Չելսի Վիկտորիա Քլինթոն (անգլ.՝ Chelsea Victoria Clinton, փետրվարի 27, 1980[1][2][3][…], Լիթլ Ռոք, ԱՄՆ[2][4]), ամերիկացի գրող[7], Բիլ, Հիլարի և Չելսի Քլինթոնների հիմնադրամի համասեփականատեր[8]։
Կենսագրություն
Ծնվել է 1980 թվականի փետրվարի 27-ին Լիթլ Ռոքում (Արկանզաս)։ Նրա մանկության տարիներին Բիլ Քլինթոնը Արկանզասի նահանգապետն էր։ Երբ 1993 թվականին Քլինթոնը դարձավ ԱՄՆ նախագահ, Չելսին տեղափոխվեց Սպիտակ տուն։
1997-2001 թվականներին Չելսին սովորել է Սթենֆորդի համալսարանում, որն ավարտել է պատմության բակալավրի աստիճանով։ Նա ապրում էր փամփուշտային ապակիներով սենյակում և գտնվում էր քսանհինգ թիկնապահների պահպանության ներքո։ 2010 թվականին Կոլումբիայի համալսարանին կից Առողջապահության դպրոցում ստացել է բժշկության մագիստրոսական աստիճան։ 2012 թվականին նույն համալսարանում սկսել է իր դասախոսական կարիերան։
Որոշ ժամանակ աշխատել է «Avenue Capital» հեջավորման հիմնադրամում, ինչպես նաև «McKinsey and Company» խորհրդատվական ընկերությունում։
Հասարակական և քաղաքական գործունեություն
12 տարեկանից Չելսին հոր իմիջի կարևոր մասն էր և մշտապես գտնվում էր հեռուստախցիկների թիրախում։ Նրա անձնական կյանքը նույնպես դարձել է հասարակության ուշադրության առարկա։
2008 և 2016 թվականների նախընտրական քարոզարշավների ժամանակ դեմոկրատների կուսակցությունում Չելսին ակտիվորեն աջակցում էր իր մորը՝ Հիլարի Քլինթոնին։
Անձնական կյանք
դեմո Չելսին պատկանում է Մեթոդիստական եկեղեցուն։ Մանկությունից վեգան է[9]։ 2011 թվականին հորը նույնպես համոզել է հետևել վեգանական սննդակարգին[9]։
Զանգվածային մշակույթում
- «Առաջին դուստրը» (2004) ֆիլմի սյուժեն շատ մանրամասնորեն համընկնում է Չելսիի կենսագրության հետ, հատկապես համալսարանում սովորելու ժամանակաշրջանի հետ։
- «Բիվիսը և Բաթհեդը հատկացնում են Ամերիկային» մուլտֆիլմում նրա բնավորությունը հանդիպում է գլխավոր հերոսների մոտ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.