնալ երաժիշտ։ Ուսանողական խմբի հետ մեկնել է Վաշինգտոն նախագահ Ջոն Քենեդիի հետ հանդիպման, իսկ դրանից հետո որոշել է զբաղվել քաղաքականությամբ։ Ընդունվել է Ջորջթաունի համալսարան, այն ավարտել է 1968 թ. Միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ, բակալավարի աստիճանով։ 1968 թվականին Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում երկու տարի ուսանելու տարիներին ստացել է Ռաուդսի (Rhodes Scholarship) անվան կրթաթոշակ։ 1973 թվականին ավարտել է համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Ուսումն ավարտելուց հետո Քլինթոնը մինչև 1976 թ. Դպրոցում դասավանդել է Արկանզասի համալսարանի իրավունքները։ Այնտեղ իր հայրենի նահանգում զբաղվել է քաղաքականությամբ։
- 1974 թ. Մասնակցել է ընտրություններին, որը ավարտվել է անհաջողությամբ,
- 1975 թ. ամուսնացել է իր նախկին համակուրսեցի Հիլարի Ռոդեմի հետ,
- 1980 թ. Բիլ և Հիլարի Քլինթոններին ծնվել է աղջիկ՝ Չելսին,
- 1976 թ. Քլինթոնը ընտրվել է Արկանզաս նահանգի գլխավոր փաստաբան,
- 1978 թ. ընտրվել է նահանգապետ,
- 1980 թ. ընտրական երկրորդ ժամկետում պարտվեց,
- 1982 թ. վերընտրվել է,
- 1992 թ. մասնակցել է նախագահական ընտրություններին և հաղթանակ է տանում Ջորջ Բուշ կրտսերի նկատմամբ,
- 1996 թ. Քլիթոնը նորից հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.