ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Պոլ Բոդրի (ֆր.՝ Paul-Jacques-Aimé Baudry, նոյեմբերի 7, 1828[1][2][3][…], Լա Ռոշ սյուր Իոն[4][5] - հունվարի 17, 1886[1][2][6][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5]), ֆրանսիացի նկարիչ։
Պոլ Բոդրի ֆր.՝ Paul Baudry | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Paule Saint Mordé Baudry |
Ծնվել է | նոյեմբերի 7, 1828[1][2][3][…] |
Ծննդավայր | Լա Ռոշ սյուր Իոն[4][5] |
Վախճանվել է | հունվարի 17, 1886[1][2][6][…] (57 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4][5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (1850) և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1855)[7] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ակադեմիզմ[4] |
Ժանր | դիմապատկեր[8] |
Ուշագրավ աշխատանքներ | Հակոբի ըմբշամարտը հրեշտակի հետ, Ալֆրեդ Բերդլի և Մարգարիտն ու ալիքը |
Ուսուցիչ | Անտուան Սարտորիս և Միշել Մարտեն Դրոլինգ |
Աշակերտներ | Մարսել Ռիեդեր |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Զավակներ | Cécile Paul-Baudry? |
ստորագրություն | |
Paul Baudry Վիքիպահեստում |
Բոդրին ծնվել է 1828 թվականին Վանդեա վարչական շրջանի Լա Ռոշ Սյուր Իոն համայնքում։ Արվեստի դասեր է առել Մարտին Միշել Դրոլինգից և 1850 թվականին «Զենոբիան՝ հայտնաբերված Արաքսի ափին» կտավի համար արժանացել է Հռոմեական մրցանակի (ֆր.՝ Prix de Rome) [9]:
Իտալիայում բնակվելու տարիներին նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել Կորեջիոյի արվեստը, ինչը նկատելի է Բոդրիի երկու ստեղծագործություններում, որոնք 1857 թվականին նա ցուցադրել է Փարիզի գեղարվեստի ակադեմիայի սալոնում, որոնք գնվում են Լյուքսեմբուրգի մեծ դքսության համար՝ «Վեստալյան կույսի նահատակությունը» և «Երեխան» [9]։
Նույն տարում մրցանակի են արժանացել նաև նրա երեք այլ գործեր՝ «Լեդա», «Հովհաննես Մկտիչ» և «Բեուլի դիմանկարը»։
Վաղ շրջանի նրա կտավների թեման հիմնականում եղել է դիցաբանական՝ «Մարգարիտն ու ալիքը» (1862)։ Մեկ անգամ նա անդրադարձել է պատմական նկարչությանը՝ «Շառլոտ Կորդին Մարատի սպանությունից հետո» կտավով, սակայն նախապատվությունը տվել է իր նախորդ ոճերին, ինչպես նաև դիմանկարչությանը՝ պատկերելով իր ժամանակակիցներին՝ Ֆրանսուա Գիզոյին, ճարտարապետ Շառլ Գառնեին, բելետրիստ Աբու Էդմոնին[9]։
Բոդրին եղել է Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ՝ փոխարինելով Ժան Վիկտոր Շնեցին։
Բոդրիին մեծ համբավ են բերել նրա որմնանկարները, որոնք արտացոլում են նրա վառ երևակայությունն և գույնին տիրապետելու արտիստիկ տաղանդը, ինչը նկատելի է նրա ստեղծած ֆրեսկոներում, որոնք զարդարում են Շանտիյն պալատում գտնվող Փարիզի վճռաբեկ դատարանի պատերը, Գրանդ-Օպերայի ճեմասրահները, ինչպես նաև զարդարում են մասնավոր տարածքներ՝ Hôtel Fould և Hôtel Paivabut:
Բոդրին մահացել է Փարիզում 1886 թվականին։ Նրա երկու գործընկերները՝ քանդակագործ Պոլ Դուբոան և Մարիուս Ժան Մերսին, համագործակցելով նրա եղբոր հետ, 1890 թվականին Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը կերտել են մահարձանը[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.