From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ նախագահական ընտրություններ 2008 չորս տարին մեկ տեղի ունեցող 56-րդ նախագահական ընտրություններն էին։ Այն տեղի ունեցավ 2008 թվականի նոյեմբերի 4-ին։ Դեմոկրատական կուսակցության թեկնածու սենատոր Բարաք Օբաման և սենատոր Ժոզեֆ Բայդենը հաղթեցին Հանրապետական կուսակցության թեկնածու Ջոն Մաքքեյնին և նահանգապետ Սառա Պալինին։
ԱՄՆ նախագահական ընտրություններ 2008 | ||||
---|---|---|---|---|
նոյեմբերի 4, 2008 | ||||
| ||||
Տեսակ | ԱՄՆ նախագահական ընտրություններ | |||
| ||||
Պաշտոն | ԱՄՆ նախագահ | |||
| ||||
Թեկնածուներ | Cynthia McKinney?, Ջոն Մաքքեյն, Ռալֆ Նեյդեր, Bob Barr?, Chuck Baldwin?, Alan Keyes? և Բարաք Օբամա | |||
| ||||
Հաղթող | Բարաք Օբամա | |||
| ||||
Նախորդ | ԱՄՆ նախագահական ընտրություններ 2004 | |||
| ||||
Հաջորդ | ԱՄՆ նախագահական ընտրություններ 2012 |
Գործող նախագահ Ջորջ Ու. Բուշը իրավունք չուներ ընտրվել երրորդ անգամ, համաձայն ԱՄՆ սահմանադրության քսաներկուերորդ հոդվածի։ Մաքքեյնը դարձավ հանրապետականների թեկնածուն 2008 թվականի մարտին, իսկ դեմոկրատական թեկնածուի համար պայքարը թեժ էր Բարաք Օբամայի և Հիլարի Քլինթոնի միջև և թեկնածուի անունը հայտնի դարձավ միայն հունիսի վերջին։ Նախընտրական պայքարը սկզբից կենտրոնացավ Իրաքի պատերազմի վրա, չնայած որ Բուշը այլևս թեկնածու չէր, այնուամենայնիվ բոլորը սկսեցին մատնանշել նրա սխալնրը, ինչպես նաև Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որը բռնկվեց 2008 թվականի սեպտեմբերին։
Օբաման համուզիչ հաղթանակ տարավ Ջոն Մաքքեյնի նկատմամբ և դարձավ առաջին աֆրոամերիկացին, ով դարձավ ԱՄՆ նախագահ։ Չնայած Հիլարի Քլինտոնը չկարողացավ դառնալ դեմոկրատական թեկնածու, այնուամենայնից նա դարձավ առաջին կինը, ով այդքան մոտ էր նախագահի թեկնածու դառնալուն[1][2][3][4]։
Ընտրությունները նշանավորվեցին նաև նրանով, որ սկսած 1952 թվականից առաջին անգամ թեկնածուները նախկինում չէին եղել փոխնախագահի կամ նախագահի թեկնածու կամ հավակնորդ։ Օբամայի հավաքած 69,5 միլիոն ձայնը ամենաշատն էին պատմության մեջ։ Ընտրությանը մասնակցեց մոտ 131 միլիոն մարդ, որը կազմում էր ընտրողների քանակի 43%-ը, ինչը ամենաբարձր ցուցանիշն էր ԱՄՆ պատմության մեջ[5][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.